Իմ խորին համոզմամբ ներկայիս դպրոցի
առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը կրթության պրոցեսի արդյունավետ կազմակերպումն
է: Ի դեմս կրթության մենք գործ ունենք անընդհատ զարգացող երևույթի հետ, ինչը ենթադրում
է կրթության կազմակերպման նոր գործիքների ներդրում և դրանց օգտագործում: Սույն հոդվածով
կփորձեմ ներկայցնել այդպիսի գործքներից մեկը՝ ֆլեշմոբը:
Որպես բնագիտական առարկաներից ֆլեշմոբի համակարգող՝ կցանկանայի կատարել որոշակի բովանդակային եզրահանգումներ՝ նպատակ ունենալով առավել մեծացնելու ֆլեշմոբերի արդյունավետությունը: Բնագիտական առարկաների ֆլեշմոբը կազմակերպվում է սկսված 4-12-րդ դասարանի սովորողների համար և յուրաքնաչյուր տարիքային խմբում ունի իր առանձնահատկությունները:
Սույն դովածով կփորձեմ ներկայացնել այն բոլոր առավելությունները, որոնք ընձեռում է ֆլեշմոբը:
Որպես բնագիտական առարկաներից ֆլեշմոբի համակարգող՝ կցանկանայի կատարել որոշակի բովանդակային եզրահանգումներ՝ նպատակ ունենալով առավել մեծացնելու ֆլեշմոբերի արդյունավետությունը: Բնագիտական առարկաների ֆլեշմոբը կազմակերպվում է սկսված 4-12-րդ դասարանի սովորողների համար և յուրաքնաչյուր տարիքային խմբում ունի իր առանձնահատկությունները:
Սույն դովածով կփորձեմ ներկայացնել այն բոլոր առավելությունները, որոնք ընձեռում է ֆլեշմոբը:
·
Հնարավորություն է տալիս գիտելիքների
ստուգման
·
Ի հայտ է բերում կրթական ծրագրում
եղած բացթողումները
·
Սովորողներին մղում է ինքնակրթության
·
Այլ միջոցառումների համար
հանդիսանում է հարթակ
·
Տարածում է կրթական ծրագիրը
Յուրաքանչյուր ֆլեշմոբ կազմակերպվում
է կրթահամալիրի օրացույցով նախատեսված օրը, ժամը՝ 19:00-ից և տևում է 3-4 ժամ, ինչը
պատշաճ մասնակցելու հնարավորություն է տալիս ոչ միայն սովորողին, այլ նաև նրա ընտանիքի
անդամներին: Ֆլեշմոբը, որը հասնում է սովորողի ընտանիք, հնարավորություն է տալիս սովորողին,
ծնողին ևս ընդգրկված լինել ուսումնական պրոցեսին: Այսպիսով, ծնողը ոչ միայն հնարավորություն
է ունենում ծանոթանալ կրթահամալիրում իրականացվող ծրագրերին, այլ նաև հետևել սեփական
երեխայի գիտելիքներին: Ֆլեշմոբի ընտանիք թափանցելու լավագույն արդյունքը կարելի է համարել
այլն, երբ սովորողն ու ծնողը կատարում են համատեղ ուսումնական աշխատանք:
Կրթական պրոցեսի անքակտելի մաս է
կազմում գիտելիքների ստուգումն ու գնահատումը: Յուրաքանչյուր ամիս ֆլեշմոբին հաջորդում
է գրանցված արդյունքների ամփոփումն ու արդյունքների վերլուծությունը: Այդ արդյունքները
ցանկացած տարիքային խմբում գիտելիքների ստուգման լավ ցուցանիշներ են, որոնք ցույց են
տալիս տվյալ ծրագրի յուրացվածության աստիճանը: Այս առումով կարելի է առանձնացնել ավարտական
դասարանների համար կազմակերպող ֆլեշմոբը, որը ուղղված է նաև ավարտական ու միասնական
քննություններին նախապատրաստվելուն:
Ֆլեշմոբի արդյունքների մանրամասն
վերլուծությունը հնարավորություն է տալիս նաև տեսնել կրթական ծրագրի իրականացման ընթացքում
եղած բացթողումները, ինչպես դասընթացի մասով, այնպես է առանձին թեմայի մասով:
Առանձին դեպքերում ֆլեշմոբը կարող է ունենալ թեմատիկ
ուղղություն: Այս պայմանական բաժանումը առավել լավ է ընդգծում առաձին թեմաների շուրջ
եղած բացթողումները և, իհարկե, ավելի է հեշտացոնւմ դրանց վերացման աշխատանքները: Այս
առումով առավել պարզ է 4-6-րդ դասարաններում կատարովող աշխատանքները: Որպես ակնկալվող
արդյունք՝ նշեմ նաև, որ ֆլեշմոբերի արդյունքների վերլուծությունը կնպաստի նաև նոր ուսումնական
տարում առարակայական ծրագրերի մշակմանը:
Ցանակացած ժամանակում էլ ուսուցման
պրոցեսում մեծագույն դերը միշտ էլ պատկանել է սովորողին, այս դեպքում դասավանդողի համար
կարևոր խնդիր է դառնում սովորողին անընդհատ մղել ինքնակրթության: Ինքնակրթության մղելու
նորագույն գործիք հանդիսանում է հենց ֆլեշմոբը: Առաջադրված հարցերում մեծ տեղ են հատկացվում
նաև այնպիսի հարցերին, որոնք հիմնված չեն կոնկրետ գիտելիքի և իմացության վրա, այլ տվյալ
հարցերին պատասխանելու համար սովորողը պետք է կատարի որոշակի ուսումնասիրություն, կամ
տրամաբանելով գտնի ճիշտ պատասխանը: Նմանատիպ հարցադրումները անընդհատ սովորողնին մղում
են ինքնակրթության՝ էապես մեծացնելով ֆլեշմոբի արդյունավետությունը:
Ֆլեշմոբի առավելությունների շարքում
պետք է նշել նաև նրա տեխնիկական առավելությունները, որոնք հնարավորություն են տալիս
գրանցել ու պահպանել արձանագրված արդյունքները: Լավագույն արդյունքներ գրանցած սովորողները
ընդգրկվում են ամենատարբեր մրցույթներում: Մասնավորապես առարակայական օլիմպիադաների
մասնակիցների ցուցակում տեղ են գտնում այն սովորողները, ովքեր լավ արդյունքներ են գրանցել
նախորդող ֆլեշմոբերում:
Կրթահամալիրի որդեգրած սկզբունքներից կարևորագույնն
իմ կարծիքով բաց գործելաոճն, որն ավելի ու ավելի լայն թափ է հավաքում: Անշուշտ, լավ
ցուցանիշ է ամենատարբեր ստուգատեսների մասնակցության մեծացող աշխարհագրությունը, սակայն
այս առումով ֆլեշմոբը ևս գրանցում է հաջողություններ: Թեև բնագիտական առարկաներից ֆլեշմոբ կազմակերպվել է 3 անգամ, բայց կարելի է խոսել
մեկ տասնյակի հասնող այլ դպրոցների սովորողների մասնակցության մասին, որը, անշուշտ,
ընդլայնման միտում ունի:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий