2023/01/02

Ինտելեկտուալ խաղերի մրցաշար


 Կրթահամալիրում ինտելեկտուալ խաղերը իմ մոտ ասոցացվում են դեռևս 2011 թվականից, երբ իմ առաջին քայլերն էի կատարում կրթահամալիրում: 
 Կար ժամանակ երբ  ինձ թվում էր, որ այսպիսի խաղերը սովորողների մոտ այլևս  հետաքրքրություն չեն առաջացնում, սակայն մի գեղեցիկ օր համոզվեցի ճիշտ հակառակում:  Սկսած 2021 թվականի ամառային ուսումանական ճամբարից դրանք սկսեցին կրել պարբերական բնույթ: Ինտելեկուալ թիմային խաղերը դարձել են յուրաքանչյուր ճամբարի անբաժան մասը: Ինչպես նաև մրցույթներ կազմակերպվել են նաև կրթահամալիրում իրականացվող 
«Սեբաստացու օրեր» և «Տիգրան Հայրապետյան» օրերի շրջանականերում: 

Այսպիսի մրացաշարի նպատակն է սովորողների մոտ խթանել սերը դեպի ինտելեկտուալ խաղերը, սովորողներին մղել թիմային աշխատանքի, զարգացնել սովորողների տրամաբանությունը:
Յուրաքանչյուր խաղի մասնակցում էին մեկ տասնյակից ավելի թիմեր, որոնց մի մասը՝ մշտական կազմով: 
Այս ժամանակաընթացքում, որպես արդյունք, կարող եմ նշել մի շարք թիմերի ձևավորումը, որոնք նաև մանսկացում են կրթահամալիրից դուրս իրականացվող նմանատիպ մրցաշարարերի, երբեմն նաև գերազանց արդյունք դրսևորելով: Բավականին մեծացել է սովորողների հետաքրքրությունը նմանատիպ խաղերի նկատմամամբ 

Որպես զարգացում կարող եմ նշել, որ անընդհատ մշակվում են նոր խաղային ֆորմատներ, անընդհատ թարմացվում ու նորացվում է հարցերի բազան: 

Հ.Գ. հատուկ շնորհակալություն կրթահամալիի ինժեներատեխնիկական ստեղծագործության լաբորատորիային՝ մրցաշարի գաավաթները պատրաստելու համար: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий