Ճամբարի տևողությունը՝ 5 օր (15.06-19.05)
Ճամբարում իրականացվող աշխատանքների ուղությունները
- ռազմամարզական պապամունքներ
- ինտելեկտուալ խաղեր
- տեղանքում կողմնորոշման հմտություններ
- քայլարշավեր
Ռազմամարզական պարապմունքներ: «Մխիթար
Սեբաստացի»
կրթահմալաիրի ավագ դպրոցում ռազմամարզական ճամբարային գործունեությունը
հանդիսանում է սովորողի անհատական ուսումնական պլանի անբաժան բաղկացուցիչը: Ամենատարբեր ճամբարներում ներառված ռազամամարզական բաղդրիչի շնորհիվ սովորողները արդեն իսկ պատկերացում ունեն շարային քայլքի, ՛արային դասավորության ու դարձումների
մասին: Ճամաբարային այս փուլում՝ ավելացնելով սովորողների պատասխանատվության բաժինը,
կկատարվի սովորողների ջոկատային բաժանում, կկազմակերպվի գիշերային հերթապահություն, ջոկատների
միջև տեղի կունենան ռազմամարզական և ինտելեկտուալ խաղեր:
Ինտելեկտուալ խաղեր: Երկոյան սովորողների հանգիստը արդյունավետ կազամակերպելու նպատակով արդեն իսկ բաժանված ջոկատների
միջև տեղի կունենան ինտելեկտուալ խաղեր: Այսպիսի խաղերի նպատակներն են սովորողների մոտ խթանել
սերը դեպի ինտելեկտուալ խաղերը, զարգացնել սովորողների տրամաբանությունը և որ ամենակարևորն
է՝ զարգացնել թիմային աշխատանքը:
Քայլարաշավեր: Սույն ճամբարի ընթացքում նախեսվում
է երկու քայլարշավ, դեպի Եղեգիս գետի հունն ի վեր և դեպի արատեսյան հյուսիս-արևմտյան
բարձունք: Բացի ռազմամարզական գործունեության բաղադրիչ լինելուց քայլարշավները նաև
լավ հնարավորություն են ընձեռում տեղանքը ճանաչելու և բնական միջավայրում բաց դաս անցկացնելու
համար:
Հ.Գ. քանի
որ ճամբարին մասնակցում են 9-րդ դասարանի սովորողներ, հնարավորություն է ընձեռնվում
նաև աշխարհագրության քննությանը նախապատրաստվել ՝ այդ թվում բնական միջավայրում բաց
դասեր իրականացնելով:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий