Էկոտուր 2017-ի շրջանակներում Թբիլիսիի 98 դպրոցի դասավանդողների ու սովորողների ընդունելությունը կազմակերպվում է վերոհիշյալ երթուղով: Համատեղ ճամփորդության մեկնարկը տրվում է Սևանա լճի հյուսիս-արևմտյան հատվածից, որտեղից Հրազդանի խորացված հունով հսկայական քանակությամբ ջուրը է դուրս գալիս՝ սկիզբ տալով Սևան-Հրազդան կասկադի աշխատանքներին: Այնուհետև կարող ենք նկատել, թե հսկայական գետն ինչպես է ցամաքում և հորդանում միայն վտակներով ու ջրամբարներով սնուցում ստանալուց հետո: Ամբողջ ճանապահին հստակ երևում է ինչպես գետի կարևոր նշանակությունը, այնպես էլ նրան սպառնացող էկոլոգիական խնդիրները: Ճանապարհի որոշակի հատվածներում հնարավորություն ունենք տեսնելու կիրճի վերին մասում կառուցված ՀԷԿ-երի, գետի հոսքը կարգավորող ջրամբարների աշխատանքներին և հասկանալու գետի ռեժիմի վրա դրանց թողած ազդեցությունը: Ցավալի է, որ հունի գրեթե բոլոր հատվածներում տեսնում ենք նաև մարդու բացասական ազդեցության հետևանքները, չնայած որ գետը հսկայական նշանակություն ունի իր ափերում մի քանի դար շարունակ գոյություն ունեցող բնակավայրերի վրա:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий