2021/09/16

Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

 


Պարապմունք 1
ա/
 ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
բ/
 Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենք

Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝-ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60 հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից վերը նշված հոդվածները կարդալ-ուսումնասիրելուց հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր /բլոգում/ ներկայացնում է դրա իրականացումը օրենքում /ինչպես է իրականացվում օրենքում կամ գուցե չի՞ իրականացվում, ինչ հակասություններ եք տեսնում, ինչի հետ եք համաձայն, ինչի հետ՝ ոչ, այլ․

Ընթերցեցի և համեմատականներ անցկացրի ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների և Երեխաների իրավունքների մասին օրենքի միջև: Սահմանադրության Հոդված 37 -հոդվածը ամբողջությամբ մանրամասն ներկայացված է Երեխայի իրավունքների ՀՀ մասին օրենքի Հոդված 10-ում՝ « Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը»: Պարզապես 37-ի 2-րդ կետում ասված ՝« Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»,օրենքում շահերը այնքան էլ պարզաբանված չեն:

Միայն մի նկատառում . Սահմանադրության մեջ համապատասխան կետերում նման դրույթներ նշված չեն hոդված 20-ի կետերը ՝

«Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ»

Պարապմունք 2

Թեման՝
  Հանրակրթության մասին ՀՀ օրենք
ա/ Տեսական մաս
․ ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին ՀՀ օրենքին։ Օրենքի հոդված 3-ում սահմանված տերմինները։ Օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները։ Հանրակրթական ծարգրերը, հոդված 7․
բ/
 Գործնական մաս․ Ընտրում եք հետևյալ թեմաներից մեկը․
1
․ Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
2
․ Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
3
․ Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները․
Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Վերը նշված թեմաներից մեկը ընտրելուց հետո, առանց կարդալու օրենքում թվարկված իրավունքներն ու պարտականությունները, նախ Դուք գրում եք դրանք, հետո ձեր գրածը համեմատում
  օրենքի համապատասխան հոդվածի հետ /ձեր գրածներից որը կար օրենքում, որը չկար, ինչ կավելացնեիք դուք և ձեր ընդհանուր կարծիքը/

Հոդված 28.Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Յուրաքանչյուր երեխայի դաստիարակման ,աշխարհայացք ձևավորելու հարցում առաջնային է ընտանեկան դաստիարակությունը, որի իրականացնողները ծնողներն են:

Սովորողի ծնողը իրավունք ունի՝
1 .Երեխայի համար ընտրել ուսումնական հաստատություն
2 Տեղեկացված լինել տվյալ հաստատությունում իրականացվող ուսումնական ծրագրերի, մեթոդների մասին
3
 Ներկա գտնվել դասապրոցեսին (Օրենքում չկա)
4 Պաշտպանել երեխայի շահերը
5
 Անհամաձայնությունների դեպքում բողոքարկելու համապատասխան մարմիններին(Օրենքում չկա)
6
 Պահանջելու ուսումնական հաստատությունում գտնվելու ժամանակ երեխայի ֆիզիկական կամ նյութական վնասի փոխհատուցում (Օրենքում չկա)
7 Հաղորդակից լինել ուսումնական պրոցեսն իրականացնող դասավանդողների, կազմակերպիչների հետ
8
 Մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը / ավելացում օրենքից
9
 Դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով/ ավելացում օրենքից

Սովորողի ծնողը պարտավոր է՝
1 Ապահովել բարենպաստ պայմաններ սովորելու համար
2 Նպաստել երեխայի ունակությունների, տաղանդի, նախասիրությունների զարգացմանը
3 Հարգել և լսել երեխայի կարծիքը
4Հետևել երեխայի առաջադիմությանը
5 Վերահսկել երեխայի գործողությունների շրջանակը
6Դաստիարակել հայրենասիրություն, ,բարություն, հարգալից վերաբերմունք, հոգատարություն
7
 Ապահովել երեխայի հանգիստը / Օրենքում չկա/
8 Փոխհատուցել երեխայի պատճառած վնասը ուսումնական հաստատությանը
9
 Սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն./ ավելացում օրենքից

Կարելի է նաև օրենսդրորեն ավեացնել երեխաի ստանձնած պարտավորությունները:

Պարապմունք 3

Թեման՝ Հանրակրթության պետական չափորոշիչ
ա/ Տեսական մաս
․
Հանրակրթության պետական չափորոշիչը՝
 Հանրակրթության մասին ՀՀ օրենքում, հոդված 6․
Հանրակրթության պետական չափորոշչի պատմություն։
 ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը։ Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը․
բ/
 Գործնական մաս․ Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Համեմատում եք կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածի հետ, գտնում, ձեր կարծիքով, տարբերություններ և փորձում հիմնավորել:

Կարդալով Հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդված 6-ը , Հանրակրթության պետական չափորոշիչը և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը վեր հանեցի հետևյալը: ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ասված է ՝«Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը
»,մինչդեռ ՀՀ կառավարության 2021թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ շեշտվում են հետևյալ կետերը՝ «3:Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: 4.« Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով»:

ՀՀ օրենքի 6-րդ կետում չենք հանդիպում նաև նախագիծ բառին , իսկ ՀՀ կառավարության 2021թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ ասվում է ՝ «5.Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր»: «6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը»:

2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր, իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում որևէ խոսք չկա հանձնաժողովի, խմբերի մասին։

Կարծում եմ որ չափորոշիչները պետք է ներդվեն ոչ միանգամից, դրանց արդյունավետությունը հիմնավորված լինի կոնկրետ գիտափորձով:


Պարապմունք 4
Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը

Տեսական մաս Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը

Գործնական մաս․ ընթերցում է իր ուսումնական հաստատության կանոնադրությունը, օրենքին, չափորոշիչին համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնում՝ նկատի ունենալով հաստատության զարգացումը։

Կարդացել եմ կրթահամալիրի կանոնադրությունը: Առաջարկ չունեմ:

«II. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ» 15-րդ կետից հետո՝ ձեռնարկատիրական գործունեության տեսակների մեջ ավելացնել քանդակագործությունը և գինեգործությունը:

Պարապմունք 5
Նորմատիվ փաստաթղթերի որոնում

Պարապմունք 5

ԿԳՄՍ նախարարության կայքը` EDU.am , նորմատիվ փաստաթղթերի որոնումը կայքում։ Իրավական փաստաթղթերի որոնման համակարգեր Irtek.am Arlis.am
Առաջադրանք
Մասնակիցը նախարարության կայքից գտնում է մի փաստաթուղթ՝ իրեն հետաքրքող, գրում է փաստաթղթի անունը և կցում հղումը։ Նույնանման աշխատանք որոնողական համակարգերի հետ։

ՀՀ օրենքը «Հանրային ծառայության մասին» EDU.am
ՀՀ աշխատանքային օրենսգիրք Irtek.am
ՀՀ մաքսային օրենսգիրք Arlis.am

Վերապատրաստման ամփոփում-գնահատում

Ավարտելով վերապատրաստումը կցանկայի ասել, որ ավելի լավ կլիներ այն կազմակերպել մի փոքր այլ ժամանակահատվածում, հաշվի առնելով տվյալ շրջանի ուսումնական օրացույցի ծանրաբեռնվածությունը: Բայց շատ կարևոր էր, որ կար վերապատրաստման ձևի ընտրություն

 

2021/09/14

Բնագետ դասավանդողների հավաք

 


Հավաքի օր՝ սեպտեմբերի 15

Ժամ՝ 15։15-16։00
Վայր՝ Բնագիտության լաբորատորիա 
Մասնակիցներ՝ բնագիտական առարկաներ դասավանդողներ 

Օրակարգում
  1. 2021-2022 ուսումնական տարվա օրացույց 
  2. Բնագիտության ֆլեշ մոբը 2021-2022 ուսումնական տարում
  3. Սեպտեմբերյան հավաք 
  4. Ամփոփիչ հրապարակումներ դպիրում 
  5. Սեպտեմբերյան ուսոմնական նախագծեր

2021/08/29

Գիտելիքի օրը բարձունքից



Գեղարոտի ջրվեժ

Ժամկետը- սեպտեմբերի 1․ 9:00- Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերադարձը՝ 18։00- Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Մասնակիցները- ավագ դպրոցի սովորողներ

Պատասխանատուներ՝ Ե․Սարգսյան, Էմ․ Ագջոյան

 

Գեղարոտի ջրվեժ — Արագածոտնի  մարզի Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 11 կմ հեռավորության վրա: Ձմեռը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:

Մասնակիցները պետք է իրենց հետ ունենան՝

Ճամփորդելու, քայլելու հիասքանչ տրամադրություն

արշավի համար ուսապարկ

մեկ օրվա սնունդ և ջուր (առնվազն 1 լիտր)

հարմար և դիմացկուն կոշիկներ

սպորտային հագուստ

ջրակայուն, անձրևապաշտպան բաճկոն

արևապաշտպան գլխարկ

3000 դրամ

 

18:00: 18:30-վերադարձ

9:00- մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

11:00-11:30- հանգիստ, նախաճաշ

11:30- 13:00- ճանապարհ բեռնատարով՝ 10 կմ

13:00-14:30- քայլարշավ դեպի Գեղարոտի բարձունք և ջրվեժ՝ 3կմ

14:30-16:30- հանգիստ, լող, խաղեր

10 30-11:00- Արագած գյուղ


Ծովինարյան ռազմամարզական ճամբարի ամփոփում


 Ուղիղ մեկ ամիս էր անցել նախորդ ռազամարազական ճամբարի վերադարձից և ահա կրկին սովորողների մի խմբով կրկն մեկնում ենք հնգօրյա հավաքի, այս անգամ Ծովինար, անծանոթ ու խոստումնալից վայր: Դեռևս նախորդ ռազմամարզական ճամբարի ավարտին երբ

սովորողները խումբը ցանկություն հայտնեց մինչ ուսումնական տարին սկսելը ևս մեկ ճամբարի մասնակցել իհարկե խոսատացա աջակցել ու օգնել, սակայն կյաքի փորձով մի քիչ թերահավատորեն մոտեցա, քանի որ սովորաբար ամառային շրջանը  քիչ այլ պլանորումներ էր ունենում: Եվ ահա մի օր ստացա նամակ սովորողների խմբից, որ իրենք արդեն պատրաստ խումբ ունեն և առաջարկում են ինձ որպես խմբի ղեկավար գլխավորել ճամբարը: Որևէ պատճառով մերժելը չէր հասկացվի: Սահուն կերպով ավարտելով բոլոր կազմակերպչական հարցերը օգոստոսի 17 հասանք Ծովինարի ճամբար: Սույն ճամբարը գործում էր, որպես ճամբար ճամբարի մեջ ԵԿՄ-ի ճամբարային գոտու հարևանությամբ, այս անգամ եղանակը բարեհաճ գտնվեց մեր նկտամամբ և գրեթե չխանգարեց: 

Ծովինարի ռազմամարզական ավանի հագեցվածությունը հնարավորություն տվեց ռազմամարզական գործունեությունը ընդարձակելու: Մասնավորապես սովողները ակտիվ մարզվեցին մարզական ավանում, իսկ համարավետ ֆուտբոլային դաշտում հանդիպում անց կացրեցինք ԵԿՄ-ի ճամբարականների հետ: Հարգելով նախորոք ձեռք բերված պայմանավորվածությունը չեմ հրապարակում վերջնական հաշիվն ու խաղի արդյունքը, ավելացնեմ միայն, որ արդյուքը գոհացուցիչ էր: Ճամբարից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվում է ճամբարային լողափը, որև ևս այս ճամբարի առավելություններից էր: 

Ճամբարի ընթացքում սովորողները ծանոթացան նաև ինքնաձիքի հետ վարվելու կանոնորին ու ինքնաձիքի կառուցվածքին, ինրպես նաև կատարեցին տպավորիչ ուսումանական կրակոցներ: Ավանդույթի համձայն երեկոներն ավարտվում էին խարույկի շուրջ. երգեր, ընթերցումներ, ամենատարբեր խաղեր, զույցներ: 
Արդեն վերջին օրը բոլորս զարմացանք, թե ինչպես արագ ու աննկատ անցավ այս ճամբարային հնգօրյան: 



Հ.Գ. անչափ շնորհակալ եմ ճամբարի բոլոր մասնակիցներից, առանձնահատուկ կերպով մասնակից սովորողներից կազմակերպչական գործում անջակցության ու ինքնակազմակերպման համար: 



2021/08/23

Աշխատակարգ

 Աշխատանքի ուղղություններ 

1. Աշխատանք ուսումնական բլոգում ուսումնական ծրագրերի ու նխագծերի հրապարակում

2.Սեպտեմբերյան նախագծերի հրապարակում, բարձունքի հաղթարարում 

3.Միջավայրի բարելավման աշխատանքներ

Օրակարգ

  • 09:00-09:30` Ավագ դպրոցի մանկավարժական աշխատողների հավաք, պարապմունք (Սեբաստիա համերգասրահ)
  • 09:30-12:30` Աշխատանքներ վերևում նշված ուղղություններով` ըստ անհատական պլանի
  • 12:30՝ ընդմիջում
  •  13:00-ից՝
    • աշխատանքային հավաքներ նախագծային խմբերով (մասնախմբերի, լաբորատորիաների աշխատանք)
    • անհատական աշխատանք (աշխատանք աշխատակարգերի, նախագծերի վրա, ուսումնական նյութերի, փաթեթների հրապարակում)

2021/08/11

Ռազմամարզական-հայրենագիտական-ստեղծագործական ճամբար Սևանում

Ժամկետը-Օգոստոսի 17-21
Վայրը-Գեղարքունիքի մարզ, Սևանի «Ծովինար» ճամբար
Մեկնումը-օգոստոսի17-ին, ժամը՝ 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը-օգոստոսի 21-ին, ժամը՝ մինչև 17:00
Մասնակիցները-Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ
Պատասխանատու կազմակերպիչ-
Էմանուել Ագջոյան, Անիկ Խաչատրյան
«Ծովինար» ճամբարի համակարգող-Սյուզի Մարգարյան
Մարզիչ, լողի և մարզական պարապմունքների պատասխանատու-Միքայել Ղազարյան
Երաժիշտ, պարերգերի, ծեսի պատասխանատու-Աննա Երիցյան (
կմիանա փակման արարողությանը):
Խոհարար-Նորա Գալուստյան

Երթուղին-Երևան-Սևանի ավազան-Մարտունի-Ծովինար

 

Նպատակը՝-երկրապահների հետ համատեղ ռազմամարզական-հայրենագիտական-ստեղծագործական-ընթերցողական- բնապահպանական գործունեության իրականացում:  

Ճամբարի աշխատակարգում՝
- մարմնամարզական պարապմունքներ, քայլք, վազք



-շարային, կրակային եւ ֆիզիկակական պատրաստության, 
-մարզական և ազգային խաղեր
-ամենօրյա լող Սևանա լճում
-ազգային-ծիսական երգ ու պար
-բնագիտական բաց դասեր
-ամենօրյա երեկոյան ընթերցում-քննարկումներ
-տարածքի մաքրման աշխատանքներ

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ-քնապարկ
-դաշտային կյանքի անհատական միջոցներ
-անձնական հիգիենայի պարագաներ
-մարզական տաք հագուստ և կոշիկներ
-լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
-օրապահիկ-բրդուճներ, ջուր՝ 1-ին կանգառ նախաճաշի համար
-նկարահանող թվային միջոցներ

Նախահաշիվ՝
Տրանսպորտի գումար՝ 80 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Մեքենա-վարորդ՝ Մերսեդես-Սպրինտեր, 60 DQ 077, Վահան Վարդանյան, հեռ
․՝ 094 16 51 41
Սնունդ-ճանապարհածախսի մի մասը՝ սովորողների միջոցով-1 անձը՝ 10 000 դրամ /5 օրվա համար/

Օրակարգ՝
07։
30-վերկաց
07։
30-ֆիզպատրաստվածություն
08։00-նախաճաշ
09։00-տարածքի մաքրման աշխատանքներ
10։00-ուսումնավարժական դասընթացներ՝ շարային պատրաստություն, ձեռնամարտ, մարտավարություն, առաջին օգնություն, կրակային պատրաստվածություն, ռազմահայրենասիրական դաստիարակություն, այլ
13։00-ճաշ
14։00-լող
16։00-ազգային-ծիսական պարերգերի ուսուցում
17։00-ազգային-սպորտային խաղեր
19։00-ընթրիք
20։00-երեկոյան ընթերցում-քննարկումներ
2
3։00-քուն


Մասնակից սովորողներ 

 1. Մադոյան Միլենա
 2. Ղազանչյան Մարինա
 3. Դավթյան Միլենա
 4. Գափոյան Ինեսա
 5. Դավթյան Թամարա
 6. Ստեփանյան Արմեն
 7. Պամպուքյան Հարոլդ
 8. Արզումանյան Տիգրան
 9. Խեչոյան Անի
10. Ծատուրյան Լիզա
11. Կարտիկյան Արմինե
12. Մկրտչյան Գոռ
13. Ավետիսյան Իռեն
14. Ներսիսյան Հասմիկ
15. Կատվալյան Վանիկ
16. Նոսաչենկո Վալերի
17. Մինասյան Սերգեյ
18. Մնացականյան Մարիամ
19. Խաչատրյան Աննա


2021/07/24

Հնգօրյա արատեսյան ռազմամարզական ճամբարային գործունեության ամփոփում:

 2020-2021 ուսումնական տարվա գործունեությանը ամենակարևոր արդյուններից մեկը միանշանակ կարելի է համարել ռազմամարզական գործունեության հաջողությունների տարի, քանի որ բացարձակապես կրթահամալիրի ջանքերով կյաքնի է կոչվում սեփական հագեցվածությամբ ռազմամարզական ավանի ստեղծման աշխատանքները: Մինչ արատեսյան ռազմամարզական ավանը կստանա իր լիարժեք տեսքն ու հագեցվածությունը՝ իհարկե այս ամենը բավականին երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում, արդեն իսկ բուռն կերպով ընթանում են ռազմամարզական ճամբարային հավաքներ: Եվ ահա այդպիսի հավաքներից մեկը, որը իր մասնակիցների քանակով ու աշխարհագրությամբ աննախադպ էր կազմակերպվեց հունիսի 17-21-ը:
Այս անգամ ռազմամարզական հավաքին կրթահամալիրի ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներին միացել էր Գագարին ավանաի 24 հոգանոց սովորողների խումբը: Մասնակիցների այսպիսի կազմը եթնադրում էր,            

                                                                                                                                                                     


որ սովորաբար ռազամարզական ճամբարի առջև դրված նպատակներին ավելանում էր ևս մեկը՝ սովորողների միջև կապերի հաստատումը: Այդ առոմով առաջին քայլը սկսեցինք հենց միասնական բարձունքի հաղթահարումով՝ գրեհոլով Սմբատաբերդի բարձունքը:  

Չնայած, որ եղանակը այդքան էլ բարհաճ չէր մեր նկատմամբ, բայց գրեթե կարողացանք իրականացնել ճամբարում նախատեսված բոլոր գործունեությունները: Ճամբարային առօրյայի անբաժամ մասն էի կազմում ամենօրյան մարզումներն ու ռազմամարզական խաղերը, հնարավորության պետքում, կախված եղանակից տեղանի հետ ծանոթացումներն ու քայլարշավերը: Ինչպես նախորդ հերթափոխերին այս անգամ էլ Ճամբարային առօրյան հագեցավ ԱԻՆ-ի աշխատակիցների կազմակերպած բաց դասով: 

Ճամբարային ողջ գործունեության ընթացքում գործել է գիշերային հերթափոխ և տղաների յուրաքանչյուրը առնվազն մեկ անգամ ունեցել է իր պատասխանատվության հերթափոխը: 

Անկախ ճամբարի բնույթից յուրաքանչյուր ճամբար հնարավորություն է  միմայնց ավելի լավ ճանաչելու համար: Ու յուրաքնչյուր երեկո խարույկի շուրջ հավաքվելը դարձել էր այս ճամբարի ամենասիրելի պահը: Խարույկի շուրջ երեբեք չդարաեցին ասումնքը, երգը, ինչպես նաև պարը: Պարզկա երեկոներին կարողացանք հիանալ նաև Արատեսից այդքան տպավորիչ  երևացող աստղազարդ երկնքով՝ այդ ընթացքում սովորողնրի մեծ մասը իր համար բազմաթիվ բացահայտումներ արեց: 
Վերադարձի ճանապահին թեև հոգնած էինք բոլորս, սակայն մի փոքր բաժանման տխրության կար: Արդեն Երևան հասնելուց սովորողների հետ պայմանվորվեցինք, որ անպայման մինչ ուսումնական տարվա մեկնարկը ևս մեկ ճամբարային հավաքի կմասնակցենք: 

Հ.Գ. 1 Անչափ շնորհակալ եմ իմ գործընկերներ  Սամվել Թամազյանին, Լիլիթ Յախինյանին, Անուշ Ներսիսյանին և Անդրանիկ Դարբինյանին ճամբարային գործունեությունը սահուն և լիարժեք դարձնելուն ուղված հսկայական ջանքեր գործադրելու համար: 

Հ.Գ. 2 ես գնում եմ խարույկի մոտ