Տարիներ
առաջ, երբ առանձնացնում էինք կրթահամալիրի յոթ հրաշալիքները, առավոտյան ընդհանուր պարապմունքը
հրաշալիքների շարքում առանձնահատուկ տեղ էր
զբաղեցնում: Եվ իրոք, ուսումնական ամբողջ օրը հաջող անցկացնելու համար ընդհանուր պարապմունքի
դերը իմ համար միշտ էլ յուրահատուկ է եղել: Վերջին տասը տարիների ընթացքում ընդհանուր
պարապմունքի ձևը, բովանդակությունն ու կազմակերպումը կրել են զգալի փոփոխություններ,
բայց միշտ էլ չի կորցրել իր արդիականությունը: Վերջին տարիներին, պայմանավորված հեռավար
ուսուցման կազմակերպմամբ ու սահմանափակումներով, կարծես թե առավոտյան ընդհանուր պարապմունքը
մի փոքր կորցրել էր իր հետաքրքրությունը, որը առնվազն ինձ չէր կարող դուր գալ: Կրթահամալիրի
ուսումնական օրացույցի համաձայն յուրաքանչյուր ուրբաթ կազմակերպվում է առավոտյան ժամերգություն
Սբ. Երրորդություն եկեղեցոմ, որի արդյուքնում ընդհանուր պարապմունքի կազմակերպիչների
մեծ մասը օրը սկսում է եկեղեցում՝ հնարավորություն տալով ինքնակազմակերպման: Սկսած
սեպտեմբեր ամսից սեփական նախաձեռնությամբ ու Լիլիթ Յախինյանի աջակցությամբ սկսեցինք
ամենուրբաթյա ընդհանուր պարապմունքներ:
Ի տարբերություն
մնացած օրերի պարապմունքների, ուրբաթօրյա պարապմունքը բոլորովին այլ բնույթ ուներ:
Մասնավորապես, պարապմունքին ներկայացվեցին դասավանդողների մանկության տարիների նկարները,
խոսվեց ու ներկայացվեց տարբեր սերունդների պատկերացումների տարբերությունների մասին,
ներկայացվեցին հումորային համարներ: Իհարկե, ուրբաթօրյա ընդհանուր պարապմունքի ամենակաևոր
ու սպասված պահը, սովորողների կողմից անակնկալ կատարումների շարքերն էին: Սեպտեմբերից
մինչ այժմ իրենց երգերով հանդես են եկել մեկ տասնյակի չափ սովորողներ (Կարինե Միքայելյան,
Սամվել Դոխոլյան, Անահիտ Չևազյան, Վիկա Ավետյան, Էլեն Կարապետյան, Անի Ապրոյան, Արաքս
Քալիջյան, Նունե Հովհաննիսյան): Առաձին դեպքում 11-րդ դասարանի սովորողների 8 հոգանոց խումբը հանդես է եկել բեմադրված պարային
համարով՝ կենդանի կատարման ներքո:
Հաշվի առնելով դասավանդողների կարծիքը և անընդհանտ ընդհանուր պարապմունքին ներգրավվող
սովորողների աճող թիվը՝ կարող եմ ենթադրել, որ նախաձեռնությունը հաջողվել է, որը անպայման
կունենա շարունակություն: Քանի արդեն իսկ մեկնարկել է «Ցտեսություն» ուսումնական նախագծը՝
հոսով եմ, որ ուսումնական երրրորդ շրջանից սկսած շրջանավարտները ևս իրենց ակտիվ մասնակցությունը
կունենան:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий