Չնայած ոչ ձմեռային եղանակին ու ձմեռայկին ճամբարի մի քանի բաղադրիչների բացակայությանը՝ 2022-2023 ուսումական տարվա ձմեռային ճամբարը կարելի է համարել հաջողված, քանի որ հնաիրավորություն եղավ իրականացնել նախագծում նշված բոլոր կետերը:
Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում սովորող֊սովորեցնող նախագծով ջոկատի սովորղների մասնակցությամբ հաջողվեց մի քանի անգամ այցելել տարբեր կրտսեր դպրոցներ և հետաքրիքիր ու բովանդակային բաց դասեր կազմակերպել: Դասերի առաջին մասը անց էր կացվում օրիբիտարիումով, որտեղ սովորողները իրենց կրտսեր ընկերներին բացատրում էին երկրի տարեկան և օրեկան պտույտների հետևանքները: Երկրորդ դասը վերաբերում էր ապարների առաջացման, որտեղ սովորողները արդեն կոնկրետ նմու՛ներով բացատրում էին թե ինչպես են առաջանում ապարները:
Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում նաև հաջողվեց որոշակի առաջընթաց արձագրել եռաչափ քարտեզի ստղծման աշխատանքերում, հուսով եմ հաջորդ ուսումնական շրջանում այն արդեն կիրառելու հնարավորություն կունենանք:
Այս ձմեռային ճամբարի ընթացքում հաջողվեց իրականացնել համատեղ նախագիծ խոհանոցում, ճիշտ է բոլոր մասնակիցները խիստ տարբեր պատկերացում ունեին նախագծի ընթացքի մասին, բայց միայն վերջնամասում եկեանք համաձայնության. համեղ էր: Ճամբարը իհարկե լիարժեք չէր լինի առանց մարզական միջոցառումների: Ճամբարականները ոչ միայն ակտիվ կերպով մասնակցեցին բոլոր մարզական միջոցառումների, այն նաև վոլեյբոլային ու ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպեցինք:
Ճամբարային գործունեության ընթացքում թերևես ամենահաջողվածը ինտելեկտուալ խաղերն էին, այս անգամ մեզ հաջողվեց միանագամից մի քանի նոր ձևաչամ մշակել։
Ձմեռային ճամբարի ընթացքում հաջողվեց նաև միչջոկատային ինտելեկտուալ մրցաշարեր կազմակերպել։ Այս անգամ հաջողվեց միանագամից երկու ձևաչափով։ Ավանդական Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, հայտնի ձևաչափից բացի նաև Փաստաշար ձևաչատով։ Ընդ որում երկու դեպքում էլ հաղթող դարձան տարբեր թիմեր։
Իհարկե ճամբարային գործունեության ընթացոում կաին նաև բացթողումներ, սակայն դրանք ևս օգտակար էին, քանի որ հնարավորություն էին տալիս դրանց հիման վրա անհրաժեշտ հետևություններ անել