2026/04/27

Հաշվետվություն ապրիլ

 Ապրիլ ամսվա ընթացքում հետազոտական աշխատանքների շրջանակներում հաջողվեց եզրափակել մի քանի աշխատանք։ Գրեթե բոլոր մասնակիցներն արդեն ավարտել են կամ գտնվում են այդ հետազոտական աշխատանքների վերջնական փուլում։ Իններորդ դասարանցիների հետ մեզ հաջողվեց հաջողության հասնել բնագիտական թեմաներին նվիրված ավարտական նախագծերում։ Բազմաթիվ աշխատանքներ արդեն գտնվում են իրենց վերջնական փուլում։ Ապրիլին աշխատեցի 10 սովորողների հետ, ովքեր սովորում էին հեռավար։ Նրանցից մի քանիսի հետ շատ ակտիվ նամակագրություն եմ ունեցել։

Ապրիլին կազմակերպվել էր ֆուտբոլային ինտելեկտուալ խաղ՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ձևաչափով, որը նվիրված էր ֆուտբոլի առաջնության բացմանը։

Նաև ձևավորվել է դպրոցականների ինտելեկտուալ թիմը, որը մասնակցել է Հյուսիսային համալսարանի կողմից կազմակերպված դպրոցականների մրցաշարին, որի շրջանակներում մեր թիմը հանդես կգա եզրափակչում։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий