2022/11/14

Նախագիծ-Հայրենագիտական, քայլարշավային ճամփորդություն Տավուշի մարզում

 



Ճամփորդության ժամկետները՝ նոյեմբերի 18-20

Նպատակը՝ աշնանային հայրենագիտական, ճանաչողական քայլարշավի իրականացում, ծանոթացում ՀՀ-ում գործող հատուկ պահպանվող տարածքներին, ծանոթացում ՀՀ ռեկրեացիոն ռեսուրսներին  


  • Քայլարշավներ դեպի թաքնված ջրվեժ, Գոշա լիճ
  • Այցելություն «Դիլիջան» ազգային պարկ«Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում։
  • Մշակութային՝ Գոշավանք, Հաղարծին, Աղավնավանք
  • Գետը համայնքում՝ Աղստև և Գետիկ գետեր

Ճամփորդության նկարագիրը ըստ օրերի

Օր առաջին

Օրվա երթուղին՝ Երևան-Սևան-Դիլիջան-Հաղարծին-Գոշ

  • 09։00՝ մեկնում Մայր դպրոցից
  • 10։00՝ կանգառ Սևանա լճի մոտ (հանրային լողափ), նախաճաշ
  • 11։30՝ կանգառ Հաղարծինում, շրջայց վանական համալիրի տարածքում
  • 12։00-ից՝  դեպի Թաքնված  ջրվեժ քայլարշավը   միջին բարդության է։ Քայլարշավը սկսում ենք անմիջապես Հաղարծնի վանական համալիրի մոտից՝ 1,5 կմ անտառային արահետներով: Արշավը տևում է մոտավորապես 1,5 2 ժամ՝ ներառյալ նշված տարածքում զբոսանքը և հետադարձը։ Քայլարշավը   միջին բարդության է։
  • 16։00՝ ժամանում Գոշ գյուղ, տեղավորում հյուրատանը, հանգիստ
  • 18։00՝ ընթրիք
  • 19։00-ից՝ քայլք գյուղում, օրվա ամփոփումներ, զրույցներ, երեկոյան խաղեր։

Օր երկրորդ

  • 09։00՝ նախաճաշ
  • 09։30՝ Գոշավանք վանական համալիր, շրջայց տարածքում՝ ճարտարապետության ուսումնասիրություն
  • 10։00-ից քայլարշավ Գոշի լիճ։ Քայլարշավը ընթանալու է Դիլիջան ազգային պարկի տարածքով։ Քայլարշավը սկսում ենք անմիջապես Գոշավանքի մոտից։ Վանական համալիրի մոտից սկսելով՝ քայլարշավը շարունակվում է 4,2 կմ անտառային արահետներով: Արշավը տևում է մոտ 4 ժամ՝ ներառյալ նշված տարածքում զբոսանքը, ֆոտոպլեները և հետադարձը։ Գոշի լճի տարածքում իրականցվող նախագիծ «Բոլորովին ուրիշ աշուն»
  • 14։00՝ ճաշ
  • 15։00՝ օրվա երկրորդ հատվածը անց ենք կացնում Աղավնավանք գյուղում, Կենու պուրակով քայլարշավ դեպի Աղավնավանք եկեղեցի։ 
  • 19։00՝ ընթրիք Գոշ գյուղում (հյուրատուն)
  • 20։00-ից՝ երեկոն Գոշ գյուղումօրվա ամփոում, զրույցներ, քննարկումներ սեղանի խաղեր

Օր երրորդ

  • 09։00՝ նախաճաշ, իրերի հավաքում, հյուրատան հանձնում
  • 10։00՝ այցելություն Դիլիջան քաղաք
  • 11։00՝ այցելություն Դիլիջան ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոն այստեղ մեզ կուղեկցի պարկի տուրիզմի պատասխանատուն, կներկայացնի պուրակի ստեղծման պատմությունը՝ ինչպես Իրանից տեղափոխված 14 եղջերուների, այնպես էլ WWF-ի հետ համատեղ նախագծի շրջանակում 4 եղջերուների մասին։
  • 18։00՝ ժամանում Երևան, Մայր դպրոց

Նախահաշիվ՝

  • Գիշերակացը և երեքանգամյա սնունդը 11000 դրամ
  • Եղնիկների պուրակի մուտքի տոմս 500 դրամ
  • Տրանսպորտ 100 000՝ յուրաքանչյուրը 3500/կրթահամալիր մասնակի աջակցություն

Ճամփորդության ընդանուր գումարը 18 սովորողի հաշվով 15000 դրամ

Ճամփորդությունից առաջ կատարվող աշխատանքներ

  • Սովորողները ուսումնասիրում են Տավուշի ճարտարապետությունն ու տեսարժան վայրերը,(Հաղարծին, Գոշավանք, Աղավնավանք, Դիլիջան քաղաքի հուշարձաններ)։
  • Ուսումնասիրում են ազնվացեղ եղջերուի կլիմայավարժեցման պատմությանը։
  • Ուսումնսաիրում են ՀՀ-ում գործող հատուկ պահպանվող տարածքները։
  • Ճամփորդության հայրենագիտական քարտեզի կազմում 

    Լրացվող 

Ճամփորդության պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Անուշ Ներսիսյան 

Մասնակից սովորողներ 


  1. Հայկ Պետրոսյան 11-րդ դասարան
  2. Կարինե Միքայելյան 11-րդ դասարան
  3. Արթենի Ջանիկյան 11-րդ դասարան
  4. Մարգար Ներսեսյան 11-րդ դասարան
  5. Սոնա Բիանջյան 11-րդ դասարան
  6. Գևորգ Հովհաննիսյան 11-րդ դասարան
  7. Ղազարյան Մարի 10-րդ դասարան
  8. Վիգեն Հովակիմյան 11-րդ դասարան
  9. Նարեկ Գրիգորյան 11-րդ դասարան
  10. Անի Սմբաթյան 10-րդ դասարան
  11. Ղարիբյան Էլիզա 10-րդ դասարան
  12. Լաուրա Թորոսյան 10-րդ դասարան
  13. Հայկ Ղազարյան 10-րդ դասարան
  14. Վռամ Բաբայան  11-րդ դասարան
  15. Նարեկ Հովսեփյան 12-րդ դասարան
  16. Հարություն Հաջի-Մարտիրոսան 12-րդ դասարան
  17. Ռոլանդ Հակոբյան 10-րդ դասարան
  18. Աշոտ Խաչատրյան 10-րդ դասարան

 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий