Ժամկետները՝ Մարտի 27-29
Նպատակը՝Ծանոթացում ՀՀ հատուկ պահպանվող տարածքներին և ազգային պարկերին։
ՀՀ ռեկրեացիոն (հանգստյան) ռեսուրսների ուսումնասիրություն։
Ճան
աչողական քայլարշավերի կազմակերպում
Հիմնական ուղղությունները՝
Քայլարշավներ՝ Թաքնված ջրվեժ, Գոշի լիճ, Կենու պուրակ։
Մշակութային կոթողներ՝ Գոշավանք, Հաղարծին, Աղավնավանք։
Բնապահպանական այց՝ «Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն։
Աշխարհագրական օբյեկտներ՝ Աղստև և Գետիկ գետեր, Սևանա լիճ։
Օր առաջին
Երթուղին՝ Երևան – Սևան – Դիլիջան – Հաղարծին – Գոշ
09:00 – Մեկնում Մայր դպրոցից։
10:00 – Կանգառ Սևանա թերակղզու հատվածում։
11:30 – Ժամանում Հաղարծին, շրջայց վանական համալիրի տարածքում։
12:00 – Քայլարշավ դեպի «Թաքնված ջրվեժ» (միջին բարդության, 1.5 կմ անտառային արահետով)։ Արշավի տևողությունը՝ մոտ 2 ժամ (ներառյալ հանգիստը և հետադարձը)։
16:00 – Ժամանում Գոշ գյուղ, տեղավորում հյուրատանը, հանգիստ։
18:00 – Ընթրիք։
19:00 – Զբոսանք գյուղում, օրվա ամփոփում, երեկոյան խաղեր և զրույցներ։
Օր երկրորդ
09:00 – Նախաճաշ։
09:30 – Այցելություն Գոշավանքի վանական համալիր, ճարտարապետական ուսումնասիրություն։
10:00 – Քայլարշավ դեպի Գոշի լիճ («Դիլիջան» ազգային պարկի տարածքով)։ Երկարությունը՝ 4.2 կմ (անտառային արահետ)։ Տևողությունը՝ մոտ 4 ժամ։
14:00 – Ճաշ։
15:00 – Մեկնում Աղավնավանք գյուղ։ Քայլարշավ Կենու պուրակով դեպի Աղավնավանք (Կաթնաջուր) եկեղեցի։
19:00 – Ընթրիք Գոշ գյուղի հյուրատանը։
20:00 – Օրվա ամփոփում, քննարկումներ, սեղանի խաղեր։
Օր երրորդ
09:00 – Նախաճաշ, իրերի հավաքում, հյուրատան հանձնում։
10:00 – Շրջայց Դիլիջան քաղաքում։
11:00 – Այցելություն ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն։ Պարկի տուրիզմի պատասխանատուի ուղեկցությամբ սովորողները կծանոթանան կենտրոնի ստեղծման պատմությանը։
18:00 – Ժամանում Երևան, Մայր դպրոց։
Նախահաշիվ (մեկ անձի համար)
Գիշերակաց և սսնդի պատրաստում՝ 11,000 դրամ։
Եղջերուների պուրակի մուտքավճար՝ 500 դրամ։
Տրանսպորտ՝ 3,500 դրամ (ընդհանուր՝ 100,000 դրամ, կրթահամալիրի մասնակի աջակցությամբ)։
Սնունդ՝ 3,000 դրամ
Ընդամենը՝ 18,000 դրամ (18 սովորողի հաշվարկով)։
Նախապատրաստական աշխատանքներ
Տավուշի մարզի ճարտարապետական հուշարձանների (Հաղարծին, Գոշավանք, Աղավնավանք) և Դիլիջանի տեսարժան վայրերի ուսումնասիրություն։
Ազնվացեղ եղջերուների կլիմայավարժեցման և տեսակի վերականգնման պատմության ուսումնասիրություն։
ՀՀ հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում։
Ճամփորդության հայրենագիտական քարտեզի կազմում։
Մասնակցությունը հետևյալ հայտով։
Պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Լուսինե Խաչոյան










