Ծրագիր
Նպատակն
ու խնդիրները
Ժամանակակից աշխարհում, երբ օրեցօր մեծանում է հասարակության
ներգործությունը շրջակա միջավայրի վրա, այժմ առավել քան արդիական է դառնում հասարակության էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը: Ցանկացած բնագավառում գործունեություն ծավալող մարդկանց համար անհրաժեշտ են էկոլոգիական գիտելիքներն ու էկոլոգիական մտածողությունը:
Էկոլոգիական
Էկոլոգիական
մտածողությունը կայացած հասարակության կարևորագույն բնութագրիչներից է:
«Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրը, հանդիսանալով հեղինակային
մանկավարժության ծրագրերի մշակման և իրականացման կառույց, սկսած
նախադրոցական տարիքից իրականացնում է էկոլոգիական կրթություն` հիմք
ընդունելով հետևյալ դրույթները`
·
Էկոլոգիական կրթության անընդհատությունը
·
Մարդասիրությունը
·
Գիտականությունը
·
Համակարգվածությունը և ամբողջականությունը։
·
Մատչելիությունը
Էկոլոգիական կրթությունը մեծ դեր ունի հանրակրթության մեջ, այն իրականացնում է հետևյալ մանակավարժական ֆունկցիաները`
·
Սովորողների գիտակցության մեջ ամբողջացնում է աշխարհի
·
միասնականությունը:
·
Հանրակրթության մեջ մեծացնում է մարդասիրության դերը:
·
Ամբողջացնում է գիտելիքների համակարգը, որի շնորհիվ տալիս է գիտական
·
կանխատեսում:
·
Ընդլայնում է բարեկրթության դերը ուսումնական պրոցեսում:
·
Ստեղծում է միջառարկայական կապեր, իր մեջ ներառելով բնագիտական բոլոր
առարկաները:
Կրթահամալիրում էկոլոգիական կրթությունը ամբողջանում է ավագ դպրոցների 10-11-րդ դասարաններում «Էկոլոգիա» առարկայի ուսուցմամբ: Որպես առանձին առարկա՝ «Էկոլոգիան» ներառված է միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական պլանում: Ավագ դպրոցում «Էկոլոգիա» առարակայի ուսուցումը
ամբողջացնում է ստացած գիտելիքները, տալիս նոր հմտություններ, որոնք
անհրաժեշտ և կիրառելի են հասարակություն մուտք գործող մարդուն:
Դասապրոցեսը կազմակերպվում է
ուսումնական կաբինետում, որտեղ առկա են համացանցին միացված համակարգիչ, պրոյեկտոր:
Համակարգչում առկա է դասապրոցեսի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ուսումնական
ծրագրերն ու նյութերը:
Էկոկրթության կազմակերպման գործում առանձնահատուկ նշանակություն ունի նաև
բնական միջավայրը:
Բոլոր տարիքային խմբերի համար այս առումով կարևորվում է «Կրթական պարտեզ» ծրագիրը: Բույսերի խնամքի համար ջերմոցում ստեղծված են բոլոր պայմանները: Գործունեության ու ուսումնասիրության լավագույն միջավայրը կրթահամալրի պարտեզներն են:
Դասապրոցեսի կազմակերպաման
համար առաջնային պայման է հանդիսանում համացանցը: Համացանցը հնարավորություն է
տալիս սովորողին ու դասավանդողին իր անհատական նոթբուքով ցանկացած պահին բլոգներից
ու ուսումնական կայքերից ստանալ անհարժեշտ տեղեկությունը:
Քանի որ «էկոլոգիան»՝ որպես առանձին դասընթաց, կա միայն «Մխիթար Սեբասատցի» կրթահամալիրի ուսուսմնական պլանում, և բացակայում
են հանրակրթական դասագրքերը, ուստի ուսուցման պրոցեսում առանձնահատուկ կարևոր դեր ունի ուսուցչի անհատական բլոգը, որտեղ հավաքվում և խմբագրվում են
անհրաժեշտ բոլոր տեքստերը:
Ներկայացվող նյութը պետք է
լինի մատչելի և հասանելի բոլոր սովորողներին:
Էկոլոգիական կրթության լիարժեք կիրառումը իրականցվում է
ուսումնահայրենագիտական ու էկոլոգիական ճամփորդությունների միջոցով: Ճամփորդությունը հնարավորություն է տալիս ստացած տեսական գիտելիքները կիրառել պրակտիկորեն:
Սովորողին ու
դասավանդողին ուղղաված պահանջներ
Դասապրոցեսի կազմակերպաման համար ուսուցչին անհրաժեշտ է լիարժեքորեն տիրապետել բլոգավարությանը, ճիշտ ժամանակին անհատական բլոգը թարմացնելով անհրաժեշտ նյութերով: Անհրաժեշտ է անհատական նոթբուք (նեթբուք), որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ նյութերը (ուսումնական ֆիլմեր, ուսումանական նյութեր, հոդվածներ, նախօրոք մշակված նախագծեր, տարբեր տեսակի ծրագրեր):
Սովորողին անհրաժեշտ է անհատական նոթբուք (նեթբուք), որտեղ առկա են
բոլոր անհրաժեշտ նյութերը: Տիրապետում է բլոգավարությանը, կարողանում է բլոգում,
ինչպես նաև ենթակայքում նյութեր թողարկել: Կարողանում է կատարել անհատական
հետազոտական աշխատանք: Մասնակցում է պարբեր ուսումնական նախագծերի ու
ճամփորդությունների:
Ուսումնական
միջավայր
Ուսուցումը կազմակերպում է ուսումնական կաբինետում, որտեղ
առկա են՝ համացանցին միացված համակարգիչ (հագեցած համապատասխան ծրագրերով,
թվայնացված քարտեզներով, դիագրամներով ու սխեմաներով), պրոյեկտոր, տարբեր բովանդակության քարտեզներ, գլոբուս,
համապատասխան գրականություն:
Սովորողների ուսումնական
գործունեության ձևերը
·
Դասարանում կատարված
·
Տանը կատարված աշխատանք (սովորողի ցանկության դեպքում)
·
Անհատական-հետազոտական աշխատանքներ
·
Ուսումնական ճամփորդություններ
·
Մասնակցություն կրթահամալիրի տոնացույցով որոշված ստուգատեսերին:
Նախագծային աշխատանքին
ներկայացվող պահանջներ
·
Աշխատանքում պետք է ընդգծվի սովորողի
կողմից կատարված վերլուծությունը
·
Աշխատանքում պետք է երևա էկոլոգիական
մտածողությունը
·
Սովորողը պետք կարողանա հիմնավորել
սեփական տեսակետը
·
Թեմայի արդիականություն ու
կիրառելություն
·
Պետք է լիարժեքորեն տիրապետի նշված
նյութին
·
Աշխատանքը իրենից պետք է ներկայացնի
հասարակական արժեք
Սովորողի գնահատումը կատարվում
է ըստ իրականացված նախագծերի: Նախագծերի վերջնական արդյուքը սովորողը տեղադրում է
իր բլոգում, որից հետո հղումը ուղարկում է դասավանդողին: Սովորողը պարտավոր է
մասնակցել ուսումնական շրջանի ընթացքում իրականացվող բոլոր նախագծերին: Առավել
բարձր են գնահատվում այն նախագծերը, որոնք ունեն գործնական ու կիրառական
նշանակություն:
Սույն ծրագրի ուղղված է տալու ինտեգրված գիտելիքներ բնագիտությունից,
զարգացնելու հմտություններ` նպաստելով սովորողի ստեղծագործելու և հետազոտելու ունակությունը, տրամաբանական
մտածողությունը, նպաստում է
էկոլոգիական մտածողության զարգացմանը: Կարևոր է բնապահպանական գիտելիքներով, երկրի
պահպանությամբ մտահոգված նոր մտածելակերպով մարդու կայացման խնդիրը: Բնությունը պահպանելը պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ:
Ծրագիրն ուղղված է
սովորողի բազմակողմանի զարգացմանը և
դաստիարակությանը, մտահորիզոնի ընդլայնմանը, դիտողականության,
հետազոտական ունակությունների զարգացմանը:
Ծրագիրը հաշվի է առնում սովորողի անհատականությունը`հնարավորություն
տալով սովորողին ներկայացնել անհատական ուսումանական նախագծեր: Շատ են կարևորվում այն
ուսումնական նախագծերը, որոնք բխում են յուրաքանչյուր սովորողի շրջակա միջավայրից:
Էկոտուր
«Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրում ամեն
տարի, ապրիլ ամսին իրականացվում է «Էկոտուր» միջազգային էկոլոգիական նախագծերի մրցույթ:
«Էկոլոգիա» առարակայի դասընթացի շրջանակներում իրականացված նախագծերը վերջնական ամփոփվում
են ապրիլվերջյան հաշվետու ստուգատեսում, որտեղ նաև իրականացած նախագծերն ու բարձրացված
հարցերը ստանում են հասարակական հնչեղություն` լսելի դառնալով հասարակությանն ու պատկան
մարմիններին:
- Անհրաժեշտ գրականություն և համացանային ռեսուրսներ6. http://www.findarmenia.com/
- http://emanuelagjoyan.blogspot.com/
- «Բնօգտագործում և բնապահպանություն» - Խմբ, պրֆ Լ.Վալեսյան
- «Շրջակա միջավայր և Բնապահպանություն» - Մելանյան Դավթյան
- «Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ» - Կ.Վ. Գրիգորյան և ուրիշներ
- «Էկոլոգիական մենեջմենթ» - Ռ.Մարուխյան, Լ.Հովհաաննիսյան
- «ՀՀ բնական պայմաննրի ու բնական ռեսուրսների տնտեսաաշխարհագրական գնահատումը և շրջկա միջավայրի պահպանության հիմնահարցերը»- Սերգեյ Մելքումյան
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий