2022/03/02

Անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ

  Դասախոսության ժամանակ ներկայացվել են, արտակարգ իրավիճակ հանդիսացող դեպքերը՝ ըստ իրենց ծագման ու դասակարգման։ Համառոտակի ներկայացվելու է յուրաքնչյուր դեպքի պարագայում կատարվող աշխատանքները։ Ներկայացվելու է բնակաչության պաշտպանության ուղված միջոցառումների շարքը։ Քանի որ մի շարք աղետների դեպքում կարևոր է ճիշտ ժամանակին հասկանալ ազդանշաները՝ ներկայացվելու են աղետների ազդարարման տարբեր տեսակները։ Այս շարքում իհարկե առանձնահատուկ է օդային տագնապը։ Սովորոբար մի շարք աղետների հատկապես հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում անհրաժեշտ է լինում բնակչության տարհանում կազմակերպել,  կներկայացվի տարհանման կազմակերպումը։ Արդյունավետ և նվազագույն կորուստներով տարհանւոմ կազմակերպելու համար խիստ անհրաժեշտ է պահպանել տարհանման կաննորնները, յուրաքանչյուր իրավիճակում։ Հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ խիստ կարևոր է ապաստարանների ճիշտ ընտրությունը և դրանց հարմարեցումը տվյալ իրավիճակին։ Քանի որ դասընթացի նպատակն է անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ կարող ենք գործ ունենալ խոցման ամենատարբեր տեսակների հետ, մանրամասն կներկայացվի խոցման ժամանակակից միջոցները, այդ թվում՝ նաև մասսայական ոչնչացման զենքերը։ 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий