- Առավոտյան ընդհանուր պարապմունքի կազմակերպում
- Ինտելեկտուալ մրցաշարի կազմակերպում
- Եռօրյա ուսումնական ճամբար Ուրցաձորում
- Ընթացիկ հետազոըական աշխատանքներ
Էմանուել Ագջոյանի բլոգ
Ճամփորդության
առաջին կանգառ այս անգամ նախատեսված էր Խոր Վիրապում։ Ինչպես նախապատրաստական
փուլում անդրադարձել էինք այս տարածքը կարող է դառնալ հետաքրիր տուրիստական
կենտրոն, քանի որ այն աչքի է ընկնում յուրահատուկ բուսական ու կենդանական
աշխարհով։
Ճամբարի առաջին օրը՝ ժամանումից անմիջապես հետո հիմնադրամի աշխատակից Նարինե
Փիլոյան սովորողներին ներկայացրեց հիմնադրամի վերջին տարիների գործունեությունն ու
հետագա տարաների նպատակները։ Դաս-սեմինարը սովորողները ավարտեցի բնապահպանական
համր անիմացիայի համար համապատասխան տեքստեր մշակելով։
Ճամբարային երկրորդ օրը կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ անց կացրեցինք
կենտրոնի տարածքում։ Կենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին իրենց գործունեության
արդյունքներում փրկված կենդանիներին, նրանց պահպանման ու խնամքի
առանձնահատկություններին։ Բավականին հետաքրիր էր այցելել նաև կենտրոնի խնամքի տակ
գտնվոող ջերմոցները, որտեղ ծանոթացանք ծառերի աճեցման յուրահատուկ մեթոդներին։
Ճամբարային երրորդ օրը, արդեն վերադարձին ճանապարհին հնարավորություն
ունեցանք այցելելու Գևորգ Մարզպետունու ամրոց։ Ճամփորդության վերջին կանգառը
կառուցվող Վեդիի ջրամբարի հատվածում էր, որ կազմակերպեցինք մեր վերջին բաց դասը։
Դասընթացների ընթացքում բազմիցս անդրադարձել եմ ջրամբարների գործառույթներին,
նրանց դերին ու նշանակության, ինչպես նաև բնության վրա նրանց թողած հետևանաքներին,
բայց այս դեպքը եզակի էր քանի որ, հնարավորություն կար այդ ամենը տեսնել կառուցման
փուլում։
Ուսումնական եռօրյա ճամբարի ընթացքում կարծում եմ հաջողվեց իրականացնել մեր առաջ
դրված բոլոր նպատակները։
Ի թիվս ծավալած բազմաթիվ գործունեությունների կովկասյան կենսաբազմազանության պահպանման
կենտրոնը ունի կուտակված բավականին լուրջ փորձ վայրի կենդանիներին բնական
միջավայր վերադարձնելու ուղղությամբ, որը այդքան էլ դյուրին աշխատանք չէ։ Որպես
կարևոր բնապահպանական բաղադրիչ ճամփորդության երթուղում ներառված է նաև կանգառ կառուցվող Վեդիի
ջրամբարի մոտակայքում։ Սա եզակի հնարավորություն է տեսնել կառուցվող ջրամբար, իր
բոլոր հետևանքներով։ Յուրաքանչյուր ճամփորդության կարևոր բաղադրիչ նաև տեղանքի ճանաչումն
է, իսկ այս դեպքում տեղանքը բավականին հարուստ է ամենատարբեր պատմամշակութային
կոթողներով։
Նախապատրաստվելով էկոտուր 2024-ի և կարևորելով էկոլոգիա դասընթացի կրթադաստիարակչական
առաքելությունը, ինչպես նաև դասընթացի ժամանակ ձեռք բերած գիտելիքների ամրապնդում ու
գործնական կիրառելու հնարավորությունը էկոտուր 2024-ի շրջանակներում նախաձեռնում ենք
հանդիպում «Մաքուր» հասարակական նախաձեռնության
կազմակերպիչների հետ։
Նախաձեռնությունը հիմնականում կազմված է երիտասարդներից,
ովքեր միջավայրի բարելավմանը ուղղված մի շարք գործնական
նախագծերի հեղինակ և իրականացնող են։
Հանդիպում նախագծի նպատակներն են
1. Փորձի փոխանակումն ու համատեղ նախագծերի
մշակումը
2. Հասարակական ակտիվության բարձրացման
ուղղված ջանքերի ներկայացումը
3. Էկոտուր
2024-ի ու էկոլոգիական կրթության գաղափարների ներկայացումն ու տարածումը։
Նախագծի
ընթացքը։ Մինչ հանդիպումը սովորողները նախապես ծանոթանում են նախաձեռնության գործունեությանն ու իրականացված նախագծերին,
առանձնացնում իրենց հուզող հարցերը, հանդես գալիս առաջարկություններով։
Նախագծից ակնկալվող արդյունքները
1. Մասնակիցների ներգրավում իրականացվող
բնապահպանական նախագծերին
2. Կուտակված փորձի փոխանակում
Հանդիպումը
տեղի կունենա մատի 22-ին՝ ժամը 11։00-ին, ավագ դպրոցի ընթերցասրահում։ Հանդիպումը նախատեսված
է 10-11-րդ դասարանի սովորողների համար, սայկան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
Ճամբարի նպատակները․
· ծանոթացում կեսնաբազմազանության
պահպանման կենտրոնի գործունեությանը,
· տարածքի հայրենագիտության
ուսումնասիրություն,
· էկոտուրիզմի զարգացման
հնարավորության ուսումնասիրություն,
· էկոտուր 2024-ի շրջանակներում
անելիքների քննարկում,
· ուսումանական ֆիլմերի դիտում,
քննարկում,
· «Վայրի բնության և մշակութային
արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հետ համագործակցության ամրապնդում։
Ճամփորդության հայրանագիտական
բաղադրիչներ․
·
Մարզպետունու ամրոց-Տապի բերդ, · 5-6-րդ դարի եկեղեցու ավերակներ, · 13-րդ դարի
խոնարված հայկական եկեղեցի, Խոր Վիրապ
Նախապատրաստական փուլ
Ճամփորդության բնապահպանական
բաղադրիչներ․
· Վեդի գետ ու կառոցվող ջրամբար,
· Վայրի կենդանիների պահապանության
կենտրոններ,
· Խոսրովի արգելոցի հարող տարածք։
Նախապատրաստական փուլ
Օր առաջին-26.03.2024
9:30-մեկնում Մայր դպրոցից
11։30-Կանգառ Խոր Վիրապում
13։00 ժամանում ճամբարման վայր
13:30-14:00-Ճաշ
14։30-17։00 ծանոթացում «Վայրի
բնության ու մշակութային արժեքների պահապանության հիմնադրամի» գործունեությանը, բաց դասեր, ինտերակտիվ խաղեր։
19:00-19:30 ընթրիք 20:00-22:00 «Վայրի առևտուր»
ֆիլմի դիտում, քննարկում
22:00-23:00 օրվա ամփոփում
23:00-ից քուն
Օր երկրորդ 27.03.2024
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 նախավարժանք
9:30-10:00 նախաճաշ
10:00-14:00 Քայլարշավ դեպի խոնարհված
եկեղեցիներ
14:00-14:30 ճաշ
15:00-17:00 կամավորական աշխատանք
կեսնաբազմազանության պահպանման կենտրոնում, ժանաչողական քայլք կենսաբազմամազնության պահպանման կենտրոնւմ
17:00-19:00 կլոր սեղան քննարկումներ
«էկոտուր 2024»-ի գործունեության շրջանակներում
19:00-19:30- ընթրիք 20:00-22:00 «Սևան
Էկովեթինգ» ֆիլմի դիտում, քննարկում
Օր երրորդ 28.03.2024
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 նախավարժանք
9:30-10:00 նախաճաշ
10:00-12:00 Ճամբարային գործունեության ամփոփում, ճամբարային գոտւ հանձնում։
13:00 ճաշ
14:00 վերադարձ Մարզպետունու Ամրող-Վեդիի ջրամբար - Երևան երթուղով
Ծրագիր իրականացվում է «Մխիթար
Սեբաստացի» կրթահամալիր և «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության»
հիմանադրամի համագործակցության արդյունքում։
Ճամբարի մասնակցության արժեքը 7000
դրամ յուրաքանչյուր սովորողի հաշվարկով։
Գիշերակացը տրամադրվում է Ուրցաձորի
կեսնաբազմազանության պահպանման կենտրոնի կողմից, տրանսպորատային ծախսերը՝
կրթահամալիրի մասնակի աջակցությամբ սնունդը ՝ ծնողների աջակցությամբ։
Մասնակից սովորողներ
1.
Մարտի 14-ին,
ժամը՝ 13։00-ին մարմարյա սրահում կմեկնարկի ինտելեկտուալ խաղերի գարնանային մրցաշարը։ Խաղը
տեղի կունենա համակցված ձևաչափով, որի առաջին մասը «ի՞նչ, ո՞րտե՞ղ, ե՞րբ» ձևաչափով,
իսկ երկրորդ մասը՝ Փաստաշար։ «Ի՞նչ, ո՞րտե՞ղ, ե՞րբ» ձևաչափում կտվի 10 հարցը,
յուրաքանչյուրը 1 միավոր արժողությամբ։ Փաստաշարի ընթացքում տրվում է 6 հարց, որոնցից յուրաքանչյուրը
ունի 5 հուշում։ Առաջին հուշումից հետո ճիշտ պատասխանի համար տվում է 5 միավոր, ամեն
հաջորդ հուշումից հետո միավորը նվազում է։ Սխալ պատասխանի դեպքում հանվում է մեկ միավոր,
սակայն թիմերը կարող են փոխել իրենց պատասխանները՝ ստանալով այդ հուշումից հետո մնացած
միավորը։ Եթե առաջին հուշումից սխալ են պատասխանել, ապա երկրորդ հուշումից գլխի ընկնելուց փոխում են պատասխանը և այդպես շարունակ։ Յուրաքանչյուր հուշումից հետո տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Հաղթում
է այն թիմը, որը հավաքում է ամենաշատ միավորը։
Հաղթում է այն թիմը, որը երկու խաղերի հանրագումարով վաստակում է առավելագույն միավորը։
Գարնանային մրցաշարը նվիրված է կրթահամալիրում իրականացվող «Տիգրան Հայրապետյան» օրերին,
ուստի ներառված կլինեն հասարագիտության ու քաղաքագիտության հետ առնչություն ունեցող
անձիք և հասակցություններ։
Մասնակցության համար կարող եք
լրացնել հետևյալ հայտը։