2021/11/18

Հեղինակային կրթական ծրագրով աշխատող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջները

 



 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորումը պետք է տեղի ունենա կրթահամալիրում իրականցվող հեղինակային կրթական ծրագին համապատասխան՝ ներառելով կրթահամալիրում մշակված դասավանդման մեթոդները, կրթահամալիրում ձևավորված ուսումնական միջավայրը, անցկացվող ամենամյա ստուգատեսերը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորումը պետք է ներառի հետևյալ կետերը.

·         Լաբորատոր-փորձարարական գործունեություն,

·         Ստուգատեսային նախագծերի մշակում,

·         Ուսումնական ճամփորդության նախագծի կազմում,

·         Ուսումնական նյութերի փաթեթների ստեղծում:

 

Լաբորատոր-փորձարարական գործունեությունը առավել կիրառելի է ֆիզիկա, քիմիա և ընդհանուր բնագիտություն առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:  Կրթահամալիրում բնագիտության դասավանդման առանձնահատկությունների շարքում առաջնային է լաբորատոր-փորձարարական գործունեությունը: Լաբորատոր-փորձարարական գործունեությունը ենթադրում է փորձի հիման վրա տեսական մասի յուրացում: Սովորողները բնագիտության լաբորատորիաներում իրականացնում են ամենատարբեր լաբորատոր փորձեր, որից հետո դասավանդողի օգնությամբ կատարում են հետևություններ, որոնք, իվերջո, հանգեցնում են տեսական մասի յուրացման՝ դյուրին դարձնելով սահմանաված օրենքների ու կանոնների յուրացումը: Այսպիսի փորձերը սովորողին հնարավորություն են տալիս պահպանել միջավայրում ընթացող երևույթների ու ստացվող գիտելիքի միջև կապը:

Վերապատարստվող դասավանդողը ծանոթանում է կրթահամալիրի լաբորատոր պայմաններին, ներկայացվում են լաբորատորիայում գործունեության անվտանգության կանոնները, ծանոթանում է ուսումնական փորձի համար անհրաժեշտ նյութերին: Վերապարտրաստվողին է ներկայացվում նաև լաբորատոր փորձի ընթացքը և վերջնարդյունքը:
Որպես աշխատանք՝ վերապատրասվող դասավանդողը կազմում  և իր բլոգում հրապարակում է ուսումնական փորձի անցկացման նախագիծ՝ ներկայացնելով տվյալ փորձի ընթացքում պահպանվող անվտանգության կանոնները, նկարագրելով փորձի ընթացքը և ակնկալվող վերջնարդյունքը:

Կենսաբանություն առարկա դասավանդողի պարագայում լաբորատոր-փորձարարական գործունեությունը մի փոքր այլ բնույթ ունի: Այս պարագայում, որպես ուսումնական լաբորատորիա, ծառայում են կրթահամալիրում գործող ջերմոցները, ուսումնական ագարակը և պարտեզները: Այս պարագայում փորձերը ունեն մի փոքր այլ բնույթ, քանի որ արդյունքներն ավելի տեսանելի դառնալու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: Որպես լաբորատոր-փորձարարական գործունեություն դիտվում է ոչ միայն վերջարդյունքը, այլ նաև գործունեության ընթացքը: Վերապատրաստվող դասավանդողը ծանոթանում է կրթահամալիրում գործող ջերմոց-լաբորատորիաների, ուսումնական ագարակի և պարտեզների աշխատանքին, ծանոթանում աճեցվող բույսերին ու խնամվող կենդանիներին՝ մանրամասն տեղեկություն ստանալով բույսերի ու կենդանիների խնամքի առանձնահատկությունների մասին:   

Որպես աշխատանք՝ վերապատրաստվող դասվանդողը կազմում  և իր բլոգում հրապարակում է բույսերի և կենդանիների խնամքի նախագիծ՝ նկարագրելով գործունեության մեկնարկը, ընթացքը և վերջնարդյունքը:

Յուրաքանչյուր ուսոոմնական տարի կրթահամալիրի օրացույցով նախատեսված են բնագիտատեխնիկական ու բնապահպանական ամենամյա բաց ստուգատեսեր: Հեղինակային կրթական ծրագրով աշխատող դասավանդողը պետք է կարողանա յուրաքանչյուր ստուգատեսի համար ներկայացնել իր նախագծերը: Վերապատրաստման փուլում վերապատրաստվող դասավանդողը ծանոթանում է ստուգատեսերի ծրագրերին, ծանոթանում նախորդ տարիներին ներկայացված աշխատանքների հետ:
Որպես ուսումնական աշխատանք՝ ստուգատեսերի ծրագրերի վերաբերյալ ներկայացնում է իր առաջարկությունները և կազմում ու հրապարակում է ստուգատեսի պահանջներին համապատասխան նախագծեր:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտության ուսուցման կազմակերպման ժամանակ կարևոր բաղկացուցիչ են ուսումնական ճամփորդությունների կազամակերպումը և բնական միջավայրում անցկացվող դասերը: Ճամփորդություններն ու բնական միջավայրում անցկացվող դասերը կիրառելի են բնագիտական բոլոր առարկաների ուսուցման համար:

Վերապատրաստման փուլում վերապատրաստվող դասավանդողը ծանոթանում է իրականցված ուսումնական ճամփորդության նախագծի բոլոր բաղադրիչներին՝ նախագծման փուլ, ուսումնական ճամփորդության նպատակ, ուսումնական ճամփորդության արդյունք: Առավել մանրամասն ուսումնասիրության կարիք ունի ճամփոդության երթուղին, որը պետք է ներկայացվի ճանապարհի նկարագրությամբ և քարտեզագրումով: Որպես ճամփորդության արդյունք՝ վերապատրաստվողը ծանոթանում է սովորողների  բլոգներում կատարված հրապարակումներին:

Որպես ուսումնական աշխատանք՝ վերապատրաստվող դասավանդողը կազմում է և հրապարակում ուսումնական ճամփորդության նախագիծ՝ ներկայացնելով ուսումնական ճամփորդության երթուղու նկարագիրը, երթուղու քարտեզագրումը,  ուսումնական ճամփորդության նպատակն ու սպասվող արդյունքները:

Բնագիտություն դասավադողի համար ուսումնական գործունեության կարևորագյուն կետերից է ուսումնական փաթեթների ստեղծումը: Ուսումնական փաթեթներում ներառվում են լաբորատոր փորձերի արդյունքներ, ուսումնական ճամփորդությունների ու բնական միջավայրում կազմակերպված աշխատանքների արդյունքում ստեղծված նյութեր, դասավանդողի կողմից մշակված ուսումնական նյութեր, օգտագործվող ուսումնական մեդիագործիքներ, ստուգատեսերին ներկայացված աշխատանքներ, համացանցում առկա ու դասավանդողի կողմից երաշխավորված նյութեր:   

Վերապատրաստման փուլում դասավանդողը ծանոթանում է ստեղծված ուսումնական փաթեթներին՝ մանրամասն ուսումնասիրելով փաթեթում ներառված բոլոր նյութերը:

Որպես ուսումնական աշխատանք՝ դասավանդողը մեկ թեմայի շրջանակում ներկայացնում է ուսումնական փաթեթի  օրինակ՝ հնարավորինս ապահովելով փաթեթի բազմազանությունը:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий