Ամեն տարի` հունիսի 5-ին, ամբողջ աշխարհը նշում է
շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը: Հունիսի 5-ը, որպես շրջակա միջավայրի
պահպանության օր, նշվում է 1972թ-ից` Սկոհոլմում տեղի ունեցած ՄԱԿ-ի
գագաթնաժողովում կայացված որոշումից հետո:
Այսպիսի որոշում ընդունելու համար հիմք հանդիսացավ 1971թ-ի մայիսի 11-ի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հանձնված նամակը, որի տակ ստորագրել էին ավելի քան 2200 գիտնականներ 23 տարբեր երկրներից: Նամակում մասնավորպես ասվում է, որ երկիր մոլորակի վրա աղտոտվածությունը այն մակարդակի է հասել, որ կամ մարդկությունը վերջ կտա աղտոտմանը, կամ աղտոտումը վերջ կտա մարդկությանը:
Վերոհիշյալ նամակի հանձնելուց մոտ մեկ տարի անց 1972թ-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացավ գագաթնաժողով, որը նվիրված էր շրջակա միջավայրի պահպանությանը: Մասնակից 113 երկրների հավանությամբ հունիսի 5-ը հռչակվեց շրջակա միջավայրի պահպանության միջազգային օր:

Շրջակա միջավայրի
պահպանության միջազգային օրը շատ լավ հնարավորություն է ևս մեկ անգամ մտածելու մեր
շրջապատի հիմնախնդիրների մասին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արդյունաբերության
զարգացմանը զուգահեռ մեծանում է շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցությունը: Յուրաքանչյուր երկրում կան
կազմակերպություններ, որոնց նպատակը շրջակա միջավայրը պահպանելն է: Այս
կազմակերպությունները վերահսկում են այն բոլոր փոփոխությունները, որոնք նկատվում
են բնություն- հասարակություն հարաբերությունների ժամանակ:
Աշխարհի մի շարք
երկրներում հունիսի 5-ին տեղի են ունենում ամենատարբեր միջոցառումներ , որոնք
նպատակ ունեն մեկ անգամ ևս մարդկության ուշադրությունը հրավիրել էկոլոգիական խնդիրների
վրա:
«Մխիթար
Սեբաստացի» կ/հ-ը անմասն չի մնա հունիսի 5-ի միջոցառումներից: Վաղ առավոտից
սեբաստացիների նախօրոք կազմված խմբերը կմաքրեն իրենց շրջապատը, դպրոցից դպրոց
տանող ճանապարհները, կանգառներն ու բակերը:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий