2022/04/22

Միասնական ծառատունկի նախագիծ


 Ավելի քանի կես դար է  ապրիլի 22-ը ամբողջ աշխարհւմ նշվում է, որպես «երկրի օր», իհակրե շատ տարբեր են միջոցառումներն ու ակցիաները, որոնք ուղեկցվում են այս օրվա խորհուրդի հետ, սակայն լավագույն մոլորկի մասին լավագույն դրսևորը, ոչ թե մեկ օրվա հիշատակումն է, այլ մշապես այն համայն մարդկության «տուն« լինելու փաստը չմոռանալն է: 
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցումը չէր կարող շրջանցել ապրիլի 22-ը: Համագործակցելով «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի հետ սեբաստացիների մի խումբ կմասնակցի ապրիլի 23-ին կայանալիք ուրցաձորյան միասնական ծառատունկին՝ Դրանով իսկ մեկնակ տալով ամենամյա բնապահպանական ստուգատեսի նախագծերի ներկայացման փուլին: 

Երթուղի Երևան-Անցում Արարատյան դաշոտվ-Վեդի-Ուրցաձոր

Նախագծի նպատակը՝ մասնակցություն միասնական ծառատունկին, «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի հետ գործունեության շարունակականության ապահովում, «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի ուսումնական կենտրոնի հետ ծանոթացում, հայրենագիտական փոքրիկ արշավի կազմակերպում: 

Նախագծի արդյունքները՝ Էկոտուր 2022-ի շրջանակներում համագործակցության շարունակականություն, Բնապահպանական գործունեության գործնական դրսևորում, ուսուցման կազմակերպումը ուսումնական ճամփորդությունների միջոցով: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий