2021-2022 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվում է 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագիր, որի շրջանակներում բնագիտության լաբրատորիան ներակայցնում է բնագիտական առարակների ուսուցման առանձնահատկությունները, որոնք սովորողներին հնարավորություն կտան լիարժեք բացահայտել բնագիտական ուղղությամբ ուսումը շարունակելու, ինչես նաև հետագա մասնագիտության մեջ բնագիտական բաղադրիչները կիրառելու հեռանկարները:
Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար առաջնային են համավում հետևյալ կետերը
·
Ուսուցման կազմակերպումը
ուսումնական ճամփորդությունների միջոցով
·
Փորձի հիման վրա
կազմակերպվող ուսուցումը
·
Համապատասխան
ուսումնական միջավայրի ձևավորումը
·
Ամենամյա ստուգատեսերի
մասնակցությունը
Ուսումնական ճամփորդությունները
որպես ուսուցման կազմակերպման ձև կիրառելի են տարբեր դասարանի սովորողների համար, սակայն
մասնագիտական կողմնորոշում ծրագրի շրջանակներում փոքր ինչ վերաիմաստավորում է պահանջում:
Ուսումնական ճամփորդությունների կազամկերպման ընթացքում առաջնային են դառնում բոլոր
այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք
ունեն մեծ կիրառելիություն: Քանի որ ուսումնական
ճամփորդությունները ըստ իրենց բովանդակության բազմաբնույթ են, բնագիտության ուսոցման
համար առաջնային կարևորություն են ստանում հատկապես հայրենագիտական ու մասնագիտական
կողմոնորշմանը ուղղված ճամփորդությունները:
Հայրենագիտական ուսումնական ճամփորդությունների
պարագայում հնարավորություն է ընձեռնվում կրառել բնագիտական առարկաների դասընթացների
ստացած գիտելիքներն ու հմտությունները: Այսպիսի ուսումնական ճամփորդությունների պարագայում
յուրաքանչյուր դասավանդվող առարկայի համար պետք է սահմանվի հստակ պահանջները: Մասնավորապես
աշխարահգրության պարագայում սովորողը պետք է կարողանա տեղանքը հստակ ներակայցնի քարտեզի
վրա, պատկերացում ունենա տեղանքի աշխարհագրական առանձնահատկություների մասին, կարողանա
քարտեզի վրա ընդգծել երթուղին: Կենսաբանության պարագայում գաղափար ունենա տեղանքի բուսական
ու կենադանական աշխարհի առանձնահատկություններին մասին, տեղեկացված լինի բնակլիմայական
պայմանների փոփոխությունների ազդեցության մասին: Ֆիզիկայի պարագայում պատկերացում կազմի
տվյալ տեղանքին բոնորոշ ֆիզիկական երևույթների մասին (քամիների առաջացում, մթնոլորտային
ճշման տատանում և այլն): Քիմիայի պարագայում տեղանքի հիմնական նյութերի բաղադրության
կազմի մասին գաղափար, պատկերացում կազմի տվյալ վայրում առավել արտահայտիչ ընթացող քիմիական
երևույթների մասին:
Սույն մոտեցումը սովորողին հնարավորություն
է տալիս ոչ միայն կիրառական գիտելիքներ ու հմտություններ ստանալ, այլ նաև խորապես պատկերացումներ
կազմել մի շարք մասնագիտությունների առանձնահատկությունների մասին, որոնք որևէ կեր
առնչվում են բնագիտությանը:
Մասնագիտական կողմորոշմանը ուղղված
ուսումնական ճամփորդությունները պետք է ուղղված լիներ դեպի թանգարաններ (բնության պահանության
թանգարան, երկրաբանական թանգարան, ատսղագիտության թանգարան և այլն), ամենատարբեր ուսումնական
լաբորատորիաներ, ջերմոցներ, տնկարաններ: Այսպիսի ուսումնական ճամփորդությունների պարագայում
նախընտրելի են մի քանի դասընթացների համատեղ իրականացվող ճամփորդությունները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտության
ուսուցման կարևոր առանձնահատկություններից է փորձի հիման վրա կազմակերպվող ուսուցումը:
Այս պարագայում շատ կարևոր է փորձարարական քիմիայի ու ֆիզիկայի դասընթացների կազմակերպումը,
քանի որ առաջին պլան են մղվում սովորողների մոտ այպիսի հմտությունների զարգացումը,
որոնք կիրառելի են կյաքնի տարբեր ոլորտներում ու մասնագիտություններում: Կենսաբանության
ուսուցման պարագայում կարևություն են ստանում ջերմոցներում կազմակերպվող դասերը:
Բնագիտության ուսուցման կազմակերպման
հարցում առանձնահատուկ դեր ունի ստեղծված և անընդհատ բարելավվող ուսումնական միջավայրը:
Բացի կրթահամալիրում գործող ուսումնական լաբորատրիաներից, ուսումնական միջավայր են
հասդիսանում «Արատեսի դպրական կենտրոնը», կրթահամալիրում գործող ուսումնական ագարակն
ու ջերմոցները, այլ հաստատությունների լաբորատորիաները, ամենատարբեր թանգարաններն ու
ուսումնական ճամփորդության ընթացքում նորովի բացահայտվող վայրերը: Ուսումնական միջավայրի
այսպիսի բազմազանությունը հնարավորություն է տալիս մեծացնել սովորողների կապը բնագիտական
առարկաների հետ, ավելի տեսանլի դարձնել ձեռք բերված հմտությունների անհրաժեշտությունը: Առանձին դեպքերում սովորողնին մղելով նոր հմտություններ
ու գիտելիքներ ստանալուն: Ուսումնական այս միջավայրը սովորողի համար ավելի պատկերավոր
է դարձնում այն բոլոր մասնագիտությունների մանրամասնությունները, որոնք սերտորեն կապվում
են բնագիտության հետ:
Յուրաքանչյուր տարի կրթահամալիրում
անց են կացվում բնագիտատեխնիկական և բնապահպանական ստուգատեսեր, որոնց ընթացքում սովորողները
ներակայցնում են ուսումնական տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները: Ստուգատեսերերը
հնարավորություն են տալիս սովորողներին կատարած աշխատանքների ամփոփման համար, որի ընդացքում
սովորղը վերաարժևորելով ու ամփոփելով իր աշխատանքները կարևոր քայլ է կատարում իր նախընտրելի
մասնագիտության կողմնորոշման հարցում:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий