«Գետը քաղաքում» նախագծի շրջանակներում ավագ դպրոցի սովորողների հետ նախատեսում ենք կազամակերպել քայլարշավ Զանգվի ափերով՝ հոսքին հակառակ ուղղությամբ,
Արգավանդից մինչ Բագրատունյաց փողոց:
Երևանից դուրս գալուց հետո Արգավանդն առաջին բնակավայրն է, որտեղով հոսում է Հրազդան գետը: Հունի այս հատվածում, որը ձգվում է մոտ 4 կիլոմետր, անցնում է Երևանի ամենահայտնի երկու բլուրների՝ Կարմիր բլուրի ու Եռաբլուրի միջև՝ անընդհատ դիտակետում պահելով ինչպես Հրազդան գետը՝ այնպես էլ նրան զուգահեռ հոսող արհեստական ջրանցքները: Հունի այս հատվածում առկա են սառած լավային հոսքերից առաջացած ոչ խոշոր ժայռեր, որոնք ավելի հայտնի են «քարերի սիմֆոնիա» անվամբ:
Արգավանդից մինչ Բագրատունյաց փողոց քայլելողին չեն կարող խիստ հակասական զգացողություններ չպատել, քանի որ ականատես ենք լինում մարդու և բնության հարաբերությունների տարբեր դրսևորումների, մի կողմից կանաչած ու ծաղկող այգիներ ու գետի ջրում լողացող ընտանի թռչունները են, մյուս կողմից՝ անհասկանալի արգելքներ ու պատնեշներ, ինչպես նաև լքված ու կիսավեր շինություններ: Գետը այս հատվածում բավականին վարար է՝ մանավանդ գարնան ամիսներին, ու հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ տեղ-տեղ շատ են կենցաղային աղբի մնացորդները, որոնք աղավաղում են տեսարանը: Այս հատվածի վերջնամասում կարող ենք ականատես լինել երկու աներևակայելի տեսարանի, նախ՝ փոքր-ինչ բարձունքում հայտնվելով նկատվում են օձաձև ձգվող գետի գալարներն ու հրազդանյան այգեստանները, և, իհարկե, երևում է, թե ինչպես են մարդիկ դեռևս մի քանի դար առաջ գործող եղանակով ջուր մղում գետից: