2020/12/20

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում


 Ուսումնական առաջին շրջանի մենակարկը տրվեց արատեսյան եռօրյա ուսումնական ճամբարի մենկարկով: Ճամբարական սովորողների թվում էին ինչպես երկար տարիներ կրթահամալիր հաճախող սովորողներ՝ այնպես էլ նոր ընդունված սովորողներ, որոնց համար այս ճամբար հանդիսացավ հյուահատուկ մուտք դեպի կրթահամալիր: Կարծում եմ, որ ճամբարի ընթացքում հաջողվեց ամենակարևորը՝ սովորողների ինտեգրումը նոր միջավայր: Չնայաշ որ այս ճամբարի ամենահիշվող դրվագը հորդառատ անձրևի տակ Սմբատաբերդի վայրէջէն էր:  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Մինչ ֆիզիկական միջավայրում պարապմունքները լիարժեք սկսելը կազամակերպվեց և իրականացվեց երկշաբաթյա ռազամամարզական ճամբար՝ կրթահամալիրի մարզական կենտրոնի և առողջագետ ու երաժիշտ ուսուցիչների մասնակցությամբ: ռազմամարզական ճամբարին մասնակցում էին հիմնականում կրթահամալիրի 10-րդ դասարանի սովորողները, որոնց թվում նաև շատ էին այս սովորողները, որոնք նոր էին ընդունվել կրթահամալիր:  

Չնայած ուսումնական այս շրջանում ֆիզիկական միջավայրում իրականացվող դասերը պարբերաբար ընթատվեցին համաճարակի պատճառով, իսկ մի շարք պետքերում նաև տեղի ունեցավ առցանց պապապմունքների համակցմամբ, հաջողվեց իրականացնել մի շարք նախագծեր:

 Մասնավորապես 9-րդ դասարանցիների հետ սկսեցինք օգտագործել առցանց քարտեզագրման ծրագիր, որը սովորողներիներին քատեզով աշխատելու ավելի արդյունավետ  հնարավորություն ընձեռնեց: Այս ծրագրի շնորհիվ ՀՀ աշխարհագրություն դասընթացի ժամանակն ուսումնասիրվող թեմաների քարտեզագրումը սովորողների մոտ էապես մեծացրեց  տարածական պատկերացումը: ( 1 , 2 , 3, 4):  Իսկ արդեն ուսումնական տարվա վերջում ՀՀ բնակչությունը նախագծի շրջանակներում սկսեցինք ուսումնասիրել ՀՀ բնակչության ցուցանիշները՝ դրանք համեմատելով այլ երկրների ցուցանիշների հետ: Նախ և առաջ սեռատարիքային բուրգերի ուսումնասիրությունը, հատկապես ժամանակային փոփությունը հաշվի առնելով, նախագիծը շարունակական է: (1, 2 )


10-րդ դասարնացիների հետ սկսեցինք  շրջակա միջավայրի ուսումնասիրությունը, որի ընթացքում սովորողները նախ և առաջ ներկայացրել են իրենց միջավայրը՝ իրենց պատկերացումով: (1, 2, 3) Որից հետո սովորողները շարունակելով իրենց ուսումնասիրությունները մթնոլորտի աղտոտման  և էներգիայի ստացման նախագծերը, որի ընթացքում սովորողները փորձում են առաջարկել իրենց պատկերացրած լավագույն լուծումները (1, 2, 3)


11-րդ դասարանցիների հետ ուսումնական պարապմունքները սկսեցինք մարդու առողջությունը շրջակա միջավայրը նախագծով, որը աշխարհում տիրող համաճարակային վիճակին խիստ համահունչ էր: (1, 2, 3): Շարունակելով արդիական թեմաները թիրախում պահելը 11-րդ դասարանցիների հետ նաև ուսումնասիրել ենք Բնական ու մարդածին աղտեներն ու դրանց վրա մարդկային գործոնի ազդեցությունը:(1, 2, 3)

7-րդ դասարանում այս տարի սկսել ենք Աշխարահագրություն դասընթացը, որը ի թիվս շատ առարկաների նոր էր սովորողների համար: Առարկային ծանոթանալուն զուգահեռ սովորողների հետ իրականացվող նախագծերի շրջանակներում (Բնական ռեսուրսների տեղաբաշխումը, Աշխարհի ճանաչումը քարտեզագրելով) սովորողները կազմել են ինքնուրույն քարտեզներ՝ ներառելով մի շարք թեմաներ: Նախագծերի արդյունքում սոցորողները փեռք են բերել քարտեզ կազմելու և քարտեզներ ընթերցելու ունակություն, ծանոթացել են քարտեզագրական հնարքներին, նախագծերը էապես նպասել են սովորողների մոտ աշխարհի տարածական ընկալմանը:  (12,  3, 4, 5

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий