2013/04/25

ՀՀ արգելոցները

Խոսրովի արգելոց: Ստեղծվել է 1958թ.-ին տեղակայված է Գեղամա լեռնավահանի հարավային և Ուրծի ու Երանոսի լեռնաշղթաների հյուսիս-արևմտյան լանջերի, Ազատ և Խոսրով գետերի ավազաններում և գրավում է 29 հզ հա տարածք: Այստեղ պահպանվում են շուրջ 1800 բուսատեսակ, որոնք կազմում են ՀՀ ֆլորայի 50%-ից ավելին: Դրանցից 146-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Այստեղ պահպանվում են մշակաբույսերի վայրի ցեղակիցները, պտղատուներից` վայրի տանձենին, խնձորենին, սալորենին, բալենին, արոսենին և այլն, հացազգիներից` աշորա Վավիլովի տեսակը, արգելոցում պահպանվում են գիհու և կաղնու նոսրանտառները:
Մյուս արգելոցների համեմատ` Խոսրովի արգելոցում բավական լավ է ուսումնասիրված կենդանական աշխարհը: Սարդակերպերից հանդիպում են` մորմը, կարիճի և խեցգետնակերպերի մի քանի տեսակներ: Թիթեռներից նույնպես հայտնի են շատ տեսակներ, որոնց մեծ մասը գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Արգելոցում հատկապես լավ են ուսումնասիրված ողնաշարավոր կենդանիները: Ձկներից հանդիպում են` կարմրախայտը, կարմրակնը, Կուրի բեղլուն և այլն: Կան նաև մի շարք երկկենցաղներ, որոնցից սիրիական սխտորագորտը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Խոսրովի արգելոցում հանդիպող 33 տեսակի սողուններից շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Արգելոցում բնակվում են 142 տեսակի թռչուններ, որոնցից 66-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Կաթնասունները ներկայացված են 55 տեսակով, որոնցից են անդրկովկասյան գորշ արջը, վարազը, լայնականջ ոզնին, հայկական մուֆլոնը, լուսանը, բեզոարյան այծը, գայլը, աղվեսը, երբեմն հանդիպող առաջավորասիական ընձառյուծը և այլն:
Շիկահողի արգելոց: Ստեղծվել է 1958թ., գտնվում է հանրապետության հարավային մասում` Ծավ և Շիկահող գետերի ավազաններում: Զբաղեցնում է 10 հզ հա տարածք` 700-2400 մ սահմաններում: Այստեղ է գտնվում Հայաստանում բնական վիճակում գտնվող միակ լավ պահպանված անտառը` Մթնաձորի կիրճը: Արգելոցի պահպանության հիմնական օբյեկտները կաղնու և բոխու անտառներն են, ինչպես նաև կենու, հաճարենու և ընկուզենու պուրակները: Անտառի վերին սահմաններում 2400-2600մ բարձրությունների վրա աճում են ալպյան կեչու և կաղնու անտառներ:
Շիկահողի արգելոցում բնակվողներից Կարմիր գրքում գրանցված են` վայրի հնդկահավը, գառանգղը, սև անգղը, սպիտակագլուխ անգղը: Կաթնասուններից տարածված են` գորշ նապաստակը, կզաքիսը, անտառային կատուն, այծյամը, գայլը, աղվեսը: Հանդիպում են նաև բեզոարյան այծն ու հայկական մուֆլոնը:
Էրեբունու արգելոց: Ստեղծվել է 1981թ., գտնվում է մերձարաքսյան լեռնաշղթաների լանջերին, Կոտայքի և Արարատի մարզերի սահմաններում` Երևանի շրջակայքում: Զբաղեցնում է 89 հա տարածք: Այս արգելոցը վայրի հացազգիների գենոֆոնդի պահպանության հիմնական վայրն է: Ունի հարուստ և բազմատեսակ բուսականություն, որը կազմված է 293 տեսակներից:
Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից հանդիպում են 17 տեսակ սողուններ, որոնցից են` գյուրզան, մողեսանման օձը, սահնօձի տարբեր տեսակներ: Երկկենցաղներից հանդիպում են լճագորտը, կանաչ դոդոշը, թռչուններից` մոխրագույն կաքավը, տատրակը, բազեն, մկնաճուռակը և այլն: Կաթնասուններից տարածված են աղվեսն ու աքիսը, հազվադեպ նաև կզաքիսը, գայլը և գորշուկը:  

2013/04/21

ՀՀ-ի « Կարմիր գիրքը»


  Հայաստանի Հանրապետությունը աչքի է ընկնում բուսական ու կենդանական աշխարհի վիթխարի բազմազանությամբ: Դրա վառ ապացույց այն է, որ շուրջ 30 հզ քկմ տարածքում հանդիպում է ծածկասերմ բույսերի շուրջ  3500 տեսակ, ընդ որում ողջ Կովկասում դրանց թիվը հասնում է 7000-ի: Այսինքն`ՀՀ-ը, որը զբաղեցնում է Կովկասի տարածքի 1/7 մասը , իր ֆլորայի կազմում ունի Կովկասում աճող տեսակների կեսը:
Շատ բազմազան է կենդանական աշխարհը: Այստեղ բնակվում են ողնաշարավորների շուրջ 500 տեսակ: Ավելի մեծ թիվ են կազմում անողնաշարավորները, մասնավորապես, միջատները, որոնց թիվը շուրջ 15 հզ է:
ՀՀ-ի տարածքը հարուստ է տնտեսական բարձր արժեք ունեցող բուսական ու կենդանական տեսակներով: Շուրջ 2000 բուսատեսակ օժտված են սննդարար, կերային, դեղատու, եթերայուղատու, մեղրատու, խեժատու հատկանիշներով: Իսկ մի շարք կենդանիներ մեծ արժեք են ներկայացնում իրենց մորթով ու մսով:
ՀՀ-ը հայտնի է նաև բույսերի ու կենդանիների հազվագյուտ տեսակներով, որնք զուտ ուսումնասիրելու տեսանկյունից իրենցից մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Մեր տարածքում աճող 3500 տեսակից ավելի քան 400-ը հազվագյուտ հանդիպող տեսակներ են, իսկ դրանցից մոտ 100-ը համարվում են էնդեմիկ տեսակներ, այսինքն` հանդիպում են միայն ՀՀ-ում: Դրանցից են հայկական հաղարջենին, հայաստանյան արոսենին, Թամամշյանի օշանը, Տիգրանի թարթվենին և այլն:Կենդանիներից էնդեմիկներ են` Սևանի իշխանը, սպիտակափոր մողեսը, հայկական իժը և այլն:
Հայաստանում քիչ չեն նաև մշակաբույսերի վայրի ցեղակիցները` խնձորենին, տանձենին, կեռասենին, սալորենին, խաղողը, հոնը, հացազգիները և այլն: Հատուկ ուշադրության են արժանի վայրի հացազգիները` ցորենի, գարու տաբեր տեսակներ աչքի են ընկնում ներտեսակային արտակարգ բազմազանությամբ: Միայն վայրի ցորենի տարատեսակների քանակը գերազանցում է 100-ը:
Սակայն ներկայումս հացաբույսերի արժեքավոր և հարուստ գենոֆոնդը գտնվում է վտանգի տակ: Այդ բույսերի աճման վայրերում մարդու տնտեսական գործունեությունը` ծառատնկումները, մշտական ոռոգումը, հողերի մշակումը և խոտհունձը խախտում են դրանց բնական վիճակը և վտանգի տակ են դնում գոյությունը:
Մշակովի բույսերի վայրի ցեղակիցները ներկայումս կանգնած են ոչնչացման եզրին և կարող են իսպառ վերանալ: Մինչդեռ նրանք մեծ նշանակություն ունեն, դրանց միջոցով գիտնականները կարողանում են սելեկցիա կատարել և կարողանում են ստանալ ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն, հիվանդադիմացկուն և բարձր բերքատու նոր արժեքվոր տեսակներ: Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, ՀՀ-ի ֆլորան և ֆաունան նախկինում ավելի հարուստ են եղել: Գետերն ու լճերը ավելի հարուստ են եղել ձկնատեսակներով: Բուսական ու կենդանական աշխարհի դեգրադացիան առավել ուժգին բնույթ է ստացել վերջին տասնամյակներում:
Մարդու ազդեցության հետևանքով վերջին 2-3 տասնամյակներում մեր բնաշխարհից անհետացել կամ անհետացման եզրին են հայտնվել կենդանիների ու բույսերի բազմաթիվ տեսակներ: Ներկայումս պահպանության կարիք են զգում Հայաստանի ֆլորայի տեսակների գրեթե կեսը, ձկների 11%-ը, երկկենցաղների 17%-ը, սողունների, թռչունների, կաթնասունների շուրջ 1/4-ը:
Ֆլորայի և ֆաունայի բազբազանությանը պահպանելու համար մի շարք երկների մնան ՀՀ-ում ևս ստեղծվել են «Կարմիր գրքեր»:
Բույսերի «Կարմիր գրքում»  ընդգրկաված են 386 տեսակ, որոնք կազմում են ՀՀ ֆլորայի 12%-ը: Դրանցից 61-ը տեղ են գտել նաև նախկին ԽՍՀՄ «Կարմիր գրքում»: Բույսերը խմբավորված են ըստ հազվագյուտության աստիճանի: Ամենամեծ խումբը կազմում են այն տեսակները, որոնք անհետացման ուղղակի վտանգի ենթակա չեն, սակայն հանդիպում են սակավ քանակով և գրավում են սահմանափակ տարածք: Անուշադրության դեդպքում դրանք կարող են շատ արագ անհետանալ:
Առավել փոքր են (8 տեսակ) անորոշ տեսակները, որոնք վատ են ուսումնասիրված: Հնարավոր է, որ դրանք գտնվում են ոչնչացման վտանգի տակ, սակայն ստույգ տվյալները բացակայում են:
Հաջորդ խմբում ընդգրկված են 59 այնպիսի տեսակներ, որոնցից յուաքանչյուրը թվաքանակը աստիճանաբար պակասում է, իսկ տարածման արեալն էր` կրճատվում: Այդպիսիք են, օրինակ գիհիների շատ տեսակներ, արաքսյան կաղնին, բթատերև խնկենին, երևանյան տերեփուկը:
Մեծ թիվ են կազմում (130) ուղղակի ոչմչացման վըանգի տակ գտնվող, անհետացող տեսակները: Դրանք ոչնչացումից փրկելու համար անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ: Այդ տեսակներից են արարատյան իշամոռուլը, փռչոտ ճուռակախոտը, կազակական գիհին, դուրեկան թխկին, լիբանանի մեխակը:
Եվ վերջին խմբում ընգրկված են  35 տեսակ, որոնք վերջին տարիներին չեն հանդիպում բնության մեջ, այսինքն համարվում են անհետացած: Սակայն հնարավոր է, որ դրանց ներկայացուցիչները պահպանված լինեն անմատչելի վայրերում: Այդպիսի բույսերից են`մանրածաղիկ մեխակը, Առնոլդի լրջունը և այն:
«Կարմիր գրքում» գրանցված ողնաշարավոր կենդանիներ

Ողնաշարավորների դասերը

ՀՀ-ում տարածված տեսակների ընդհանուր թիվը

Գրանված են

Գրանցված են

ՀՀ-ի «Կարմիր գրքում»
Միջազգային «Կարմիր գրքում»
տեսակ
%
տեսակ
%
Կաթնասուններ
83
18
23
1
1
Թռչուններ
349
67
19
3
1
Սողուններ
53
11
21
2
4
Երկկենցաղներ
8
1
13
-
-
Ձկներ
26
2
8
-
-

ՀՀ կենդանիների «Կարմիր գրքում» ընդգրկաված են միայն ողնաշարավորնորը: Հայաստանում առավել անմխիթար վիճակում են գտնվում կաթնասունները, որոնցից 23%-ը վտանգի տակ է և գրանցված է «Կարմիր գրքում»: Դրանցից են լայնականջ ոզնին, բեզոարյան այծը, հայկան մուֆլոնը:
Երկրորդ տեղում են սողունները: «Կարմիր գրքում» են հայտնվել 11-ը, ընդհանուր թվի 21%-ը: Սողոններից «Կարմիր գրքում» գրանցված են միջերկրածովային կրիան, հայկական իժը և յալ տեսակներ: Թռչուններից պահպանության կարիք ունեն 67 տեսակներ, այսինքն` ընդհանուր քանակի 19%-ը: Այդպիսիք են`Վարդագույն հավալուսանը, սև անգղը և այն:
Ձկների 26 տեսակից պահպանության կարիք ունեն 2-ը, խոսքը գնում է Սևանա լճում ապրող բեղլուի և իշխանի մասին:

2013/04/15

Սննդամթերքի աղտոտումը


Մարդու առողջության կարևորագույն գրավականը համարվում է առողջ սնունդը, ուղիղ կապ է հաստատաված սննդամթերքի ու մարդու առողջության միջև: Չնայած այս հանգամանքին այսօր էլ առողջ սննդի հարցը մնում է առաջնային ու պահանջում հրատապ լուծումներ: Սննդի հիմնական աղտոտիչներն են` նիտրատները, սննդային հավելումները և կենդանիների կերային հավելումները:
Նիտրատներ: Նիտրատների հիմանական աղբյուրը NOպարունակող պարարտանյութերն են: Նիտրատների կուտակումը բույսերի արմատներում, բանջարեղենում, ջրում սովորաբար կախված է պարարտանյութերի ոչ ճիշտ կիրառման հետ: Նիտրատները համարյա թունավոր չեն, սակայն ընկնելով մարդու օրգանիզմ, բակտերիաների ազդեցությամբ վերածվում են նիտրիտների (NO2), որը կարող ստամոքսում վերածվել շատ թունավոր նյութի: Այդպիսի  նյութերի կուտակումը արյան մեջ մարդու տարբեր օրգաններում  առաջացնում է թթվածնային քաղց :Նիտրիտները հատկապես վտանգավոր են փոքր երեխաների համար, այն կարող է հանգեցնել ցիանոզ կամ կապտախտություն կոչվող հիվանդության, որը կարող է համգեցնել մահվան:
Սննդային հավելումներ: Սննդային հավելումներն առավել լայն կիրառություն են գտել քաղցրավենիքի և մսամթերքի արտադրություններում: Դրանցից են բազմաթիվ դեղամիջոցները, կոնսերվանտները, ներկանյութերը, օրգանական և հանքային նյութերը, որոնք նպաստում են մթերքի արտաքին տեսքի լավացմանը, պահպանման ժամկետի երկարացմանը և այլն:
Այն սննդային հավելումները, որոնք օգտագործվում են խմիչքների, թխվածքների, քաղցրավենիքի և պաղպաղակի պատրաստման ժամանակ, բացասաբար են անդրադառնում երեխաների պահվածքի վրա և կարող են դառնալ երեխաների հիպերակտիվության պատճառ: 
Այժմ արտադրության մեջ օգտագործվում են մոտ հարյուր հավելումներ: Դրանց մեծ մասն անվնաս է, սակայն մյուսների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա կամ վատ է ուսումնասիրված, կամ էլ վտանգավոր  առողջության համար:
Կենդանիների կերային հավելումներ: Կենդանաբուծության ժամանակակից եղանակները, որոնք ուղղված են ընդլայնելու մսամթերքի, կաթնամթերքի ու ձվի արտադրության ծավալները և բազմազանությունը, նույնպես կապված են բազմաթիվ կերային հավելումների ու դեղանյութերի կիրառման հետ: Այս դեպքում հավելումները նպաստում են կերի լավ յուրացմանը և կենդանիների արդյունավետության բարձրացմանը:
Կենդանաբուծության մեջ կիրառվում է դեղամիջոցների մի քանի հարյուր տեսակ, որոնցից մեծ մասը կարող են կուտակվել մսի մեջ, ապա անցնել մարդու օրգանիզմ:
Հավելումներից շատերը վտանգավոր են մարդու առողջության համար: Մի շարք հավելումներ  թուլացնում են օրգանիզմի դիմադրողականությունը որոշ հիվանդությունների նկատմամաբ, որոշներ ունեն քաղծկեղածին և արատածին ազդեցություն: Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների համար: Այդ պատճառով մի շարք սննդային հավելումներ ուղղակի արգելված են:
Ժամանակակից արդյունաբերական եղանակներով ստացված սննդամթերքը հանդիսանում է մարդկանց ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառ:
Քանի որ մարդը հանդիսանում է սննդային շղթայի վերջին օղակը, ապա հենց նրա օրգանիզմում են կուտակվում  սննդային շղթայում եղած գրեթե բոլոր վտանգավոր նյութերը:

Միջավայրի ֆիզիկական աղտոտումը


Մարդու առողջության վրա էապես ազդում է նաև միջավայրի աղտոտումը իոնացնող ճառագայթներով (ռադիոակտիվ ճառագայթներ, ռենգենյան ճառագայթներ և այլն ): Իոնացնող ճառագայթները առաջանում են  տիեզերքում և երկրի կեղևում պարունակվող ռադիոակտիվ տարրերի տրոհման արդյունքում: Իոնացնող ճառագայթների մեծ քանակությունը սպանում է բջիջները, իսկ ավելի փոքր քանակությունը բերում է այլ հետևանքների, օրինակ` վնասում է ԴՆԹ-ն:
Իոնացնող ճառագայթները, եթե կիրառվում է համապատասխան քանակությամբ կիրառելի է քաղցկեղի բուժման համար: Ուռուցքային բջիջները ավելի հաճախ են կիսվում, քան իրենց շրջապատող առողջ բջիջները: Այդ պատճառով հիվանդ օրգանի ճառագայթումը մահ կամ կիսման դադարեցում է առաջացնում հիմնականում ուռուցքային, այլ ոչ թե առողջ բջիջներում:
Առավել վտանգավոր ճառագայթների տեսակը դրանք ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Ուլտրամանուշակագույն ճառագայթների աղբյուր է հանդիսանում արեգակը: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է նույնիսկ սպանել բջիջները, այն  նաև հաջողությամբ կիրառվում է լաբորատորիաներում` մանրէազերծման համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են առաջացնել մուտացիաներ,  որոնք արագացնում կամ դանդաղեցնում եմ բջիջների կիսման արագությունը, բջիջների կիսման պրոցեսի արագացումը հանգեցնում է մաշկի քաղցկեղ կոչվող հիվանդության առաջացմանը: Բջիջների կիսման դանդաղեցումը սպիտակամորթ մարդկանց մոտ առաջ է բերում մաշկի արագ ծերացում: Այդ ժամանակ վնասված բջիջները անհրաժեշտ արագությամբ չեն փոխարինվում նոր բջիջներով, և մաշկը թառամում է: Մուգ մաշկը, որը իր մեջ պարունակում է մուգ գունաթաղանթ, թույլ չի տալիս, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները հասնեն կենդանի բջիջներին:
Մարդու առողջության վրա բացասաբար է ազդում նաև աղմուկը: Ձայն են անվանում մեխանիկական այն տատանումները, որոնք ունեն 16-հց հաճախականություն և ընկալվում են մարդու լսողական վերլուծիչով: Բնության մեջ հազվադեպ են  հանդիպում, իսկ աղմուկը թույլ է և կարճատև:
Շատ բարձր է արդյունաբերական կենտրոնների և կենցաղային տեխնիկայի աղմուկը: Յուրաքանչյուր մարդ աղմուկն ընկալում է տարբեր կերպ: Շատ բան կախված է տարիքից, խառնվածքից, առողջության վիճակից:
Բարձր աղմուկի անընդհատ ազդեցությունը կարող է ոչ միայն բացասաբար ազդել լսողության վրա, այլ նաև առաջացնել գլխապտույտ, գլխացավ, արագ հոգնածություն:
Ժամանակակից աղմկալի երաժշտությունը ևս վատացնում է լսողությունը և առաջ է բերում նյարդային հիվանդություններ: Ժամանակակից բժշկությունը խոսում է <<աղմկային հիվանդության >> տարածման մասին, որը զարգանում է բարձր աղմուկի երկարատև ազդեցության հետևանքով և ուղեկցվում է լսողության և նյարդային համակարգի խանգարմամբ: Աղմուկը նկատելի վնաս է հասցնում մարդու առողջությանը, բայց միաժամանակ բացարձակ լռությունը հոգեպես ճնշում է մարդուն: Գիտնականները հաստատել են, որ որոշակի հաճախությամբ ցածր ձայներն անգամ օգտակար են և անգամ խթանում են մտավոր գործունեությունը:




2013/04/11

Միջավայրի կենսաբանական աղտոտումը


 Բնական միջավայրի ու մարդու առողջության վրա բացասաբար են ազդում նաև կենսաբանական աղտոտիչները, որոնք մարդու մոտ առաջ են բերում զանազան հիվանդություններ: Դրանք հիվանդաբեր մանրէներն են, վիրուսները, նախակենդանիները, բակտերիաները և այլ օրգանիզմներ, որոնք կարող են գտնվել մթնոլորտում, ջրում, հողում, այլ կենդանիների ու մարդկանց օրգանիզմներում:
Առավել վտանգավոր են ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչները: Հաճախ հիվանդության աղբյուր է հանդիսանում հողը, որում միշտ ապրում և բազմանում են փայտացման, բոտուլիզմի, սնկային և այլ հիվանդությունների հարուցիչներ: Հիվանդաբեր մանրէները հողից կարող են անցնել գրունտային ջրերի մեջ և համաճարակների պատճառ դառնալ: Այդ տեսակետից առավել աղտոտված են լինում ջրի բաց աղբյուրները, գետերը, լճերը և ճահիճները:
Հատուկ խումբ են կազմում վարակիչ այն հիվանդությունները, որոնք փոխանցվում են հիվանդների հետ սերտ շփման դեքում:
Մարդկությունը ազդելով բնության վրա շատ հաճախ խախտում է հիվանդաբեր օրգանիզմների գոյության բնական պայմանները:
Մարդիկ և տնային կենդանիները կարող են վարակվել բնական-օջախային հիվանդություններով` հայտնվելով հիվանդության բնական օջախների տարածքում: Նման հիվանդություններն են տուլարեմիան, մալարիան և այլ հիվանդություններ:
Բնական-օջախային հիվանդությունների յուրահատկությունն այն է, որ դրանց հարուցիչները բնության մեջ գոյություն ունեն խիստ որոշակի տարածքում և կապված չեն մարդու կամ տնային կենդանիների հետ: Հարուցիչների փոխանցումը մի կենդանուց մյուսին կամ մարդուն կատարվում է փոխանցողների միջոցով: Դրանք հիմնականում միջատներն ու տզերն են:
Վերջին ժամանակաշրջանում բուռն զարգացում է ապրում կենսատեխնոլոգիան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համալորոակային ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը մինչ այժմ համարվում է պարենի հիմնախնդիրը, իսկ երկրագնդի հողային ծածկույթը չի բավականացնում ողջ մարդությանը կերակրելու համար առաջնում է անհրաժեշտություն օգտագործել գենետիկորեն մեդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ): Այսօր գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը կազմում են ԳՄՕ-ները:
Թեև համապատասխան ֆիրմաները նշում են այդպիսի մթերքների անվտանգությունը մարդու համար, բժիշկներն ու բնապահպանները պահանջում են անցկացնել դրանց օգտագործման հնարավոր գենետիկական հետևանքների համակարգնած ստուգում: Բարձր բերքատվություն ունեցող բույսերը  ստացվել են առանց հեռավոր հետևանքների նախնական զննության:
Իրենց գենում միջատների, ձկների գեներ պարունակող բույսերը ցանվում են մեծ տարածությունների վրա: Դա խախտում է էկոհամակարգերի հավասարակշռությունը, քանի որ այդ բույսերը, ավելի դիմացկուն լինելով, դաշտերից դուրս են մղում վայրի տեսակները, որոնք համարվել են տվյալ էկոհամակարգի մասնիկ, որը ի վերջո կարող է հանգեցնել էկոհամակարգերի փոփոխության:
ԳՄՕ-ների օգտագործման հնարավոր հետևանքները բացահայտելու համար անհրաժեշտ է մի քանի սերունդների գեներ ենթարկել մանրամասն ուսումնասիրության:   

2013/04/09

Միջավայրի քիմիական աղտոտումը


  Նյութերը և գործոնները, որոնք բացասաբար են ազդում մարդկանց վրա և առաջ են բերում զանազան հիվանդություններ, սովորաբար միավորվում են մի քանի խմբերում: Դրանցից կարևորագույններն են քաղծկեղածինները, մուտածինները, արատածինները
Քաղծկեղածինները, դրանք բոլոր այն նյութերն են, որոնք մարդկանց մոտ առաջացնում են չարորակ գոյացություններ: Մարդկությանը հայտնի է այդպիսի նյութերի մոտ 500 տեսակ: Առավել հայտնի են ուլտրամանուշակագույն ճառագայթները, ռենտգենյան ճառագայթները, նիտրատները:
Մուտածինները առաջ են բերում քրոմոսոմների կառուցվածքի և քանակի փոփոխություններ: Դրանցից են ռենտգենյան ճառագայթները, գամմա-ճառագայթները, նեյրոնները, որոշ վիրուսներ և այլն:
Արատածինները (հրեշածինները) առաջ են բերում անհատական զարգացման արատներ, այլանդակություններ: Արատածին կարող է հանդիսանալ ցանկացած գործոն, որի ազդեցությունը գերազանցում է սահմանված թույլատրելի մակարդակը (ՍԹՔ): Հաճախ որպես արատածին հանդես են գալիս մուտածինները, ինչպես նաև այնպիսի աղտոտիչներ, ինչպիսիք են պեստեցիդները, պարարտանյութերը, աղմուկը և այլն:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացել են նոր, անցյալում անհայտ հիվանդություններ: Այդպիսի հիվանդությունները սովորաբար դասվում են առանձին խմբի մեջ, որը կոչվում է տեխնածին հիվանդությունների խումբ: Դրանց թվին են դասվում այն հիվանդությունները, որոնք առաջանում են կադիումի, կապարի, սնդիկի միացությունների և այլ թունավոր նյութերի պատճառով:
Մարդու առողջության վրա բացասաբար են ազդում նաև որոշ օրգանական ծագման նյութեր: Դրանցից հատկապես վտանգավոր են ածխաջրածնային միացությունները: Դրանցից շատերը բավականին կայուն են և երկար ժամանակ կարող են պահպանվել բնության մեջ: Ածխաջրածնային միացություններ առաջանում են հիմնականում օրգանական նյութերի ոչ լրիվ այրման հետևանքով, ինչպես նաև մի շարք նյութերի (ածուխ, դիզելային վառելիք, բենզին) այրման ժամանակ: Ածխաջրածնային միացություններ շատ են օգտագործվում քիմական արդյունաբերության: Այսպիսի միացությունները բացի քաղծկեղածին հատկությունից, առաջացնում են թունավորումներ` անգամ հանգեցնում են մահվան:
Մարդու առողջության համար վնասակար անօրգանական միացությունների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում  ծանր մետաղները: Դրանցից շատերը, օրինակ` ցինկը, երկաթը, մանգանը, պղինձը և այլն, խիստ անհրաժեշտ նյութեր են , բայց ծանր մետաղներից շատերը թունավոր են օրգանիզմների համար: Դրանց վտանգավորության աստիճանը մեծանում է, եթե հաշվի առնենք, որ օրգանիզմներից դրանք շատ դանդաղ են հեռանում: Ծանր մետաղները հեշտությամբ փոխազդեցության մեջ են մտնում սպիտակուցների մոլեկուլների հետ, ինչը բերում է վերջիններիս գործառույթների խախտման: Առավել վտանգավոր են կապարը, կադիումը, սնդիկը: բնական միջավայրում ծանր մետաղների կոըտակման հիմնական աղբյուր են հանդիսանում վառելանյութերի այրումը, մասնավորապես` կապարի միացություններ առաջանում են բենզինի այրումից, պեստիցիդների կիրառումից :
Ներկայումս շատ գիտնականներ մարդկանց ագրեսիվությունը և հանցագործությունների աճը պայմանավորում են կապարի թվաքանակի ավելացմամբ:

2013/04/03

Մարդու առողջության էկոլոգիական ասպեկտները



Օդի, ջրի, հողի ու սննդամթերքի աղտոտումը, էլեկտրամագնիսկան ճառագայթների, աղմուկի ազդեցությունը, բնության մեջ տեղի ունեցով փոփոխությունները բացասաբար են ազդում մարդու առողջության վրա:
Էկոլոգիական տեսանկյունից հիվանդությունը կարելի է դիտարկել որպես օրգանիզմների անբավարար ադապտացիա միջավայրին և բացասական ռեակցիա դրա անբարենպաստ ազդեցություններին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանմամբ` առողջությունը ոչ թե հիվանդությունների բացակայություն է, այլ ֆիզիկական, սոցիալական ու հոգեկան բարեկեցության վիճակը:
Մարդու առողջության վրա բացասաբար ազդող գործոնների թվում առաջնային տեղերից մեկը աղտոտման տարբեր ձևերն են: Մարդու կողմից կենսոլորտ է ներմուծվել իրեն ոչ հատուկ շուրջ 4 մլն նյութ: Բացի դրանից, տարեկան միջավայր է նետվում շուրջ  հազար նոր նյութ` դրանց մեծ մասը օտար են մարդու և այլ օրգանիզմների համար: Հիվանդության աճը պայմանավորված է նաև բնական միջավայրի տարբեր փոփոխություններով, ընդհուպ մինչև դրա վերջնական խախտումն ու վերածումը տեխնածին լանդշաֆտների, արդյունաբերական համալիրների, միատիպ բնակավայրերի և այլ գոյացությունների:
Մեծանում է սոցաիալական ու տնտեսական պայմանների նշանակությունը մարդու առողջության վրա: Ակնհայտ է դառնում, որ կարելի է ունենալ ֆիզիկաքիմիական ու բնական առումով իդեալական միջավայր, բայց միևնույն ժամանակ` բարձր հիվանդություն և մահացություն` պայմանավորված անբարենպաստ սոցիալ-տնտեսական իրավիճակով:
Առողջության կորստի քանակական ցուցանիշները արտահայտում են հիվանդության, ծնելիության, մահացության, կյանքի տևողության, ֆիզիկական զարգացման և այլ ցուցանիշներով:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց առողջական վիճակի միայն 20-25%-ն է կախված անհատի գենետիկական չափանիշներից, իսկ մնացած 75-80%-ը` կյանքի կենսակերպից, միջավայրի վիճակից, առողջապահության մակարդակից և այլ գործոններից:
Հինավդության և մահացության մակարդակների կախվածությունը բնական միջավայրի վիճակից դիտվում է ինչպես առանձին պետությունների, այնպես էլ տարբեր շրջանակների օրինակներով:
Բնական միջավայրի բարձր որակի պահպանությունը հիմք է դնում մարդու առողջության բարձր մակարդակի ապահովման համար: Այսպիսով, բնության պահպանությունը դիտվում է ոչ միայն որպես կենդանի բնության նկատմամբ մարդասիրական մոտեցումների համակարգ, այլ նաև որպես մարդու առողջությունը և կենսունակությունը ապահովելու անհարժեշտություն: