2022/02/23

Դեդպի Լոռի, Թումանյանի հետքերով: Հայրենագիտական ու բանպահպանական բաղադրիչ

Ուսումնական եռօրյա ճամբարի բնապահպանական ու հայրենագիտական բաղադրիչը:  
Ճամբարման վայր այս անգամ ընտրվել է Սպւական քաղաքը, քանի որ վերջին շրջանում գրանցված երկարշարճերը ստիպում են վերնայել երկարաշարժի հետ ապրելու մարդկանց մոտեցումները: Այս առումով Սպիտակը, որպես 1988թ-ի ավերիչ երկրաշարժիչ ամենաշատ տուժած քաղաք, հայրենագիտական հետաքրքություն է ներկայացնում որպես վերակառուցված քաղաք: 
Հայրենագիտական հաջորդ կարևոր կանգառը ՀՀ երրորդ քաղաք Վանաձորն է: Ճամփորդության ընթացքում նախատեսվում է զբոսանք քաղաքի տարբեր հառվածներում ու այցելություններ պատմական ու մշակությանին կոթողներ: Բնապահպանական տեսնակյունից Վանձորը ներակայցնում է տիպիկ հետարդյունաբերական քաղաքի օրինակ, իրեն բնորոշ բնապահպանական խնդիրներով:
Որպես հայանքում հոսղոս գետեր բնապահպանական հետաքրքրություն են ներկայացնում Տանձուտ և Փանմբակ գետերը: Քաղաքում հոսող գետերի բնապահպանական վիճակը հենց հնարավորություն կտա բաւ զուգահեռ անց կացնել Երևանում հոսող Հրազդանի հետ:
Անձհանակի հայրենագիտական հետաքրքրություն է ներկայացնում Դսեղ գյուղը, որտեղ քայարշավի ընթացում փորձենք լոռվա սարերին ու ձորերին, անդըդախոր կիրճերին ու սեգ ժայռերին կփորձենք նայել մեծն բանաստեղծի աչքերով՝ նրա իսկ ստեղծագորխություններում որոնելով բանաստեղծան հայրենագիտությունը:

 Ճամփորդության օրերը՝ Փետրվարի 25-27     

Ճամփորդության երթուղին

·         Երևան-Ապարան-Սպիտակ

·         Օր Երկրորդ Սպիտակ-Օձուն-Դսեղ-Վանաձոր

·         Օր Երրորդ-Սպիտակ-Ապարան-Երևան

Ճամփորդության նպատակը

·         Տեսնել, ուսումնասիրել Լոռվա բնաշխարհը, բնապահպանական խնդիրները, Վանաձորը որպես հետարդյունաբերական խնդիրներ ունեցող քաղաք   

·         Ճանաչողական, հայրենագիտական արշավ, այցելություններ

·         Պատմամշակությանին ու բնական  հուշարձաններ, թումանյանական օրեր

Նախապատրաստական փուլ

·         Այցելվող վայրերի մասին տեղեկատվության հավաքագրում

·         Հրապարակումներ սովորողների բլոգներում

·         Գետը համայնքում՝ Փամբակ

Ճամփորդության հայրենագիտական բաղադրիչը

·         Սպիտակ քաղաք

·         Վանաձոր քաղաք

·         Դսեղ գյուղ

·         Օձունի վանական համալիր
Ճամփորդության բնապահպանական բաղադրիչը

·         Համայքով հոսող գետը

·         Սպիտակը աղետից երեք տասնամյակ անց

·         Հետարդյունաբերական Վանաձորը

Պատմա-մշակութային ասպեկտ

·         Քաղաքային մշակույթները Վանաձորում, Սպիտակում

·         Քրիստոնեական մշակույթը, եկեղեցիների պատմությունն ու կառուցվածքը

·         Մարդիկ և Թումանյանը հարցազրույց

·         Օձունի վանական համալիրի առանձնահատկությունները

Գիշերակացը՝ Սպիտակի հյուրատանը

Օր առաջին 25.02.22

09.00 մեկնում Մայր դպրոցից

·         Առաջին կանգառ՝ Ապարան

·         Սպիտակքաղաք քայլք Լոռվա մարզի խոշոր քաղաքներից մեկում՝ եկեղեցի, հրապարակ, երկրաշարժի հետքերը, քննարկումներ և համեմատություններ վերջին երկրաոշարժի հետ, զրույցներ քաղաքացիների հետ

·         Գիշերակացը Սպիտակ քաղաքում օրվա ամփոփումներ

Օր երկրորդ 26.02.22

·         Օձուն վանական համալիրը մշակութային, ճարտարապետական ասպեկտով

·         Դսեղ քայլք Թումանայի հետքերով,Թումանյանի տուն-թանգարան, քայլարշավ դեպի Դսեղի ծովեր

·         Վանաձոր քաղաքքաղաքի երեք եկեղեցիները, հետարդյունաբերական հետքը

·         Գիշերակացը Սպիտակ քաղաքում օրվա ամփոփումներ

Օր երրորդ 27.02.22

·         Վերկաց, հյուրատան սենյակների մաքրում, հանձնում։

·         Վերադարձի երթուղին՝ Սպիտակ-Ապարան-Երևան

·         18.00 ժամանում Երևան՝ Մայր դպրոց

Պատասխանատուներ` Լիլիթ Յախինյան, Սամվել Թամազյան,  Էմանուել Ագջոյան

Յուրաքանչյուր անձը՝ 13,000 դրամ, որից 6000 դրամ հյուրատան գումար, 3000 դրամ տրանսպորտ, 4000 դրամ սնունդ։

Մասնակիցներ 12 րդ դասարանի նախագծային խումբ

Մասնակիցներ՝

1.      Լուսինե Մարտիրոսյան   

2.      Մանե Մանուկյան

3.      Արմեն Ստեփանյան  

4.      Էդմոնդ Պողոսյան

5.      Առաքել Գրիգորյան  

6.      Մարիամ Մնացականյան  

7.      Մարիամ Մայիլյան  

8.      Լիզա Ծատուրյան  

9.      Արմինե Կարտիկյան  

10.  Միլենա Դավթյան  

11.  Սերգեյ ՄԻնասյան  

12.  Կարինա  Թովմասյան

13.  Սերա Անդջերղոլի

14.  Թամարա  Դավթյան

15.  Էլեն Բաբայան  

16.  Գոռ Մկրտչյան  

17.  Իռեն Ավետիսյան   

18.  Աննա Ստեփանյան  

Конец формы

 

 

 



2022/02/01

Ձմեռային ճամբարային ամփոփում

Յուրքանչյուր ուսումնական ճամբար ունի իր առանռձնահատկությունը և 2021-2022 ուսումնական տարվա ճամբարը ևս բացառություն չէր: Չնայած նախորոք հրապակված ծրագրից ճամբարային գործունեության ընթացքում եղան փոքրիկ շեղումներ, սակայն ընդհանուր առամամբ ճամբարային գործունեությունը կարծում եմ հաջողվեց: 
 Ինչպես և պալանավորված էր ձմեռային մարզական խաղերի շրջանակում սովորողների հետ մեկ ամբողջական օր անց կացրին սահադաշտում: Նույն ձմեռային խաղերի ընթացքում նաև հաջողվեց կազմակերպել դեպի ջրվեժի անտառպարկ ձմեռային խաղերով հագեցած օրը, որը նաև համատեղվեց Գիտության ու տեխնիկայի թանգարան այցելությամբ: Ընթացքում ակտիվ մասնակություն ունեցանք նաև սեղանի թենիսի ու վոլեյբոլի խաղերի ընթացքում: 
 Չնայած ժամանակի հագեցած լինելուն սովորողների մի խումբ բաց դասեր անց կացրել իրենց կրտսեր ընկերների համար՝ յուրովի բացահայտելով տիեզերքը 5-6 տարեկան սովորողների համար: Փոքր խմբով նաև հնարավորություն եղավ կարևոր ու արդյունավետ դասեր անց կացնել աստղացուցարանում: 
Ձմեռային ճամբարի ընթացքում նախատեսված էր անց կացնել նաև ինտելեկտուալ խաղերի մրցաշար, սակայն հաշվի առնելով առաջին խաղի գրանցված արդյունքը, ինչպես նաև սովորողների աննախադեպ ոգևորությունը, մրցաշարը կազմակերպվեց երկու անգամ: Արդյունքները ավելի էին քան ակնկալվում էին: Մի շարք սովորողների խնդրանքով միրցաշարը կունենա շարունակական բնույթ: 
Ձմեռային ճամբարը ուղեկցվեց նաև բնագիտատեխնիկակն ստուագտեսի աշխատանքների ակտիվ մասկանցությամբ, որի արդյունքները ներկայացված են ստուգատեսի բլոգում: 
Ձմեռային ճամբարի ընթացքում սովորողների հետ դիտեցինք և քննարկեցինք ֆիլմեր, որոնցից երկրորդը հենց սովորողների նախաձեռնությամբ և առաջարկությամբ: 
Փոքր ինչ չափազանցություն կլինի համարել այս ճամբարային գործունեությունը իդեալական, սակայն կարևոր ձեռք բերումը կարելի է համար այն, որ հստակ ընդգծվում է հաջորդ ուսումնական ճամբարի անելիքների ուղղությունները: