2025/09/27

Դիմաց-այցելելը պարտադիր է

Եթե մի օր որոշեմ կազմել Հայաստանում պարտադիր այցելելու վայրերի տասնյակ, ապա դրանց շարքում հաստատ կլինի Դիմաց լեռան բարձունքը: Շատերն են պնդում, որ սեպտեմբերը այդքան էլ լավ ժամանակ չէ Դիմաց բարձրանալու համար, սակայն հավերժ լավ ժամանակին սպասելով գուցե միշտ սպասելով մնաս: 
Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ ճանապարհի լավ ընկեր՝ Ելենա Սարգյանի հետ, սովորողների արդեն լավ ծանոթ խմբով որոշեցինք դեպի Տավուշ ու Դիմաց մեկնել: 
Ճամփորդության առաջին օրը այցելոլվ Հաղածին վանական համալիր բարեհաջող հասանք Իջաևն: Օրվա երկորդ կեսը չնայած ոչ այդքան բարեհաջող եղանակին անց կացրեցինք քաղաքում շրջելով: Համարյա անծանոթ քաղաքում թրջվելը պարզվում է այդքան էլ տհաճ չէ, գոնե տարիներ անց հիշելու բան կլինի: Արդեն երեկոյան հյուրտան աշխատակիցներ համաձայնությամբ սովորողների հետ համտեղ որոշեցինք միասին մեր ուժերը փորձել խոհանոցում: Չգիտեմ այս անգամվա ուտեստը իրոք շատ լավ էր ստացել, թե սովորղներ էին չափազանց տոլերանդ, բայց գովեստի խոսքերի պակաս չկար: Զգացված եմ: 

Վաղ առավոտյան հրաժեշտ տալով Իջևան քաղաքին
շարժվեցինք դեպի Դիմաց: Մեզ դիմովորող ամենագնացների խմբում տեղավորվելով լիքը արդելանին ու էմոցիաներ ստանալու ակնկալիքով ճամփա ընկանք: Սեպտեմբերի 21-ը դիմացի գագաթին նշելու գաղափար ոգևորել էր ոչ միայն մեզ այն նաև հայրուրից ավել հաստանցիների, որոնց հետ հսկայական շարասյուն կամզելով անցնում էինք ճանապարհը: Ճանապարհը բավականին դյուրին ստացվեց, երբ ճանապարհի որոշակի հատվածներում կանգառնե էինք ունենոմ, այն միանգամից օգտոգործում էինք շուրջպարերի համար: Բնականաբար հսկայական խմբի կենտրոնում սեբաստացիներն էին: Աննակարգելի հպարտության զագցում ունեցա երբ հարյուրավոր հիացող հայցքներ նկատեցի, որոնք վայելում էին սովորողների պարերը: Մթնոլորտը իրոք վարակիչ էր, շատերը եկան ու միացան, սովորեցին ու միասին պարեցին: 

Բարձունքի տեսարանն ուղղակի հիանալի էր, ոչ արևոտ, սակայն պարզ եղանակը ամեն ինչ տեսնելու հանրավորություն տվեց, անգամ հեռվում նշմավեց Աժդահակը: Բարձունքին զգացմունքները այլ էին, դրանք երևի թե պետք չէ նկարագրել, այլ պարզապես պետք գալ, տեսնել ու վայելել: 

2025/09/14

Հետազոտական աշխատանքներ 2025-2026

  1. Քնարիկ Ադամյան-11-րդ դասարան, «Հայկական մարքեթինգի հաջողված օրինակները»
  2. Մարիա Մաթևոսյան-11-րդ դասարան, «Մարքեթինգն ու սոցիալական հարթակները»
  3. Մալենա Սահակյան-10-րդ դասարան, «ԱՄՆ-ի գերտերություն դառնալու աշխարհագրական գործոնները»
  4. Անահիտ Տիգրանյան-10-րդ դասարան, «Նավթի իշխանությունը»
  5. Արման Ռափյան-10-րդ դասարան, «Իրաքյան նավթի անեծքը»
  6. Մամիկոնյան Գրիգոր-11-րդ դասարան,«Բարզիլիա. Հավերժ ապագայի երկիրը»
  7. Գեժոյան Լևոն-11-րդ դասարան,« Ծխախոտ, անառողջ բիզնեսի հաջողությունը»
  8. Դավիթ Խուդոյան-11-րդ դասարան, «Ֆրանսիա, Ժողովրդագրության հետևանքները»
  9. Արեն Կարսեցյան-11-րդ դասարան, «Ճապոնիա, գլխապույտ հաջողությունից մինչև անկում»
  10. Միլենա Բրուտյան-11-րդ դասարան,  «Էկո ապրանքանիշի մարքեթինգային ազդեցությունը»
  11. Հովեյան Աշոտ-12-րդ դասարան, «Հայիթիի հակառակ կողմը»
  12. Մնցականյան Նարեկ-12-րդ դասարան, «ԱՄԷ գլխապտույտ առաջընթացի բանաձևը»
  13. Դանիելյան Էմիլ-12-րդ դասարան, «Քաթար, հաջողության հասնելու գրավականը»
  14. Ավետ Չամսարյան-11-րդ դասարան, «Ֆուտբոլային մարքեթինգ»