2018/03/17

Նախագծային շաբաթ


Աշխատանք ուրվագծային քարտեզներով
Նախագծի նպատակը՝ սովորողներին սովորեցնել քարտեզներով աշխատելու հմտություններ, քարտեզներից տեղեկություններ ստանալն ու արռահայտելը
Ընթացքը՝ վերցնելով հիմնական տեղեկատվությունը աղյուսակների տեսքով սովորողները այն փորձում են արտահայտել տարածության վրա, ընթավքում օգտագործելով մի շարք այլ քարտեզներ;
Արդյունքը- սովորողները կարողանում են ամրադնդել տեսական գիտելիքներ, պատկերացում են ունենում քարտեզագրով երևույէների տեղաբաշխման մասին, ստեղծում են անհատական քարտեզներ: Նախագիծը նախատեսված է 7-րդ դասրանցիների համար
 Հետաքրքիր փաստեր երկրների մասին
Աշխարահգրություն առարկայի կարևորագույն գրավականներից մեկը՝ Աշխարհը հնարավորինս ճանաչելու հնրավորությունն է: Աշխարհի ճանաչումը բավականին երկար գործընթաց է, որը մարդուն ուղեցում է ողջ կյանքի ընթացքում ու չի կարող սահմանափակվել մի դասընթացի շրջանակներում:

Այս գործընթացը ավելի մատչելի դարձնելու համար 8-րդ դասարանի սովորողների հետ սկսում ենք նախագիծ՝ «Հետաքրքիր փաստեր երկրների մասին»:Նախագծի ընթացքում կներկայացվեն փաստեր և տեղեկություններ աշխարհում ապրող տարբեր ժողովուրդների և մեր մոլորակի տարբեր հատվածներում գտնվող երկրների մասին: Նյութերը կհրապարակվեն սովորողների բլոգներում և միջին դպրոցի ենթակայքում: 
Արդյունքում՝ սովորողները հարստացնում են իրենց տեղակությունների բազան, ստեղծում են ուսումնական նյութեր: Նախագիծը նախատեսված է 8-րդ դասրանցիների համար

Մեր քաղաքի ջրանցքները 
Նախագծի նպատակը-ներկայացնել քաղաքում գործող ջրանցքները և դրանց էկոլոգիական վիճակը, սովորողների հետ կատարել տեղանքի ուսումնասիրություն
Ընթացքը- կազմակերպվում է տարածքի ուսումնասիրություն քարտեղների ու մեդիանյութերի կիջոցով, որից հետո կազմվում է երթուղին (երեքշաբքի), որից հետո նախանշված երթուղով կազմակերպվում է այցելություն և տեղում իրավիճակի ծանոթացում: 
Ադյունքը-սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղումը տվյալ խնդրին, ստեղծվում են ուսումնական նյութեր: Արդյունքները ներկայացվում են Էկոտուր 2018-ին:







0 Մեկնաբանություն:

Отправить комментарий