Պատիվ ունեմ հայտարարելու, որ վերջին տարիների համառ ու հետևողական աշխատանքների արդյունք կրթահամալիրում թիմային ինտելեկտուալ խաղերը դարձել են ամենսպասված, իսկ շատ սովորողների կողմից ամենասիրելի իրադարձություններից մեկը։ Ինտելեկտուալ թիմային խաղերը իրենց մեջ պարունակում են մի շարք կարևոր կրթական կարևոր կրթական բաղադրիչներ։ Թիմային ինտելեկտուալ խաղերի շնորհիվ մի շարք սովորողներ ձեռք են բերում թիմային աշխատանքի հմտություններ ու զարգացնում են թիմային մտածելակերպը, որը օգնում հնարավորինս լավ ճանաչել և՛ միմյանց և՛ բացահայտել իրենց։ Քանի որ այսպիսի խաղերը հիմնված են նվազագույն գիտելիքի ու հիմնականում տրամաբանության վրա՝ այն զարգացնում է սովորողների տրամաբանությունն ու այլընտրանքային մտածողությունը։ Վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպված 7 խաղերին մասնակցելու հայտ են ներկայացել մինչև 6 հոգանոց ավելի քան 70 թիմեր, որոնցից շատերը անփոփոխ կազմով։
Որպես արդյունք կրթահամալիրում տարածվել է ինտելեկտուալ խաղերի մշակույթը, որի արդյունքում
կրթահամալիրի սովորողներից կազմված թիմերը նաև մասնակցել են նմանատիպ այլ մրցույթների։ Ներկայացնում եմ դրանցից մեկի օրինակը:
Ուսուցման կազմակերպման պրոցեսը
շատ լավ արտահայտվում է բուն խաղերի ժամանակ։ Այս ընթացքում կազմվել ու հնչեցվել է
ավելի քան 120 հարց, որոնց գերակշիռ մասը ուղղված են հասարակական երևույթների իրավիճակային
դրսևորումներին։ Անգամ եթե սովորողները չեն կարողանում հանգել վերջնական ճիշտ պատասխանի,
ապա լսելով պատասխանը ու ընկալելով հնչեցրած հարցի տրամաբանությունը սովորողը ընթացքում
ձեռք է բերում և՛ գիտելիք և՛ երևույթը հասկանալու հմտություն։ Չնայած, որ խաղերին մասնակցում
են հիմնականում ավագ դպրոցի սովորողներ՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում սովորողները
ապրում են իմացումի հրճվանք, իրենց համար նորանոր բացահայտումներ անելով։
Այսպիսի նախագիծ իրականցնելու համար
կազմակերպչից պահանջվում է յուրաքանչյուր խաղից հետո վերլուծել արդյունքները, հասկանալ
սովորողների տրամաբանության ուղղությունները, դիտարկել արդյունքների դինամիկան։ Խաղերի
կազմակերպման համար միշտ կարևոր է հասկանալ նաև սովորողների մտածելու աստիճանն ու աշխարհընկալումը,
որը հնավորություն կտա առավելագույնս նպաստել սովորողների զարգացմանը։ Վերջին տարիներին իրենց թիմի հաջողությունների ու զարգացումների մասին են պատմուն հենց սովորողները:
Դիտարկելով վերջին երկու տարիների արդյունքները կարող եմ ասել, որ նշված յուրաքանչյուր
ուղղությունում կան շոշափելի արդյունքներ։
Այսպիսի նախագծերի հաջողության գաղտնիքներից մեկը նաև նորանոր խաղերի կազմակերպման
ձևերի մշակումն է, որը բարեհաջող իրականացվում է 2023թվականի ձմեռային ճամբարից։
Հղումներ՝
Աշնանային մրցաշարի ամփոփում:
Ամառային ճամբարային մրցաշար:
Ինտելեկտուալ խաղերը ձմեռային ճամբարի բաղկացուցիչ:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий