2021/09/16

Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

 


Պարապմունք 1
ա/
 ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2 Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
բ/
 Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենք

Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝-ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60 հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից վերը նշված հոդվածները կարդալ-ուսումնասիրելուց հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր /բլոգում/ ներկայացնում է դրա իրականացումը օրենքում /ինչպես է իրականացվում օրենքում կամ գուցե չի՞ իրականացվում, ինչ հակասություններ եք տեսնում, ինչի հետ եք համաձայն, ինչի հետ՝ ոչ, այլ

Ընթերցեցի և համեմատականներ անցկացրի ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների և Երեխաների իրավունքների մասին օրենքի միջև: Սահմանադրության Հոդված 37 -հոդվածը ամբողջությամբ մանրամասն ներկայացված է Երեխայի իրավունքների ՀՀ մասին օրենքի Հոդված 10-ում՝ « Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը»: Պարզապես 37-ի 2-րդ կետում ասված ՝« Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»,օրենքում շահերը այնքան էլ պարզաբանված չեն:

Միայն մի նկատառում . Սահմանադրության մեջ համապատասխան կետերում նման դրույթներ նշված չեն hոդված 20-ի կետերը ՝

«Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ»

Պարապմունք 2

Թեման՝
  Հանրակրթության մասին ՀՀ օրենք
ա/ Տեսական մաս
 ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին ՀՀ օրենքին։ Օրենքի հոդված 3-ում սահմանված տերմինները։ Օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները։ Հանրակրթական ծարգրերը, հոդված 7
բ/
 Գործնական մաս Ընտրում եք հետևյալ թեմաներից մեկը
1
Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
2
Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
3
Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները
Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Վերը նշված թեմաներից մեկը ընտրելուց հետո, առանց կարդալու օրենքում թվարկված իրավունքներն ու պարտականությունները, նախ Դուք գրում եք դրանք, հետո ձեր գրածը համեմատում
  օրենքի համապատասխան հոդվածի հետ /ձեր գրածներից որը կար օրենքում, որը չկար, ինչ կավելացնեիք դուք և ձեր ընդհանուր կարծիքը/

Հոդված 28.Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Յուրաքանչյուր երեխայի դաստիարակման ,աշխարհայացք ձևավորելու հարցում առաջնային է ընտանեկան դաստիարակությունը, որի իրականացնողները ծնողներն են:

Սովորողի ծնողը իրավունք ունի՝
1 .Երեխայի համար ընտրել ուսումնական հաստատություն
2 Տեղեկացված լինել տվյալ հաստատությունում իրականացվող ուսումնական ծրագրերի, մեթոդների մասին
3
 Ներկա գտնվել դասապրոցեսին (Օրենքում չկա)
4 Պաշտպանել երեխայի շահերը
5
 Անհամաձայնությունների դեպքում բողոքարկելու համապատասխան մարմիններին(Օրենքում չկա)
6
 Պահանջելու ուսումնական հաստատությունում գտնվելու ժամանակ երեխայի ֆիզիկական կամ նյութական վնասի փոխհատուցում (Օրենքում չկա)
7 Հաղորդակից լինել ուսումնական պրոցեսն իրականացնող դասավանդողների, կազմակերպիչների հետ
8
 Մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը / ավելացում օրենքից
9
 Դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով/ ավելացում օրենքից

Սովորողի ծնողը պարտավոր է՝
1 Ապահովել բարենպաստ պայմաններ սովորելու համար
2 Նպաստել երեխայի ունակությունների, տաղանդի, նախասիրությունների զարգացմանը
3 Հարգել և լսել երեխայի կարծիքը
4Հետևել երեխայի առաջադիմությանը
5 Վերահսկել երեխայի գործողությունների շրջանակը
6Դաստիարակել հայրենասիրություն, ,բարություն, հարգալից վերաբերմունք, հոգատարություն
7
 Ապահովել երեխայի հանգիստը / Օրենքում չկա/
8 Փոխհատուցել երեխայի պատճառած վնասը ուսումնական հաստատությանը
9
 Սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն./ ավելացում օրենքից

Կարելի է նաև օրենսդրորեն ավեացնել երեխաի ստանձնած պարտավորությունները:

Պարապմունք 3

Թեման՝ Հանրակրթության պետական չափորոշիչ
ա/ Տեսական մաս

Հանրակրթության պետական չափորոշիչը՝
 Հանրակրթության մասին ՀՀ օրենքում, հոդված 6
Հանրակրթության պետական չափորոշչի պատմություն։
 ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը։ Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը
բ/
 Գործնական մաս Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Համեմատում եք կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածի հետ, գտնում, ձեր կարծիքով, տարբերություններ և փորձում հիմնավորել:

Կարդալով Հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդված 6-ը , Հանրակրթության պետական չափորոշիչը և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը վեր հանեցի հետևյալը: ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ասված է ՝«Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը
»,մինչդեռ ՀՀ կառավարության 2021թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ շեշտվում են հետևյալ կետերը՝ «3:Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: 4.« Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով»:

ՀՀ օրենքի 6-րդ կետում չենք հանդիպում նաև նախագիծ բառին , իսկ ՀՀ կառավարության 2021թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ ասվում է ՝ «5.Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր»: «6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը»:

2021թ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր, իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում որևէ խոսք չկա հանձնաժողովի, խմբերի մասին։

Կարծում եմ որ չափորոշիչները պետք է ներդվեն ոչ միանգամից, դրանց արդյունավետությունը հիմնավորված լինի կոնկրետ գիտափորձով:


Պարապմունք 4
Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը

Տեսական մաս Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը

Գործնական մաս ընթերցում է իր ուսումնական հաստատության կանոնադրությունը, օրենքին, չափորոշիչին համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնում՝ նկատի ունենալով հաստատության զարգացումը։

Կարդացել եմ կրթահամալիրի կանոնադրությունը: Առաջարկ չունեմ:

«II. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ» 15-րդ կետից հետո՝ ձեռնարկատիրական գործունեության տեսակների մեջ ավելացնել քանդակագործությունը և գինեգործությունը:

Պարապմունք 5
Նորմատիվ փաստաթղթերի որոնում

Պարապմունք 5

ԿԳՄՍ նախարարության կայքը` EDU.am , նորմատիվ փաստաթղթերի որոնումը կայքում։ Իրավական փաստաթղթերի որոնման համակարգեր Irtek.am Arlis.am
Առաջադրանք
Մասնակիցը նախարարության կայքից գտնում է մի փաստաթուղթ՝ իրեն հետաքրքող, գրում է փաստաթղթի անունը և կցում հղումը։ Նույնանման աշխատանք որոնողական համակարգերի հետ։

ՀՀ օրենքը «Հանրային ծառայության մասին» EDU.am
ՀՀ աշխատանքային օրենսգիրք Irtek.am
ՀՀ մաքսային օրենսգիրք Arlis.am

Վերապատրաստման ամփոփում-գնահատում

Ավարտելով վերապատրաստումը կցանկայի ասել, որ ավելի լավ կլիներ այն կազմակերպել մի փոքր այլ ժամանակահատվածում, հաշվի առնելով տվյալ շրջանի ուսումնական օրացույցի ծանրաբեռնվածությունը: Բայց շատ կարևոր էր, որ կար վերապատրաստման ձևի ընտրություն

 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий