2021/12/27

Բաց դասեր աստղացուցարանում

 



Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում սվորողների փոքր խումբը( 3-4 հոգի) կծանոթանա աստղացուցարանի և օրբիտարիումը գործունեությանը, որից հետո հնարավորություն կստանա ինքնուրույն դասեր անց կացնել այլ խմբերի համար: 
Սույն նախագծով կամբողջացվի տիեզերքի ճանաչման ամբողջացումը իմացումի հրճվանք կրթական ծրագրում: Բացի այդ դաս անց կացնող սովորողների համար սույն աշխատանքը կդիտվի սովորող-սովորեցնող նախագիծ, որը փաթեթի տեսքով կներկայացվի բնագիտատեխնիկական ստուգատեսին:
Նախագծի նպատակները, կազմակերպիչ սովորողներին աստղացուցարանի ու օրբիտարիումի աշխատանքների հմտության փոխանոցում, տեսական գիտելիքների ամրապնդում, ներկայացվող ֆիլմերի ու նյութերի ուսումասիրություն, դասեր վարելու ունակությունների զարգացում:

Նախագծի ընթացք-սովորողները ծանոթանում են աստղացուցարանի ու օրբիտարիումի սպասրակման տեխնիական առանձնահատկություններին: ուսումնասիրում են ցուցադրվող ֆիլմերը, կազմակերպում են ինքնուրույն դասեր:

Ակնկալվող արդյունքները-կազմակերպիչ սովորողների մոտ ատսղացուցարնի սպասրակման տեխնիկական հմտությունների զարգացում, աստղագիտության մասին գիտելիքների ձեռք բերում, դասեր վարելու ունակության զարգացում: Դասերին մասնակից սովորողների մոտ գիտելիքների ամբողջացում, իրականացված նախագծերի ամփոփում:

2021/12/26

Հունվարյան ինտելեկտուալ մրցաշար

 

Հունվարյան  ստուգատեսային ճամբարի շրջանակներում, Հունվարի 24-ին, ժամը՝ 11:00-ին կկայանա թիմային ինտելեկտուալ մրցաշարի հերթական խաղը, որին մասնակցում են ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների սովորողների մինչև վեց հոգանոց թիմերը:

Մրացաշարի նպատակներն են սովորողների մոտ խթանել սերը դեպի ինտելեկտուալ խաղերը, սովորողներին մղել թիմային աշխատանքի, զարգացնել սովորողների տրամաբանությունը:
Մրացաշարի ընթացքը-Ճամբարական սովորրողները նախորոք կազմում են մինչև վեց հոգանոց թիմեր և ներկայացնում են մասնակցության հայտ: Նախարորոք նշանակաված օրը սովորողները ներկայանում են իրենց թիմով մրցման վայր: Խաղ-մրցույթը անց է կացվելու երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ հնչելու են վեցական հարց: Հաղթող է ճանաչվելու այն թիմը, որը ավելի շատ հարցերի ճիշտ կպատասխանի: Հավասար արդյունքների դեպքում, կտրվեն լրացուցիչ հարցեր:
Հարցերը չեն ունանալու առարկայական բույթ և չեն հիմնվելու սոսկ գիտելիքի վրա, այլ ունենալու են տրամաբանական պատասխաններ:  
Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը

Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն: 

2021/12/20

Լույսը թող բարի լինի

 


Տարիներ առաջ, երբ առանձնացնում էինք կրթահամալիրի յոթ հրաշալիքները, առավոտյան ընդհանուր պարապմունքը հրաշալիքների շարքում առանձնահատուկ  տեղ էր զբաղեցնում: Եվ իրոք, ուսումնական ամբողջ օրը հաջող անցկացնելու համար ընդհանուր պարապմունքի դերը իմ համար միշտ էլ յուրահատուկ է եղել: Վերջին տասը տարիների ընթացքում ընդհանուր պարապմունքի ձևը, բովանդակությունն ու կազմակերպումը կրել են զգալի փոփոխություններ, բայց միշտ էլ չի կորցրել իր արդիականությունը: Վերջին տարիներին, պայմանավորված հեռավար ուսուցման կազմակերպմամբ ու սահմանափակումներով, կարծես թե առավոտյան ընդհանուր պարապմունքը մի փոքր կորցրել էր իր հետաքրքրությունը, որը առնվազն ինձ չէր կարող դուր գալ: Կրթահամալիրի ուսումնական օրացույցի համաձայն յուրաքանչյուր ուրբաթ կազմակերպվում է առավոտյան ժամերգություն Սբ. Երրորդություն եկեղեցոմ, որի արդյուքնում ընդհանուր պարապմունքի կազմակերպիչների մեծ մասը օրը սկսում է եկեղեցում՝ հնարավորություն տալով ինքնակազմակերպման: Սկսած սեպտեմբեր ամսից սեփական նախաձեռնությամբ ու Լիլիթ Յախինյանի աջակցությամբ սկսեցինք ամենուրբաթյա ընդհանուր պարապմունքներ:

Ի տարբերություն մնացած օրերի պարապմունքների, ուրբաթօրյա պարապմունքը բոլորովին այլ բնույթ ուներ: Մասնավորապես, պարապմունքին ներկայացվեցին դասավանդողների մանկության տարիների նկարները, խոսվեց ու ներկայացվեց տարբեր սերունդների պատկերացումների տարբերությունների մասին, ներկայացվեցին հումորային համարներ: Իհարկե, ուրբաթօրյա ընդհանուր պարապմունքի ամենակաևոր ու սպասված պահը, սովորողների կողմից անակնկալ կատարումների շարքերն էին: Սեպտեմբերից մինչ այժմ իրենց երգերով հանդես են եկել մեկ տասնյակի չափ սովորողներ (Կարինե Միքայելյան, Սամվել Դոխոլյան, Անահիտ Չևազյան, Վիկա Ավետյան, Էլեն Կարապետյան, Անի Ապրոյան, Արաքս Քալիջյան, Նունե Հովհաննիսյան): Առաձին դեպքում 11-րդ դասարանի սովորողների  8 հոգանոց խումբը հանդես է եկել բեմադրված պարային համարով՝ կենդանի կատարման ներքո:
Հաշվի առնելով դասավանդողների կարծիքը և անընդհանտ ընդհանուր պարապմունքին ներգրավվող սովորողների աճող թիվը՝ կարող եմ ենթադրել, որ նախաձեռնությունը հաջողվել է, որը անպայման կունենա շարունակություն: Քանի արդեն իսկ մեկնարկել է «Ցտեսություն» ուսումնական նախագծը՝ հոսով եմ, որ ուսումնական երրրորդ շրջանից սկսած շրջանավարտները ևս իրենց ակտիվ մասնակցությունը կունենան:  

2021/12/10

Համագործակցային նախագիծ-ինտելեկտուալ մրցաշարի նախապատրաստում

Համգործակցությումը նախատեսված է Սամվել Թամազյանի ջոկատի հետ:  
Համգործակցության նպատակը սովորողների մոտ խթանել սերը դեպի ինտելեկտուալ խաղերը, սովորողներին մղել թիմային աշխատանքի, զարգացնել սովորողների տրամաբանությունը: Ինտելեկտուալ մրցաշարի մասնակցության նախապատրաստություն: 
Հարցերը չեն ունանալու առարկայական բույթ և չեն հիմնվելու սոսկ գիտելիքի վրա, այլ ունենալու են տրամաբանական պատասխաններ

2021/11/21

Նոյեմբեր ամսվա գործունեություն

 

Համայնք, որ սովորում է կիրառելով-Նունե Թեյմուրյան

Արևորդի բնապահպանական ֆիլմերի դիտում 1, 2-Հասմիկ Ուզունյան

Համայակական ծառատունկ-Գայանե Սարգսյան

Մեկօրյա ուսումնական ճամփորդություններ 1, 2- Գայանե Սարգսյան

Լաբորատոր-ջերմոցային գործունեություն 1, 2, 3-Շողիկ Պողոսյան

Ուսումնական հանդիպումներ մասնահետների հետ 1, 2-Մարթա Ասատրյան

Ուրցաձորյան բնապահպանական ճամբար – Մարթա Ասատրյան

Բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորում-Էմանուել Ագջոյան  

Էկոակումբների գործունեության նախագիծ- Էմանուել Ագջոյան  

Եռօրյա ճամբարային գործունեության ամփոփում-Էմանուել Ագջոյան  

Շուշան Ալեքսանյան , Անժելա Բլեյան 

Իվետա Ջանազյան-մեկօրյա ուսումնական ճամփորդություններ 1, 2, 3

2021/11/18

Հեղինակային կրթական ծրագրով աշխատող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջները

 



 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորումը պետք է տեղի ունենա կրթահամալիրում իրականցվող հեղինակային կրթական ծրագին համապատասխան՝ ներառելով կրթահամալիրում մշակված դասավանդման մեթոդները, կրթահամալիրում ձևավորված ուսումնական միջավայրը, անցկացվող ամենամյա ստուգատեսերը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորումը պետք է ներառի հետևյալ կետերը.

·         Լաբորատոր-փորձարարական գործունեություն,

·         Ստուգատեսային նախագծերի մշակում,

·         Ուսումնական ճամփորդության նախագծի կազմում,

·         Ուսումնական նյութերի փաթեթների ստեղծում:

 

Լաբորատոր-փորձարարական գործունեությունը առավել կիրառելի է ֆիզիկա, քիմիա և ընդհանուր բնագիտություն առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:  Կրթահամալիրում բնագիտության դասավանդման առանձնահատկությունների շարքում առաջնային է լաբորատոր-փորձարարական գործունեությունը: Լաբորատոր-փորձարարական գործունեությունը ենթադրում է փորձի հիման վրա տեսական մասի յուրացում: Սովորողները բնագիտության լաբորատորիաներում իրականացնում են ամենատարբեր լաբորատոր փորձեր, որից հետո դասավանդողի օգնությամբ կատարում են հետևություններ, որոնք, իվերջո, հանգեցնում են տեսական մասի յուրացման՝ դյուրին դարձնելով սահմանաված օրենքների ու կանոնների յուրացումը: Այսպիսի փորձերը սովորողին հնարավորություն են տալիս պահպանել միջավայրում ընթացող երևույթների ու ստացվող գիտելիքի միջև կապը:

Վերապատարստվող դասավանդողը ծանոթանում է կրթահամալիրի լաբորատոր պայմաններին, ներկայացվում են լաբորատորիայում գործունեության անվտանգության կանոնները, ծանոթանում է ուսումնական փորձի համար անհրաժեշտ նյութերին: Վերապարտրաստվողին է ներկայացվում նաև լաբորատոր փորձի ընթացքը և վերջնարդյունքը:
Որպես աշխատանք՝ վերապատրասվող դասավանդողը կազմում  և իր բլոգում հրապարակում է ուսումնական փորձի անցկացման նախագիծ՝ ներկայացնելով տվյալ փորձի ընթացքում պահպանվող անվտանգության կանոնները, նկարագրելով փորձի ընթացքը և ակնկալվող վերջնարդյունքը:

Կենսաբանություն առարկա դասավանդողի պարագայում լաբորատոր-փորձարարական գործունեությունը մի փոքր այլ բնույթ ունի: Այս պարագայում, որպես ուսումնական լաբորատորիա, ծառայում են կրթահամալիրում գործող ջերմոցները, ուսումնական ագարակը և պարտեզները: Այս պարագայում փորձերը ունեն մի փոքր այլ բնույթ, քանի որ արդյունքներն ավելի տեսանելի դառնալու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: Որպես լաբորատոր-փորձարարական գործունեություն դիտվում է ոչ միայն վերջարդյունքը, այլ նաև գործունեության ընթացքը: Վերապատրաստվող դասավանդողը ծանոթանում է կրթահամալիրում գործող ջերմոց-լաբորատորիաների, ուսումնական ագարակի և պարտեզների աշխատանքին, ծանոթանում աճեցվող բույսերին ու խնամվող կենդանիներին՝ մանրամասն տեղեկություն ստանալով բույսերի ու կենդանիների խնամքի առանձնահատկությունների մասին:   

Որպես աշխատանք՝ վերապատրաստվող դասվանդողը կազմում  և իր բլոգում հրապարակում է բույսերի և կենդանիների խնամքի նախագիծ՝ նկարագրելով գործունեության մեկնարկը, ընթացքը և վերջնարդյունքը:

Յուրաքանչյուր ուսոոմնական տարի կրթահամալիրի օրացույցով նախատեսված են բնագիտատեխնիկական ու բնապահպանական ամենամյա բաց ստուգատեսեր: Հեղինակային կրթական ծրագրով աշխատող դասավանդողը պետք է կարողանա յուրաքանչյուր ստուգատեսի համար ներկայացնել իր նախագծերը: Վերապատրաստման փուլում վերապատրաստվող դասավանդողը ծանոթանում է ստուգատեսերի ծրագրերին, ծանոթանում նախորդ տարիներին ներկայացված աշխատանքների հետ:
Որպես ուսումնական աշխատանք՝ ստուգատեսերի ծրագրերի վերաբերյալ ներկայացնում է իր առաջարկությունները և կազմում ու հրապարակում է ստուգատեսի պահանջներին համապատասխան նախագծեր:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտության ուսուցման կազմակերպման ժամանակ կարևոր բաղկացուցիչ են ուսումնական ճամփորդությունների կազամակերպումը և բնական միջավայրում անցկացվող դասերը: Ճամփորդություններն ու բնական միջավայրում անցկացվող դասերը կիրառելի են բնագիտական բոլոր առարկաների ուսուցման համար:

Վերապատրաստման փուլում վերապատրաստվող դասավանդողը ծանոթանում է իրականցված ուսումնական ճամփորդության նախագծի բոլոր բաղադրիչներին՝ նախագծման փուլ, ուսումնական ճամփորդության նպատակ, ուսումնական ճամփորդության արդյունք: Առավել մանրամասն ուսումնասիրության կարիք ունի ճամփոդության երթուղին, որը պետք է ներկայացվի ճանապարհի նկարագրությամբ և քարտեզագրումով: Որպես ճամփորդության արդյունք՝ վերապատրաստվողը ծանոթանում է սովորողների  բլոգներում կատարված հրապարակումներին:

Որպես ուսումնական աշխատանք՝ վերապատրաստվող դասավանդողը կազմում է և հրապարակում ուսումնական ճամփորդության նախագիծ՝ ներկայացնելով ուսումնական ճամփորդության երթուղու նկարագիրը, երթուղու քարտեզագրումը,  ուսումնական ճամփորդության նպատակն ու սպասվող արդյունքները:

Բնագիտություն դասավադողի համար ուսումնական գործունեության կարևորագյուն կետերից է ուսումնական փաթեթների ստեղծումը: Ուսումնական փաթեթներում ներառվում են լաբորատոր փորձերի արդյունքներ, ուսումնական ճամփորդությունների ու բնական միջավայրում կազմակերպված աշխատանքների արդյունքում ստեղծված նյութեր, դասավանդողի կողմից մշակված ուսումնական նյութեր, օգտագործվող ուսումնական մեդիագործիքներ, ստուգատեսերին ներկայացված աշխատանքներ, համացանցում առկա ու դասավանդողի կողմից երաշխավորված նյութեր:   

Վերապատրաստման փուլում դասավանդողը ծանոթանում է ստեղծված ուսումնական փաթեթներին՝ մանրամասն ուսումնասիրելով փաթեթում ներառված բոլոր նյութերը:

Որպես ուսումնական աշխատանք՝ դասավանդողը մեկ թեմայի շրջանակում ներկայացնում է ուսումնական փաթեթի  օրինակ՝ հնարավորինս ապահովելով փաթեթի բազմազանությունը:

Փոխված պատկերացումներ աշխարհի մասին

 


Աշխարհագրության ընտրության խմբի
 սովորողները ներկայցնում են իրենց ունեցած նախնական պատկերացումների  և իրական երևույթների միջև տարբերությունները: Մի շարք երևույթների մաիսն սովորողները մինչ դասըթացը սկսել ունեին համընդյարացված ու ոչ ճիշտ պատկերացում, սակայն աշխարահգրության ընտրությամբ դասընթացի շրջանակներում հնարավորություն ստացան այդ երևույթների մասին լիարժեք պատկերացում ստանալու և իհարկե նաև դրանց բացատրություները ներկայացնելու: Մասնավորապես՝ ինչու՞ խափում քարտեզները, ինչու՞ են սխալ ցույց տալիս կողմնացույցերը, իրականում որքա՞ն են տևում մեկ օրն ու մեկ տարին, արևածա՞գ ժամը 14:00-ին:

2021/11/17

Բնապահպանական ֆիլմի դիտումը որպես ուսումնական նախագիծ


«Էկոլոգիա» դասընթացի շրջանակներում 10-րդ դասարանում ուսումնասիրում ենք մթնոլորտի վրա մարդածին ազդեցության հետևանքները՝ մանրամասն անրադառնալով կլիմայի գլոբալ փոփոխություններին: Քանի որ կլի մայի գլոբալ փոփոխությունների մի շարք հետևանքներ դեռևս լիովին բացահատված չեն մարդկությունը դեռևս լիարժեքորեն չեն մարդկությունը միայն որոշակի ժամանակ հետո կզգա դրա ողջ հետևանքները: Նախորդ ֆիլմում սովորողների ներկայացվեց կլիմայական փոփոխությունների հետևանքներից մեկը՝ անտառային հրդեհները: Հարջորդիվ արդեն կներկայացվող ֆիլմը պատմում է կլիմայական փոփոխությունների մեկ այլ հետևանքի՝ սառցադաշտերի կորստի մասին:

Ֆիլմի դիտման նպատակները

 Նախորոք ուսումնասիրված թեմայի յուրացում

Արդիական թեմայի մասին նոր տեղեկությունների հավաքագրում (

Բնապահպանական ֆիլմերի ստեղծման միջազգային փորձի ուսումնասիրություն

    Ֆիլմի դիտման արդյունքները

  Սովորողները ծանոթանում են սառցադաշտերի պահպանամանն ուղղված քայլերին

     Բացահայտում են բնության մեջ եղած բնական աղետների վրա մարդածին՝ առաջին հայացքից չերևացող հետևանքները։

        Որպես ուսումնական աշխատանք իրենց տպավորություններն ու կարծիքներն են գրում բլոգում