Սկսած 1993 թվականից ամեն տարի մարտի 22-ին ողջ աշխարհում նշվում է Ջրի համաշխարհային օր: Որպես կանոն ամբողջ աշխարհում և ՀՀ-ում անց են կացվում մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն հասարակության ուշադրությունն ուղղելու ջրի հիմնախնդրի վրա: Այդպիսի միջոցառում կազմակերպում ՀՀ Երկրաբանական թանգարանը, մարտի 21-ին իրականացվելիք բաց դաս-մրցույթի տեսքով:
Կրթահամալիրի մասնակիցները ևս անմասն չեն մնա այս միջոցառամանը և կներկայան որպես մասնակիցներ:
Նախագծի նպատակը-վեր հանել ջրի հետ կապված հիմնախնդիրները, առաջարկել դրանց հնարավոր լուծումներ, կապ հաստատել նման խնդրով հետքրքրվող մարդկանց հետ:
Ընթացքը-սովորողների խումբը ուսումնասիրում է խնդիրը, ներկայացնում դրա հետևանքները, հետազոտում այլոց փորձը, առաջարկում լուծումներ: Որոնք միասին արտահայտվում են սահիկաշարի (Power Point Presentation) տեսքով:
Արդյունքը-սովորողները հնրավորություն են ունենում իրենց գիտելիքները ներկայացնել, խնդրով հետաքրքվող մարդկանց հետ կիսել իրենց մտահոգությունները, ծանոթանալ այլ մասնակիցների տեսակետներին:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий