2023/06/06

Մի քայլքի պատմություն


Ինչպես և նախատեսել էինք շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը նվիրեցինք մեր միջավայրի ուսումնասիրությանը քաղաքային զբոսանքի միջոցով։ Որպես թիրախ ընտրել էին Հրազդանի կիրճը քանի որ բազմիցս է խոսվել կիրճի ու Հրազդան գետի կենսունակության մասին։ Վաղ առավոտյան մեր քայլարշավը սկսեցինք Սուրբ Սարգիս եկեղեցու հատվածից։ Մոտ երկու ժամ անընդմեջ քայլելով ու անցնելով շուրջ 4 կիլոմետր ճանապարհ հասցրեցին բավականին հիանալ Հրազդանի կիրճով։ Այո, հենց հիանալ։ Բազմիցս եմ անցել Հրազդանի կիրճի այդ հատվածում ու երբեք այդքան մաքրում վիճակում այն չեմ տեսել։ Այդ օրը կիրճը բավականին մարդաշատ էր, մարդիկ մարզվում էին, զբոսնում ու հանգստանում էին, կարծես թե քիչ-քիչ սովորում ենք գետ հետ միասն ապրել։ Քայլարշավի վերջնակետը ԹՈՒՄՈ-ի այգում էր, որտեղ էլ փոքրիկ պիկնիկ կազմակերպեցինք՝ ամփոփելով օրվա արդյունքները։  

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий