Սկսում ենք նոր ուսումնական նախագիծ՝ քայլարշավ Հրազդանի ափերով: Մարտի 29-ին, ժամը՝10-ին, փոքրիկ խմբով վերոհիշյալ երթուղով մեկնարկում ենք մեր հետազոտական ճամփորդությունը: Ողջ ճամփորդությունը անցնելու է Հրազդան գետի հոսքն ի վեր՝ սկսելով Երևանք մուտք գործող հատվածից: Մինչ ճանապարհի նկարագրությունը սկսելը ուզում եմ հիշեցնել, որ Հրազդան գետի ջրերը, բացի իր բնական հունով հոսելուց, հոսում են արհեստական կառուցված ջրանցքով, որը կառուցվել է Սևան-Հրազդան կասկադի մեջ մտնող էլեկտրոկայանների աշխատանքը կարգավորելու համար: Ընդ որում, ջրանցքի մի մասը ստորերկրյա...