11.05.2019

9-րդ դասարանների կարողությունների ցուցադրության ստուգատես: Աշխատանք ինտերակտիվ քարտեզով


Ստուգատեսի նպատակն է 2018 -2019 ուսումնական տարում սովորողների կողմից  յուրացված քարտեղագրական հնարքների օգտագործման ցուցադրությունը: 
Ուսումնական տարվա ընթացքում սովորողները աշխատել են առցանց քարտեզագրման ծրագրով, որը հնարավորություն է տալիս քարտեզի վրա կատարել տարատեսակ նշումներ և ավելացնել մեդիանյութեր(նկարներ, հղումներ):
Կարողությունների ցուցադրման դասի ընթացքում սովորողները ներկայացնում են առցանց քարտեզագրման ընթացքում իրենց ձեռք բերած կարողությունները, մասնավորապես՝ քարտեզի վրա կատարել տարատեսակ նշումներ, հաշվել ցանկացած հեռավորություն, հաշվել  ցանկացած տարածքի մակերես:
Դասի ընթացքում սովորողներին  հանձնարավում է առաջադրանքներ, որոնց կատարման  համար պետք են ձեռք բերած հմտությունները:
Առաջադրանքներ.
1.      Հաշվել Սևանա լճի ամենալայն ու ամենանեղ հատվածների, ինչպես նաև հյուսիս-հարավ ձգվածության երկարությունները
2.      Հաշվել հետևյալ քաղաքների միջև եղած հեռավորությունը ուղիղ գծով՝ Երևան-Թբիլիսի, Երևան-Իզմիր, Երևան-Մոսկվա, Երևան-Ստեփանակերտ, Երևան-Լոնդոն, Երևան-Նյու Յորք
3.      Քարտեզի միջոցով հաշվել հետևյալ տարածքների մակերեսները՝ Երևան քաղաք, Հարավ-արևմտյան թաղամաս, Մայր դպրոց
4.      ՀՀ տարբեր հատվածներում կարատված սեփական լուսանկարները տեղադրել քարտեզի վրա:

Действия:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий