2022/12/23

Սովորող-սովորեցնող նախագիծ. Բաց դաս կրտսեր դպրոցի սովորողների հետ:

 Մասնակիցներ-աշխարհագրության ընտրությամբ գործունեության սովորողներ,  կրտսեր դպրոցի սովորողներ: 


Նպատակները աշխարհագրության

·         Ընտրության գործունեության խմբի և մասնակից սովորողների  գործունեության արդյունքների ցուցադրություն

·         Աշխարհագրության ընտրության գործունեության խմբի սովորողների մոտ հմտությունների զարգացում

   Կրտսեր դպրոցականների համար հետաքրքիր, բացահայտող դասի կազմակերպում: 

Նախագիծը իրականցվում է հետևյալ փուլերով 

1.Նախապատրաստական փուլ

2. Սարքի աշխատանքի հետ ծանոթացման փուլ

3. Ներկայացման փուլ


Նախապատրաստական փուլում սովորողները ծանոթանում են երկրի ձևին, չափերին և կառուցվածքին, մանրամասն ուսումնասիրում երկրագնդի օրեկան և տարեկան պտույտի հետևանքները: Այս փուլում անհրաժեշտ է մի շարք նյութերի ու տեսական մասի ուսումնասիրություն:

Երկրորդ փուլում սովորողները ծանոթանում են օրբիտարյումի աշխատանքնի սկզբունքներին:  Սարքի աշխատանքն ուսոմնասիրելու արդյունքում սովորղները նախ ամրապնդում են իրենց ձեռք բերած գիտելիքները և ըմբռնում են երևույթների փոփոխությունը, որոնք արդեն արտահայտվում են սարքի վրա:

Բաց դասի ընթացքում ընտրությամբ խմբի սովորողները սարքի աշխատանքի միջոցով ներկայացնում են առօրյա կյանքում հանդիպող երևույթների բացատրությունը՝ ամբողջացնելով սովորողների պատկերացումները: Սույն բաց դասը իրականացվում է կրտսեր դպրոցի սովորողների հետ, որպես «Տիեզերք» նախագծի բաղկացուցիչ մաս:  

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий