2021/05/28

Դաս Հայաստանի բնության պետական թանգարանում


Հեղինակային կրթական ծրագրի գլխավոր առավելություններից մեկը՝ ուսումնական միջավայրի ընտրության ազատությունն է: Բազմաթիվ անգամ խոսվել է բաց դասերի մասին ճամփորդությունների և ճամբարների ժամանակ:
Ուսումնական միջավայրի առումով առանձնահատուկ դեր ունեն ամենատարբեր թանգարանները, որտեղ կարելի է բավականին արդունավետ դասընթացներ կազմակերպել: Այս անգամ մեր թիրախում է «Հայաստանի բնության պետական թանգարան»-ը:
Ուսումնական տարվա ընթացքում սովորողները հասցրել են ծանոթանալ Հայաստանի բնական միջավայրին,այն դիտարկելով բնություն-հասարակություն հարաբերությունների տեսանկյունից:
Թանգարանը հարուստ է Հայաստանում հանդիպող ամենատարբեր տեսակի նուշներով, որոնք լիարժեք պատկերացում են տալիս բուսական ու կենդանական աշխարհի, տարածվող հողերի տեսակների, առկնա օգտակար հանածոներին ու բնության այլ բաղադրիչների մասին:

Մի հանքի հետքերով, Մելիք գյուղի ոսկու հանք


Վերջին շրջանում Հայաստանի տարբեր հատվածներում ակտիվացել են ամենատարբեր հանքերի շահագործմանը գործընթացները՝ հանքերի ուսումանսիրություն, տարբեր կազմակերպությունների կողմից հանքերի շահագործման թույլտվությունների ստացում, հանրային քննարկումներ: Այս գործընթացները լիարժեք հասկանու համար ամառային ուսումնական ճամբարի ընթացքում կուսումնասիրենք վերջին տասամյակում շահագործված հանքերից մեկը՝ Մելիք գյուղի ոսկու հանքը, դիտարկելով այն ժամանակային կտրվածքով:

Նմանատիպ ուսումնասիրության դեպքում կարևորվում է սպասվելիք արդյունքների ու ներկայիս վիճակի գնահատումը, որը շահագործել հավակնող հանքավայրերի համար կարող է դառնալ ուղեցույց

Նախագծի նպատակը՝ կոնկերտ հանքի օրինակով ծանոթանալ հանքի շահագործման բոլոր փուլերին, ծանոթանալ հանքի շահագործման ընթացքում առաջացած էկոլոգիական խնդիրներին, որոնել տվյալ խնդիրների լուծումները:
Նախագծի ընթացքը՝ սովորողները ծանոթանում են տվյալ հանքին վերաբերվող նյութերին, ուսումնասիրում են հանքի շահագործման ժամանակագրությունը, հնարավորության դեպքում այցելում Մելիք գյուղ տեղում վիճակին ծանոթանալու նպատակով:

Նախագծի արդյունքը՝ սովորողները կատարում են համակողմանի ուսումասիրություն, լիարժեք տիրապետում են հանքի շահագործման բոլոր հետևանքներին:

Օգտակար հղումներ 1, 2, 3, 4

2021/05/27

Ռազմամարզական ճամբարային գործունեություն

2012-2013 ուսումնական տարվանից սկսած «Մխիթար Սեբաստացի»  կրթահմալաիրի ավագ դպրոցում ռազմամարզական ճամբարային գործունեությունը հանդիսանում է սովորողի անհատական ուսումնական պլանի անբաժան բաղկացուցիչը: Այս տարիների ընթացքում ռազմամարզական ճամբարիային գործունեությունը կրել է մի շարք փոփոխություններ համարմարվելով տարբեր իրավիճակների: Վերջին տարիներին հատկապես կարևոր է դառնում ռամզամարզական ճամբարի նախապատրաստական փուլը, որը որպես առանձին նախագիծ ներառված ամառային ուսումնական ճամբարների օրակարգում: 

Ամառային ուսումնական ճամբարի օրակարգում այս անգամ ընդգրկված է ռազմամարզական ճամբարի ընդամենը մեկ բաղադրիչ՝ շարային նախապատրաստությունը: Ռազմամարզական ճամբարային գործունեության այս անգամա կմասնակցեն 10-րդ և 11-րդ դասարանի սովորողները:  Նախագծի օրակարգում նախատեսվում է շարային քայլ, շարային դասավորություն, շարային դարձումներ:
 

Ինտելեկուալ մրացաշար

 

1.


Ամառային ուսումնական ճամբարի ընթացքում կկազմակերպվի թիմային ինտելեկտուալ խաղ, որին մասնակցում են ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի սովորողները:

Մրացաշարի նպատակներն են սովորողների մոտ խթանել սերը դեպի ինտելեկտուալ խաղերը, սովորողներին մղել թիմային աշխատանքի, զարգացնել սովորողների տրամաբանությունը:
Մրացաշարի ընթացքը-Ճամբարական սովորրողները նախորոք կազմում են մինչև վեց հոգանոց թիմեր և ներկայացնում են մասնակցության հայտ: Նախարորոք նշանակաված օրը սովորողները ներկայանում են իրենց թիմով մրցման վայր: Խաղ-մրցույթը անց է կացվելու երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ հնչելու են վեցական հարց: Հաղթող է ճանաչվելու այն թիմը, որը ավելի շատ հարցերի ճիշտ կպատասխանի: Հավասար արդյունքների դեպքում, կտրվեն լրացուցիչ հարցեր:
Հարցերը չեն ունանալու առարկայական բույթ և չեն հիմնվելու սոսկ գիտելիքի վրա, այլ ունենալու են տրամաբանական պատասխաններ:  

Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն: 

2021/04/22

Ճամփորդենք սովորելով կամ սովորենք ճամփորդության ընթացքում

Ինչպես արդեն նշվել եմ իմ նախորդ հոդվածներից մեկում, ուսումնական ճամփորդությունը  ուսումցման արդյունավետ կազմակերպման լավագույ ուղեկիցն է: Բացառություն չէ նաև «Արշավենք դեպի Տավուշ» եռօրյա ուսումնական ճամփորդությունը, որի ընթացքում սովորողները հնարավորություն կունենան դասապրոցեսի ընթացքում սովորածը տեսնել` ամրապնդելով տեսական գիտելիքները: Հատկանշական է, որ ուսումնական ճամփորդությանը մասնակցում են 9-րդ դասարանի սովորողներ, որոնք այս տարի ուսոմնասիրում են «Հայաստանի աշխարհագրություն» դասընթացը: Ուսումնական ճամփարդության ընթացքում նախատեսված են հետևյալ վայրերը. Սևանա լիճ, Աղջկաբերդ, Մակարավանք, Լաստիվեր, Իջևանի դենդրոպարկ,Ախնաբադի կենու պուրակ-Աղավնավանք, Դիլիջան: Վերոհիշյալ յուրաքանչյուր վայրում սովորողները հնարավորություն կստանան տեղանքին առնչող աշխարհագրական բացատրություններ ու մեկնաբանություններ:
Առաջին կանգառի ժամանակ՝ Սևանա լճի ափին, կներկայացվի Սևանի լճի առաջացումը, ցույց կտվրի Հրազդան գետի ակունքը, ինչպես նաև անդրադաձր կկատարվի Սևանա լճի ժամանակակից խնդիրներին:
Մակարավանքում ու Աղջկա բերդում՝ փոքր ինչ բարձունքի վրա, կներկայացվի վերըթաց գոտիակականությունը, որը հատկապեսՏավուշի մարզում յուրահատուկ դրսևորում ունի՚
Գոտիականությունը կշարունակենք ուսումնսաիրել նաև դեպի Լաստիվեր կատավելիք քայլարշավի ընթացքում: Այստեղ արդեն զգալի են նաև գետերի կողմից կատավող աշխատանքները, իսկ Խաչաղբյուրի ու բնության ամվերջ պայաքարի ու հարաբերության արդյունք գեղեցիկ տեսարաններ են բացվում: 
Դեպի Աղավնավանք տանող ճանապարհը, որը անցում է Կենու պուրակով որը հանդիսանում է Հայաստանի եզակի հատուկ պահպանվող տարածքներից: Կենու պուրակում արդեն կներկայացվելի ողջ արգելոցը՝ իր բուսական ու կենդանական աշխարհի յուրհատկությամբ:
Արդեն Իջևանի դենտրոպարկում սովորողները հնարավորություն կունենան ծանոթանալ ոչ միայն ՀՀ-ում հանդիպող, այլ նաև Հանրապետության տարածքից դուրս աճող բուսատեսակներին: Բացի այդ դենտրպարկի հմայքը կայանում է նրանում, որ այստեղ աճող բույսերի ու իրենց բնօրրանում եղած նույն տեսակների տարբերությունները տեսնելով կարող ենք պատկերացում կազմել նաև տեղանքի բնական պայմաննաերի տարբերությունների կամ նմանության մասին:

 


2021/03/17

«Էկոտուր 2021»-ի ծրագրի մշակումը գարնանային ճամբարի շրջանակներում


Կատարվելիք աշխատանքների ուղղությունները             

  • «Էկոտուր 2021»-ի ուղղությունների նախանշում
  • Ներկայացվող նախագծերի պահանջների հստակեցում
  • «Էկոտուր 2021»-ի ժամանակացույցի մշակում
  • Ըստ տարիքային խմբերի աշխատանքների նպատակների հստակեցում

 

Խորհրդատվություն աշխարհագրություն առարկայից

 Խորհդատվության նպատակը-Սովորողնեիրին նախապատրաստել ավարտական քննություններին,  անհասկանալի հարցերի պարզամանումները, քննական թեստերի ու հարցերի քննարկումներ
Խորհրդատվության ժամանակ օգտագործվող մեդիանյութեր         1, 2, 3, 4, 5, 6
Մասնակիցներ-բնագիտական առարականերից աշխարհագրություն ընտրած 9-րդ դասարանցիների՝ ըստ ցանկության

Մասնակցությունը ՝  հղումով