2021/10/25

Ատեստավորում: Առարկայական բաղադրիչ

 


Դասավանդվող առարկան հանրակրթության պետական չափորոշիչում 

Ուսումնական նյութ․ <<Հանրակրթական պետական չափորոշիչ>>, և <<Ուսումնական պլան>>։ 

Գործնական 1․ Նպատակը՝ անդրադարձ կատարել հանրակրթության պետական չափորոշչին, ծանոթանալ հեղինակային ծրագրի ուսումնական պլանին։ 

  • Կարդալ <<Հանրակրթական չափորոշիչը>>, առանձնացնել համապատասխանությունները և անհամապատասխանությունները, հիմնավորել և գրավոր վերլուծել։ 
  • կարդալ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանը, և գրավոր վերլուծել 

    Կարդալով հանրակրթական պետական չափորոշչի մեջ Աշխարհագրություն առարկայի դերը, կարող եմ փաստել, որ նույն պետական չափորոշիչով սահմանված նպատակներն լիովին իրագործելի են, սակայն շեշտադրումը կատարվում է միայն Հայաստանի աշխարհագրություն վրա, բաց թողնելով աշխարհագրության դասավանդման հիմնական կոնցեպցիա հանդիսացող աշխարհը տարածության մեջ ճանաչելու հնարավորության մասին։   

Գործնական 2․ Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում․

·         Կարդալ տարրական հանրակրթական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները․

·         Առանձնացնել աշխարհագրություն առարկայով առանձնացված դասընթացները․

·         Կատարել վերլուծություններ, և ներկայացնել այն միջոցառումների համակարգը, որով պետք է հասնել սպասված վերջնարդյունքին։

Ծանոթացա տարրական հանրակրթական ծրագրին աշխարհագրության մասով առանձնացվում են հետևյալ կետերը

1.      Մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ.

2.       ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.

3.      հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում.

4.      «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով.

Հաշվի առնելով վերոհիշյալ կետերին հասնելու անհրաժեշտությունը,  աշխարհագրություն առարկայի դերը տվայլ կետերի հասնելու գործում պետք է լինի այլ առարկաների հետ սերտորեն ինտեգրումը:

Ատեստավորում: Երկրորդ առաջադրանք

·         Կարդալ, ծանոթանալ կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությանը: 

·         Կարդալ, բլոգում, հրապարակել, գրավոր վերլուծել նշված հոդվածները․

o    <<Բնագիտության դասերը բնական միջավայրում>>-Էմանուել Ագջոյան

o    <<Բնագիտություն-հայրենագիտությունը՝ նոր հարթակում>>— Իվետա

o    <<Բնագիտությունը գործունեության մեջ>>— Անուշ Ասատրյան

o    <<Հեռավար ուսուցման կազմակերպումը հանրակրթությունում>>— Յուրա Գանջալյան

Առաջադրանք 2․ Կարդալ, գրավոր վերլուծել տրված հոդվածներից մեկը․

·         Իրական կրթությունը, ինքնակրթությունն է- Աշոտ Բլեյան 

·         Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում— Բորիս Բիմ-Բադ 

·         Արդյո՞ք ես 21-րդ դարի ուսուցիչ եմ -Յուրա Գանջալյան 

 

·         Կարդալով հեղինակային մանկավարժության հայեցակարգին ինչպես նաև Էմանուել Ագջոյանի «Բնագիտության դասերը բնական միջավայրում՚» հոդվածը կարող եմ առանձնացնել հետևյալ, որ հեղինակային մանկավարժությունը բնագիտության ուսուցման պրոցեսում ենթադրում է սերտորեն կապ բնական միջավայրի հետ, արդյունքում դասընթացը դառնում է ավելի արդյունավետ և կիրառական: Սույն հոդվածը կիրառելի է ոչ միյան աշխարհագրության այլ նաև այլ բնագիտական առարկաների համար:
Իրական կրթությունը, ինքնակրթությունն է- Աշոտ Բլեյանի հոդվածը, յուրահատուկ ուղեցույց է դասընթացների ծրագրեր ու ամենատարբեր ուսումնական նախագծեր իրականցնելու համար: Սույն հոդվածում էական անդրադարձ կա նաև բնական միջավայրում իրականացվող դասընթացների, որոնք ոչ ֆորմալ կրթության լավագույն դրսևորումներից են:

 

Երրորդ թեմա․ Ուսումնական նյութերի ստեղծում

Գործնական 1․ Ուսումնական նյութերի ստեղծման օրինակներ

·         Ծանոթություն հեղինակային ծրագրով ստեղծված ուսումնական նյութերին

·         Ներկայացնել առավել հաջողվածները և հիմնավորել

o    <<Աշխարհագրական փաթեթ>>, <<Բնագիտություն ֆլեշմոբ>>, << Էկոլուր>>, <<Ուսումնական փաթեթ>>, <<Էկոլուր>>, <<Բլոգ՝ անհատակենտրոն ուսուցման հարթակ>>, <<Էկոլոգիա>>, <<Ընթերցարան>>

Այստեղ կառանձնացներ Էկոլոգիայի ընթերցարանը, քանի որ հսկայական աշխատանք է տարվել սույն փաեթեը ստեղծելու համար:

Գործնական 2․ Ուսումնական նյութի ստեղծում

Փորձում ենք  ստեղծել ուսումնական նյութ, նախորդ առաջադրանքում նախապես կազմած ծրագրին համապատասխան, հաշվի առնել հետևյալ կետերը՝

ա)ում համար ենք ստեղծում,
բ)ինչ նպատակ ունի,
գ)ինչ խնդիր ենք լուծում:

Ուսումնական նյութերի փաթեթներ

Աշխատանքը իր մեջ պետք է պարունակի․

·         տեսական նյութ՝ որի միջոցով առանց ուսուցչի միջամտության մատուցվում է նյութը։

·         փորձարարական կամ գործնական նյութ, որի միջոցով սովորողը գործնականորենտիրապետում է նյութին։

·         ինքնաստուգման համար նախատեսված նյութ

Չորրորդ թեմա․ Առարկայական ֆլեշմոբ

Գործնական 1․ Առարկայական ֆլեշմոբի օրինակներ․

·         Առարկայական ֆլեշմոբ

·         Բնագիտական ֆլեշմոբ

·         Հեռավար ուսուցման գործիքներից

o    Մեր տանը հյուր կա՝ արդեն երկու ամիս

·         Ֆլեշմոբը՝ որպես ուսուցման կազմակերպման միջոց

Գործնական 2․ Առարկայական ֆլեշմոբի կազմակերպում

·         Ստեղծել առարկայական ֆլեշմոբ

·         Կազմել մեկ ամսվա համար նախատեսված առարկայական ֆլեշմոբի փաթեթ

·         Կատարել առաջադրանքները սովորողների հետ և արդյունքների վերլուծությունը հրապարակել բլոգում։

Ֆլեշմոբի օրինակներ 1, 2, 3

Առարկայական ֆլեշմոբի վերլուծություն

 

 

Առաջադրանք 5․ Առարկայական նախագիծ․

Գործնական 1․

Կազմել նախագիծ, իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, այն իրականացնել սովորողների հետ, բայց մինչ այդ կարդալ նախագծի իրականացման կարգը, Հասմիկ Ղազարյանի հոդվածը: 

·         Ծանոթանալ, բլոգում գրախոսել, նշե՛լ թերությունները, առավելությունները: 

·         Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․ անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները,  բացթողումները։ 
 

Գործնական 2․ Առարկայական նախագծի կազմում

Կազմել առարկայական նախագիծ, որտեղ արտացոլված պետք է լինի․

·         Նախագծի նպատակը

·         Խնդիրները, սպասվելիք արդյունքները

·         Միջառարկայական և ներառարկայական կապերի հաստատում

·         Նախնական տեղեկատվության ուսումնասիրում

·         Հետազոտական գործիքների ընտրություն

·         Հետազոտության արդյունքում վարկածի ձևակերպում, փորձարկում և նախագծի ամփոփում։

 

Ուսումնական նախագիծ

Նախագծի ամփոփում  

Վեցերորդ թեմա․ Գնահատում, ամփոփում:  

Գործնական 1․ Գնահատման սկզբունքներ, ձևեր

Անդրադառնալ հանրակրթական պետական չափորոշչում ամրագրված՝ սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին։

·         Սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներ/ Հանրակրթության պետական չափորոշիչ։

Գործնական 2․ Գնահատում, ամփոփում

·         Բլոգում հրապարկել, ներկայացնել գնահատման սեփական փորձը, նշել հաջողությունները:

·         Գնահատման տարբեր ձևերի համար գործիքների ստեղծում և կիրառում։

Ամբողջ աշխատանքի արդյունքը արտացոլված պետք է լինի բլոգում

Առարակայական ծրագրում ներկայացվող գնահատումը

2021/10/24

Բնագիտության լաբորատորիայի գործունեությանը մանկավարժական ընթացքում։

 9-րդ դասարանների ուսումնական գործունեության կազմակերպում իրականացում բնագիտական առարկաների դասավանդման շրջանակներում

Ծրագրում

1.      Առարկայական ծրագրերի վերանայում

2.      Ուսումնական ճամփորդությունների կազմակերպումը, որպես մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ

3.      Ամենամյա ստուգատեսերի կազմակերպումը (բնագիտատեխնիկական, բնապահպանական), որպես սովորողի մասնագիտական կողմնորոշման ամփոփում   

1․Առարկայական ծրագրի վերանայում։ Աշխատանքի ընթացքում վերանայում է 9-րդ դասարանում դասավանդվող յուրաքանչյուր  առարկայի ծրագիր, ըստ 9-րդ դասարանների մեկամյա գիտափորձի ծրագրի կատարողականի ու բնագիտության լաբորատորիայի կողմից մշակված ուղեցույցի։ Յուրաքանչյուր դասավանդողի հետ աշխատանքը կազմակերպվում է առցանց՝ նամակագրությամբ, որի արդյունքում դասավանդողը կատարում է անհրաժեշտ փոփոխություններ։ 2․ Ուսումնական ճամփորդությունների կազմակերպումը, որպես մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ։

     2․Ուսումնական ճամփորդությունների կազմակերպումը, որպես մասնագիտական         կողմնորոշման բաղադրիչ։ Այս առումով կարևովում են, այցելությունները դեպի թանգարաններ, լաբորատորիաներ, մասնագիտակցված արտադրամասեր։ Այլ ուսումնական ճամփորդությունների և բազմօրյա ճամբարների պարագայում կարևորվում է ձեռք բերած հմտությունների կիրառությունը։  

3.այս փուլում մշակվում են այն բոլոր նախագծերը, որոնք ներկայացվելու են ստուգատեսերին, որպես ամփոփիչ աշխատանքներ։ 9-րդ դասարանցու մասնակցությունը ստուգատեսերին դիտարկվում է, որպես գիտափորձի ամփոփում։  

Սեբաստացու օրեր կրթահամալիրում բնագիտության լաբորատորիայի գործունեության ուղղությունները  

1․ Բնագիտության ուսուցումը լաբորատոր փորձի հիման վրա, ներկայացվում են  ֆիզիկայի և քիմիայի դասընթացների լաբորատոր գործունեությունը: Նախ և առաջ սովորողները ներկայացնում են լաբորատորիայում իրականացվող աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները, ներկայացնում անհրաժեշտ նյութերը ։ Արդեն իսկ փորձից հետո պարզաբանում փորձի ստացված արդյունքները ներկայացնելով նաև փորձի հետևանքով ստացած գիտելիքներն ու հմտությունները։

2․Բույսերի և կենդանիների խնամքը, ջերմոցային գործունեությունը, որպես ընդհանուր բնագիտություն և  կենսաբանություն դասավանդման միջոց։ Բաց դասերը ընթանում են կրթահամալիրի ջերմոց լաբորատորիաներում և ուսումնական ագարակում, որտեղ սովորողները ներկայացնում են դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների գործնական կիրառությունը։

3․ Թվային քարտեզների ու առանց ծրագրերի օգտագործումը աշխարհագրություն ուսուցման ժամանակ։ Սովորողները ներկայացնում են Թվային քարտեզների (1, 2, 3) հետ աշխատանքի հմտությունները, որոնք բացի դասընթացի ժամանակ կիրառելուց լայնորեն օգտագործվում են նաև առօրյա կյանքում, օրինակ ուսումնական ճամփորդությունների ժամանակ։  Բացի թվային քարտեզներից սովողները ներկայացնում եմ մի շարք ծրագրային հավելվածներ, որոնք ևս ունեն գործնական ու կիրառելի մեծ նշանակություն։

4․Սովորող-սովորեցնող նախագիծ։ Սեբաստացու օրերի շրջանակներում բնագիտության լաբորատորիաներն ու ուսումնական ջերմոցները պատրաստ են հյուրընկալել նաև կրտսեր տարիքի սեբաստացիներին՝ բնագիտության դասընթացները ավելի հետաքրիր ու արդյունավետ դարձնելու նպատակով։ աշխարհագրության ընտրության գործունեության սովորողները օգտագորշելով կրթահմալիրում եղած օրբիտարիումներն բաց դասեր անց կացնեն կրտսեր տարիքի սովորղների հետ՝ Տիեզերք նախագծի շրջանակներում։ 

 

 


2021/10/19

Մանկավարժական ճամբար հոկտեմբերի 25-29

 25.10.21  Առցանց աշխատանք սովորողների բոլոգներում, մատենավարություն, հեռավար աշխատանքների կազմում

26.10.21 Ամենամյան բժշկական հետազոտում թիվ 11 պոլիկլինիկայում 

27.10.21 Աշխատանք ֆիզիկական միջավայրում, մայր դպրոցի դիմացի հատված հանդիպում մասնախմբով 

28.10.21  Առցանց աշխատանք սովորողների բոլոգներում, մատենավարություն, եռօրյա ճամբարի նախապատրաստական աշխատանքներ 

29.10.21-31.10-21 Եռօրյա ուսումնական ճամբար Լոռիում 

Հանդիպում մասնախմբով

 Հանիդպման վայրը՝ բնագիտության Լաբորատորիա

Հանդիպման օրը՝ 27.10.21, ժամը՝ 11.00

Ծրագրում 

  • ֆլեշմոբի արդյունքներամփոփում և քննարկում
  • Առարկայական ծրագրեր վերանայում 
  • Սուգատեսերի ծրագրեի քննարկում 
  • Օրացուցային աշխատանք 


Դեպի Լոռի


 

Ճամփորդության օրերը՝ հոկտեմբերի 29-31      լրամշակվող 

Խորհրդատու՝ Մարթա Ասատրյան 

Ճամփորդության երթուղին

  • Երևան-Ապարան-Սպիտակ-Վանաձոր- Ալավերդի

Ճամփորդության նպատակը

  • տեսնել-ուսումնասիրել Լոռվա բնաշխարհը, բնապահպանական խնդիրները  
  • ճանաչողական, հայրենագիտական արշավ, այցելություններ պատմամշակությանին հուշարձաններ

Նախապատրաստական փուլ

  • Հանքարդյուաբերությունը ՀՀ-ում թեմային ուսումանսիրություն
  • Ֆիմերի դիտումներ, քննարկումներ
  • Հրապարակումներ սովորողների բլոգներում
  • գետը համայնքում՝ Դեբեդ

Ճամփորդության հայրենագիտական բաղադրիչը

 

 

  • Ալավերդի քաղաք՝ Դեբեդ գետ, Սանահինի կամուրջ
  • Քոբայրավանք
  • Ախթալայի բերդ, վանք
  • Սանահին վանական համալիր
  • Թեղուտ գյուղ

Ճամփորդության բնապահպանական բաղադրիչը

  • այցելություն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ
  • Հայաստանի միակ փակ պոչամբարը
  • Մեծ Այրում գյուղ՝ Նահատակ պոչամբար
  • Ալավերդին հանքարդյունաբերական քաղաք
  • Դեբեդ՝ թթվային դրենաժ, ՓՀԷԿ

Գիշերակացը Ալավերդու հյուրատանը

Օր առաջին 29.10.21

09.00 մեկնում Մայր դպրոցից

  •  առաջին կանգառ՝ Ապարան
  • քայլարշավով Քոբայրավանք
  • Ալավերդի. կյանքը արդյունաբերական քաղաքում
  • գիշերումը Ալավերդում

Օր երկրորդ 30.10.21

  • Ախթալան հակադրությունների ասպեկտով՝

·         այցելություն Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, Նահատակ պոչամբար

·         Ախթալայի բերդ, վանք՝ դիտակետում թթվային դրենաժի ենթարկված Դեբեդը

  • Թեղուտ՝ գյուղը, հանքը, պոչամբարը
  • Հաղպատ

Օր երրորդ 31.10.21

  • Սանահին վանքային համալիր,  Սանահինի կամուրջ, վերադարձ Երևան

Վերադարձի երթուղին՝ Ալավերդի-Վանաձոր-Դիլիջան-Երևան

20.00 ժամանում Երևան՝ Մայր դպրոց

Պատասխանատուներ` Սամվել Թամազյան  Էմանուել Ագջոյան

Ընդհանուր- 14,000 դրամ

Վարորդի գիշերակացը և սնունդը հոգում ենք նշված նախահաշվից

Մասնակիցներ 10-12 րդ դասարանի նախագծային խումբ



2021/10/14

ՀՀ ռելիեֆը

Թվային քարտեզի վրա նշել հետևյալ Հրաբխային ծագման Լեռնավահանները 
Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունքի։ 

Թվային քարտեզի վրա նշել հետևյալ հարթավայրերը
Շիրակի, Աշոցքի, Լոռվա Մասրիկի, Արատյան։ 


2021/10/13

Դեպի Գյումրի


 Ուսումնական ճամփորդություն դեպի Գյումրի

Մեկնում 16.10.21 07:30-16.10.21 21:30, Տրանսպորտ Երևան-Գյումրի-Երևան գնացք 

Նպատակը ՝ Երևանի-Գյումրի ճանապահի հայրենագիտական ներկայացում: Երևանից դեպի Գյումրի տանող գնացքի ճանապարհը անցնում է Հայաստանի արևմտյան սահմանով, որը քիչ է ուսումնասիրված՝ ավտոճանապարհների բացակայության պատճառով: Գրեթե ողջ ճանապարհի մի զգալի մաս անցնում է սահմանային Ախուրյան գետի ավազանով, իսկ արդեն վերջնամասում, ընդհուպ մոտենում Ախուրյանի ջրամբարին:  Քաղաքային կենցաղի ուսումնասիրում:

 Քաղաքային թափառումներ մշակության մայրաքաղաքում, այցելություններ տուն թանգարաններ (Ձիթողցյանների տուն-թանգարան, Մհեր Մկրտչյան), այցելություններ պատմամշակութային կոթողներ (Յոթ Վերք եկեղեցի (Մարիամ Աստվածածին Մայր եկեղեցի) , Ամենափրկիչ եկեղեցի), զբոսանք Գյումրու հին փողոցներով, Ալեքսանդրապոլի տարածք, գարեջրատան տարածք,
 Նախահաշիվ Երևան-Գյումրի-Երևան գնացի գումար՝ անձը 3000 դրամ

Գյումրիում կքայլենք հետևյալ վայրերով՝ (Հավելյալ տեղեկությունների համար անցեք հղումով)

Անհրաժեշտ պարագաներ՝ թվային միջոցներ, անձրևանոց, մեկօրյա սնունդ, եղանակային պայմաններին համապատասխան հագուստ: 3000 դրամ (ճանապարհածախսի և թանգարանների մուտքի համար)

Արդյուքները կամփոփվեն սովորողների բլոգներում:  

Մասնակիցներ՝

  1. Ռոբերտ Աղաջանյան 11-րդ դասարան
  2. Հայկ Երիցյան 11-րդ դասարան
  3. Արամ Խաչատրյան 11-րդ դասարան
  4. Լիա Հարությունյան 11-րդ դասարան
  5. Նոննա Թումանյան 11-րդ դասարան
  6. Մանե Մանզմանդյան 11-րդ դասարան
  7. Էդուարդ Օսիպյան 11-րդ դասարան
  8. Թամարա Դավթյան 12-րդ դասարն
  9. Միլենա Դավթյան 12-րդ դասարան
  10. Արմեն Ստեփանյան 12-րդ դասարան
  11. Սերգեյ Մինասյան 12-րդ դասարան
  12. Էդմոն Սահակյան 12-րդ դասարան
  13. Առաքել Գրիգորյան 12-րդ դասարան
  14. Գոռ Մկրտչյան 12-րդ դասարան



2021/10/03

Սեպտեմբերյան հաշվետվություն

 Գիտելիքի որը Արագածի լանջերին, դեպի գեղարոտի ջրվեժ 

Անկախության երեսուն ամյակը Ջերմուկում, եռօրյա հայրենագիտական արշավ

Հեռավար ուսուցման փաթեթի ստեղծում, աշխատանք 10-11-րդ դասարանի սովորողների հետ

Բնագիտության լաբորատորիայի սեմինար պարապմունք 

Աշնանային հավաքի կլոր սեղանի նախապատրաստություն