Առաջադրանք 1
Բլոգային աշխատանք
·
Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը
1:Համակարգիչը համարվում է էլեկտրական սարքավորում,
քանի որ աշխատում է աշխատում է
էլեկտրականությամբ, բոլոր համակարգիչները նույն կառուցվածքը: Համակարգիչի բաղկացուցիչներն են՝ ֆիզիկական սարքավորումներն ու ծրագրերը:
Սարքավորումներն են
·
համակարգային բլոկը
·
մոնիտորը
·
ստեղնաշարը
·
Մալուխները
·
տվյալների պահեստավորման սկավառակներ
·
Դինամիկներ
·
Տպիչները
Ծրագրային մասը՝ դա օպերացիոն համակագարն ու ծրարգրերն են: Համակարգային բլոկի ներսում տեղակայված են սնուցման բլոկը, կենտրոնական պրոցեսորով \նշակիչ\ պլատան \սալիկը\, տեսաադապտորը, կոշտ սկավառակը, ճկուն սկավառակների շարժաբերները և ներմուծման և ստացման այլ սարքեր: Համակարգչի համակարգային բլոկի իրանները տարբերվում են իրենց արտաքին ձևով ու տեսքով: Առավել տարածված են Mini Tower, Middle Tower, Full Tower իրանները, որոնք իրագործված են տարբեր բարձրությունների ուղղաձիգ կանգնակների տեսքով:
·
սնուցման բլոկ
·
մայր սալիկ,
·
պրոցեսոր,
·
օպերատիվ հիշողություն,
·
վիդեոքարտ
·
կոշտ սկավառակ
Մայր սալիկ
Մայրական սալիկը համակարգչի հիմնական սալիկն է: Սալիկի վրա կան էլեկտրոնային փոքր սխեմաներ և այլ բաղադրիչներ: Մայրական սալիկը իրար է կապակցում ներածման, արտածման և մշակիչ սարքերը: Մայրական սալիկի մյուս բաղադրիչներն են տեսաքարտը, ձայնաքարտը,
ինչպես նաև սխեմաները, որոնք ապահովում են համակարգչի կապը այնպիսի սարքերի հետ, ինչպիսին է տպիչը:
Օպերատիվ հիշողություն
Օպերատիվ հիշողությունը կարճաժամկետ հիշող սարք է: Այն նախատեսված է համակարգչի կողմից տվյալ պահին մշակվող ինֆորմացիայի ու դրան առնչվող տվյալների պահպանման նպատակով: Համակարգիչներում ինֆորմացիայի ժամանակավոր պահպանման համար օգտագործվում է Random-access memory
RAM (Օպերատիվ հիշողություն) հատուկ հիշողությունը: Դրա մեջ են գրանցվում տվյալ պահին կատարվող ծրագրերն ու մշակվող տվյալները:
Այդ հիշողության պարունակությունը կարող է փոփոխվել ծրագրի կատարման ընթացքում,
համակարգիչը անջատելուց հետո այն մաքրվում է:
Կոշտ սկավառակ
Կոշտ սկավառակը համակարգչում ինֆորմացիայի երկարաժամկետ պահպանման հիմնական սարքն է և տեղադրված է համակարգային բլոկում:
Կոշտ սկավառակ.
մագնիսական սկավառակ,
որը սովորաբար հիմնական պահեստավորման սարքն է համակարգիչներում: Այդ սարքը կարող է լինել արտաքին կամ ներքին:Արտաքին կուտակիչներն ունենում են սեփական իրան ու սնուցման սեփական աղբյուր, իսկ ներքինները ամրակցվում են համակարգչի համակարգային բլոկում:
Կոշտ սկավառակում է պահանվում համակարգչում առկա բոլոր ծրագրերը, երգերը, նկարները, խաղերը և այլ տեղեկատվություն:
Պրոցեսոր
Մշակիչ, պրոցեսոր
(անգլերեն՝ Processor) կամ Կենտրոնական մշակիչ հանգույցը (ԿՄՀ) (անգլերեն՝ Central Processing Unit (CPU)) հանդիսանում է համակարգչի սարքավորումներից մեկը և իրականացնում է մեքենայական հրահանգները։ Տեխնիկապես այն մանրաշրջույթ է, որը կատարում է համակարգչային ծրագրերը,
իրագործելով վայրկյանում միլիոնավոր և միլիարդավոր հրահանգեր:Մշակիչները տարբերվում են ըստ տակտային հաճախականության, որից մասնավորապես կախված է համակարգչի արագությունը:
Տեսաքարտ և ձայնային քարտ
Ընդլայնման քարտը սալիկ է, որը կարող է ամրացվել մայրական սալիկին՝ համակարգչում տեսաձայնային հատկությունների նման հատկություններ ավելացնելու համարֈ Ընդլայնման քարտը կա՛մ բարձրացնում է համակարգչի արդյունավետությունը,
կա՛մ բարելավում դրա հատկություններըֈ Ընդլայնման քարտերն այլ կերպ անվանում են ընդլայնման սալիկներ:
2.Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք
Պերիֆերային սարքավորումները այն լրացուցիչ սարքավորումներն են, որոնք միացվում են համակարգչին:
Ստեղնաշար, մկնիկ, ծրիչ, խոսափող, թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ, դինամիկ, էկրան, ականջակալ, կրիչ, տպիչ,
սքաներ:
3.Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում)
Մուտքի սարքավորումներ,ելքի սարքավորումներ. մուտքի և ելքի սարքավորումներ
Մուտքի սարքավորումներ
Բոլոր այն սարքաորումները, որոնք ինֆորմացիա են մուտք անում համակարգիչ կոչվում են մուտքի սարքավորումներ։
·
Ստեղնաշար
·
Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը
Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը-
չկա
·
Ծրիչ
Ելքի սարքավորումներ
Բոլոր այն սարքավորումները, որոնք ինֆորմացիա են հանում համակարգիչից կոչվում են ելքի սարքավորումներ։
·
Դինամիկ
·
Էկրան
·
պրոեկտոր
Ելքի և մուտքի սարքավորումներ
Բոլոր այն սարքավորումները ,որոնք կարողանում են միաժամանակ ինֆորմացիա մցնել ու հանել համակարգիչից
·
Կրիչ
·
Օպտիկական և ճկուն դիսկեր
·
Կոշտ սկավառակ
4:Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը
5.Հիմնական գործածական ընդլայնումների թվարկում, գործածման առանձնահատկություններ
Համակարգչի մեջ մենք օգտագործում ենք 3տիպի ընդլայնումներ ՝ թղթապանակ/ folder/ ֆայլ,/
նկար word doc, excell, ձայնագրություննե, պիտակ/ shortcut/-իրական թղթապանակ
, ֆայլ, ծրագիր չէ, դրանք ցույց են տալիս դեպի տվյալ ֆայլ,ծրագիր թղթապանակ տանող կարճ ճանապարհը:Պիտակներից ամենաշատ օգտագործվում են ծրագրերի պիտակները, որ երկու անգամ սեղմելով ծրագիրը բացվի:
Առաջադրանք 2
«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական
գործընթացքում
«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական
գործընթացքում» դասընթացի արդյունքում առցանց ուսուցման հարթակներից Teems-ում բացեցինք դասարան,ավելացրինք մասնակիցներ,կազմակերպեցինք հանդիպում:
Առաջադրանք 3
Առցանց ուսումնական նյութեր, անհրաժեշտ ծրագրեր
·
Տեքստային առցանց խմբագրիչներ․ Google Docs, Zoho Docs, Cryptpad, DropboxPaper
·
Պատկերների խմբագրիչներ․ Pixlr, FreePhotoeditor, Photopea, Canva
·
Տեսանյութի խմբագրիչներ․ Video-Cutter, Kapwing, Ezgif, Clideo
·
Ձայնանյութի խմբագրիչներ․ BearAudio, AudioTrimmer, AudioJoiner, Sodaponic
Բլոգային աշխատանք․
·
Տեքստային խմբագրիչներից որևէ մեկով տեքստի մշակում։
·
Պատկերների խմբագրիչներից որևէ մեկով պատկերի մշակում
·
Տեսանյութի խմբագրիչներից որևէ մեկով տեսանյութի մշակում
·
Ձայնանյութի խմբագրիչներից որևէ մեկով ձայնի մշակում
Տեքստային խմբագրիչներիչ Google
Docs
Պատկերների խմբագրիչ
Pixlr
Տեսանյութի խմբագրիչ
Kapwing
Ձայնանյութի խմբագրիչ
Առաջադրանք 4
Բլոգային աշխատանք․
·
Կազմել որևէ առաջադրանք, ինքնաստուգում, թեսթ և այլն
·
Տրամադրել համապատասխան հղումը ,
հրապարակել ամփոփումը
Մեդիագրագիտություն և համակարգչային անվտանգություն
Օգտակար հղումներ․ 1, 2
Դասի ձայնագրությունը
·
Տեղեկույթի փնտրման,
ստուգման, վերլուծության, վիզուալիզացման գործիքներ
·
Կիբերանվտանգություն և համացանցային էթիկա
Բլոգային աշխատանք․
·
Որոնի որևէ տեղեկույթ, նշի աղբյուրը, բլոգում հրապարակի տեղեկույթի հավաստիության իր վերլուծությունը
·
Նկարի որոնում,
համացանցում դրա իսկության, ժամանակացույցի ստուգում
·
Նյութի իսկության ստուգում
·
Կիբերանվտանգության հինական դրույթների վերաբերյալ հրապարակում կատարի բլոգում
·
Համացանցային էթիկայի կանոնների ուսումնասիրություն,
հրապարակում
1.
Համացանցում ստույգ տեղակատվություն գտնելու համար այն փնտրում եմ մի քանի
աղբյուրներում, հակասություններ հանդիպելու պետքում առավել արժանահավատ են
համավմուն այն տեղեկությունները, որոնք ունենում են պաշտոնական բնույթ, նյութը
առավել արժեքավոր է դառնում, եթե այլ կայքեր ևս նույն ինֆորմացիան նշելուց հղում
են անում քո իմացած սկզբաղբյուրին: Առանձին դեպքերում կայքի հավաստիությունը կարող
է մատնանշել օրինակ այդ կայքում տեղ գտած այլ նյութերի տեղեկատվությունը: Առանձին
դեպքերում հարկ է լինում նաև դիտարկել տվյալ կայքի վարկանիշը: Մասնավորապես Պելեի
ռեկորդի մասին միակ հուսալի աղբյուրը, ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքն
է:
2.
Նկարի որոնման
, դրա իսկության
, ժամանակացույցի ստուգման համար, նկարին աջ քլիկ ենք անում և սեղմում
Search Google for image և տեսնում ենք , թե երբ է արվել նկարը, քանի անգամ , երբ և որտեղ է հրապարակվել:
3.
Նյութի իսկությունը ստուգելու համար նախ և առաջ պետք է օգտվել վստահելի և պաշտոնական կայքերից, ստուգել բոլոր հղումները:
Հավաստի կայքերը ունենում են գրանցման հասցե, տարեթիվ:Խուսափում ենք այսպես կոչված թիթեռնիկ կայքերից, որոնց անվանումները պարունակում են տարատեսակ բառեր: Հայալեզու նյութը կարող ենք նաև ստուգել այլ լեզուներով, ինչպես նաև պետք է ուշադրություն դարձնել կիրթ և գրագետ վերնագրերին և նյութի սկզբնական հղումներին:
4.
Վիրտուալ տիրույթում մի միտք է շրջանառվում՝ « Եթե տիրապետում ես ինֆորմացիայի , ուրեմն կարողանում ես իշխես»:ՏՏ-ն ինֆորմացիայի պահպանման,մշակման,
տարածման հիմնական միջոց է:Յուրաքանրյուր օգտատեր պետք է իմանա որոշ կանոններ, որպեսզի անվտանգ օգտվի համացանցից:
·
Թարմացնել համակարգչի ծրագրերը՝ ներբեռնելով համապատասխան ծրագրեր կամ ակտիվացնելով ավտոմատ թարմացման գործառույթը․ սա արվում է անվտանգության համար։
·
Վիրուսներից մաքրել համակարգիչը։
·
Խաղեր խաղալիս կամ որևէ կայքում գրանցվելիս չհրապարակել անունը, ազգանունը,
տան, հասցեն,
հեռախոսի համարը։ Համացանցը լի է հաքերներով,
որոնք, անձնական տվյալները օգտագործելով,
կարող են վնասել։
·
Անձնական տվյալներ չհրապարակել համացանցում և չկիսվել անծանոթների հետ, անգամ եթե ներկայանան որպես բարեկամ կամ ծանոթ․ կեղծ էջերով կարող են փորձել գողանալ անձնական տվյալները։
·
Հարկ է սահմանել գաղտնաբառեր, որոնք հեշտ հիշելի են, բայց միևնույն ժամանակ դրանք անհասկանալի կլինեն անծանոթներին։ Ոչ մեկին չհայտնել գաղտնաբառերը,
դրանք անձի ապահովության բանալիներն են, իսկ անձնական տվյալներն ու տեղեկատվությունը կարևոր ու արժեքավոր են։
·
Անհայտ հասցեներից հղումներ ստանալիս չտարածել, անգամ, եթե այն փող, հաջողություն կամ երջանկություն է խոստանում,
գուցե դա նպատակ ունի գողանալու անձնական էջի տվյալները և վնասելու։
·
Անհայտ թեստեր կատարելուց, որքան էլ որ դրանք գրավիչ ու հետաքրքիր լինեն, այդ էջեր մտնելով՝ կարող են վտանգվել անձնական տվյալները,
որոնք կհայտնվեն անծանոթ մարդկանց մոտ և նրանք էլ կեղծ էջեր կբացեն նկարներով և տվյալներով։
·
Ունենալ շատ ուժեղ գաղթնաբառեր
·
Օգտվել անվտանգ կայքերից․ որևէ էջ մուտք գործելիս ուշադիր լինել հասցեի առաջին հատվածին,
այն պետք է սկսվի այսպես՝ https:// կամ
shtpp://, այս դեպքում էջն անվտանգ է։
·
Համացանցից որևէ բան ներբեռնելուց կամ նյութերով կիսվելուց առաջ մտածել դրանց անհրաժեշտության և անվտանգության մասին։ Համացանցում ամեն ինչ մնում է հավերժ, անգամ ինչ-որ բան ջնջելու դեպքում այլոց էջերում դրանք պահպանվում են։
5.Շատ կարևոր է նաև հետևել համացանցային էթիկայի կանոններին
·
Հիշե՛ք, որ Դուք մարդու հետ եք խոսում:
·
Հետևեք վարվեցողության ճիշտ նույն կանոններին,
ինչ իրական կյանքում։
·
Հարգեք դիմացինի ժամանակն ու հնարավորությունները։
·
Հարգեք դիմացինի անձնական հաղորդակցման իրավունքը։
·
Մեծատառերո՛վ մի գրեք, հետևեք ուղղագրության և ուղղախոսության կանոններին։
·
Մարդկանց հետ վարվեքլ այնպես, ինչպես կուզեիք,
որ Ձեզ հետ վարվեն։
·
Եթե Ձեզ սպառնացող կամ անհարմար բովանդակության նամակներ են ուղարկում, վախեցնում,
ապաակտիվացրե՛ք կամ փակե՛ք սպառնացողի հետ հաղորդակցման աղբյուրը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել ոստիկանություն
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий