08.11.2016

Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով

https://maphub.net/ կայքում գրանցվելով կազմել հետևյալ քարտեզները:








  1. ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 
  2. ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:
  3. ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
    ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.
    բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 
  4. Նշել ՀՀ լանդշաֆտները- առանձնացնելով տվյալ լանդշաֆտին բնորոշ բուսական ու կենդականական աշխարհը, կլիմայական պայմանները, հողերը, տարածման բարձրությունները: 

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ինտերակտիվ քարտեզով աշխատելու հմտությունները, ամրապնդել տեսական գիտելիքները, նպաստել տարածական երևույթների ընկալմանը: 

Действия:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий