2018/03/17

Նախագծային շաբաթ


Աշխատանք ուրվագծային քարտեզներով
Նախագծի նպատակը՝ սովորողներին սովորեցնել քարտեզներով աշխատելու հմտություններ, քարտեզներից տեղեկություններ ստանալն ու արռահայտելը
Ընթացքը՝ վերցնելով հիմնական տեղեկատվությունը աղյուսակների տեսքով սովորողները այն փորձում են արտահայտել տարածության վրա, ընթավքում օգտագործելով մի շարք այլ քարտեզներ;
Արդյունքը- սովորողները կարողանում են ամրադնդել տեսական գիտելիքներ, պատկերացում են ունենում քարտեզագրով երևույէների տեղաբաշխման մասին, ստեղծում են անհատական քարտեզներ: Նախագիծը նախատեսված է 7-րդ դասրանցիների համար
 Հետաքրքիր փաստեր երկրների մասին
Աշխարահգրություն առարկայի կարևորագույն գրավականներից մեկը՝ Աշխարհը հնարավորինս ճանաչելու հնրավորությունն է: Աշխարհի ճանաչումը բավականին երկար գործընթաց է, որը մարդուն ուղեցում է ողջ կյանքի ընթացքում ու չի կարող սահմանափակվել մի դասընթացի շրջանակներում:

Այս գործընթացը ավելի մատչելի դարձնելու համար 8-րդ դասարանի սովորողների հետ սկսում ենք նախագիծ՝ «Հետաքրքիր փաստեր երկրների մասին»:Նախագծի ընթացքում կներկայացվեն փաստեր և տեղեկություններ աշխարհում ապրող տարբեր ժողովուրդների և մեր մոլորակի տարբեր հատվածներում գտնվող երկրների մասին: Նյութերը կհրապարակվեն սովորողների բլոգներում և միջին դպրոցի ենթակայքում: 
Արդյունքում՝ սովորողները հարստացնում են իրենց տեղակությունների բազան, ստեղծում են ուսումնական նյութեր: Նախագիծը նախատեսված է 8-րդ դասրանցիների համար

Մեր քաղաքի ջրանցքները 
Նախագծի նպատակը-ներկայացնել քաղաքում գործող ջրանցքները և դրանց էկոլոգիական վիճակը, սովորողների հետ կատարել տեղանքի ուսումնասիրություն
Ընթացքը- կազմակերպվում է տարածքի ուսումնասիրություն քարտեղների ու մեդիանյութերի կիջոցով, որից հետո կազմվում է երթուղին (երեքշաբքի), որից հետո նախանշված երթուղով կազմակերպվում է այցելություն և տեղում իրավիճակի ծանոթացում: 
Ադյունքը-սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղումը տվյալ խնդրին, ստեղծվում են ուսումնական նյութեր: Արդյունքները ներկայացվում են Էկոտուր 2018-ին:







2018/02/02

Առցանց քարտեզագրում





Հղումը՝ https://maphub.net


2017/12/21

Դեկտեմբերի 25-29-ի աշխատանքային առօրյա

Դեկտեմբերի 25, երկուշաբթի
  • 09։00-09։20-Ընդհանուր տոնական պարապմունք
  • 09:20-12:00-Ավարտական քնություններ
  • 12:00-12:30-Ընդմիջում
  • 12:30 –Անհատական աշխատանք սովորողների բլոգների
  • 14:00-մասնակցություն փակ կլոր սեղանին Գեղարվեստի հարթակում (Արեգ Գալոյանի նախաձեռնությամբ)
Դեկտեմբերի 26, երեքշաբթի
  • 09։00-09։20 –Ընդհանուր տոնական պարապմունք
  • 09:20-11:00-Մասնակցություն Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների տոնախմբությանը
  • 12:00-  փերվար-մայիս նախագծերի մշակում և հրապարակում
  • 15։30Մասնաժողով
Դեկտեմբերի 27, չորեքշաբթի
Դեկտեմբերի 28, հինգշաբթի
  • 09։00-09։20 –Ընդհանուր տոնական պարապմունք
  • 09:20-12:00-սովորղների գործունեության առաջին շրջանի ամփոփում
  • 12:00-12:30-Ընդմիջում
  • 12:30-մարզական պարապմունք

Համագործակցություն Շուշիի տեխնոլոգիական համալասարանի հետ


Համագործակցությունը կարող է ընթանալ երկու ուղղությամբ.
1.      Լաբորատոր գործունեություն Շուշիում
2.      Փորձի ներդրում կրթահամալիրում
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործում է բնագիտության ժամանակակից լաբորատորիա, որտեղ իրականացվում են տարբեր բուսայուղերի, պահածոների և հյութերի ստացման աշխատանքներ: Աշխատանքները ընթանում են մի քանի փուլով՝ բույսերի աճեցումից և հավաքումից մինչև վերջնական արդյունքի ստացումը: Սովորողների համար յուրաքանչյուր փուլում ընգրկվելը կարելի է դիտել որպես առանձին ուսումնական աշխատանք: Բուն լաբորատոր գործընթացներում ընդգրկվելու համար սովորողների ունեցած հմտություններն ու գիտելիքները բավարար չեն լիարժեք ընդգրկվելու համար, որտեղ նաև խիստ անհրաժեշտ է մասնագետի անմիջական գործունեությունը:
Բնագիտության լաբորատորիայում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները համապատասխան սարքավորումների առկայության պարագայում կարելի է օգտագործել նաև կրթահամալիրում՝ իրականացնելով որոշակի աշխատանքներ ու փորձեր: Բացի լաբորատոր գործունեությունից կարելի իրականացնել  բույսերի աճեցման, խնամքի ու հավաքման աշխատանքներ:
Շուշիի տեխնոլոգիական համալասարանի հետ համագործակցության վերջնական, լավագույն արդյունքը կլինի կրթահամալիրում համապատասխան լաբորատորիայի ստեղծումն ու համապատասխան դասընթացի ներդրումը: 

2017/12/12

Ճամբարային նախագծեր

 1) Աշխարհի շուրջ փաթեթի ամբողջացում-կներկայացվի Դիջիթեք 2018-ին
2) Խաղ-մրցույթի կազմակերպում այլ ջոկատների համար-սովորողներն են իրա
կանացնում մրցույթի կաղմակերպումը
3) Տեսադասերի և ուսումնական նյութերի պատրաստում (ինչու՞ են խափում քարտեզները, ու՞ր են լողում մայրցամաքները)

2017/11/11

Նախագծային շաբաթ

2.Էներգախնայողության նախագծերի ներակայցում ավագ դպրոցի ենթակայքերում 
4. «Երևանն առանց վարդագույն ակնոցների» նախագծի մեկնարկ
5. Աշխարհագրական խաղ-մրցույթի կազմակերպում Միջին դպրոցի սովորողների համար
6. Ղևոն Ալիշան-Աշխարհագրական մտքի զարգացումը հայկական միջավայրում 


2017/11/09

Ուսումնական ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ


Ուսումնական ճափորդության նպատակն է սովորողներին ծանոթացնել տվյալ շրջանի բնական միջավայրին, տեղանքի պատմամշակութային կոթողներին և ծանոթացնել տվյալ շրջանի տարածքի հետ առնչվող պատմական անցքերին:

Աշխարհագրական տեսանկյունից Արագածոտնի մարզը իրենից բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ինչպես անվանում է հուշում, երկրաբանական ծագումը սերտորեն կապված է Արագած լեռան հետ, որը ամբողջովին լավաների հսկայական շերտերով ծածկել է մարզի տվյալ հատվածը՝ արդյունքում տեղ-տեղ թողնելով շինանյութերի օգտակար հանածոներ, մերկացած հրաբխային ժայռեր, քարաթափվածքներ: Կարելի է ասել, որ տարածքի երկրաբանական ժամանակագրությունը ուսումնասիրելու համար առկա են բոլոր նախադրյալները:
Կլիմայական տեսանկյունից Արագածոտնի մարզը իրենից հետաքրիր անցումային գոտի է ներկայացնում, երբ չորցամաքային կլիման սկսում են նահանջել՝ բարեխառն լեռնային գոտուն զիջելով: Կլիմայական այս անցումը նաև իր հետքն է թողել տեղի բնակչության հիմնական զբաղմունքի վրա:
Արագծոտնի մարզի աշխարահագրական ուսումնասիրությունը թերի կլինի առանց մարզի տարածքով հոսող գետի՝ Քասախի ու իր կիրճի ուսումնասիրության, որոնք ամբողջացնում են թե՛ մարզի բնապատկերները, թե՛ երկրաբանական ժամանակագրությունը:

Պատմական ու մշակութային տեսանկյունից մարզում առկա  են տարբեր դարերի բազմաթիվ հուշակոթողներ, որոնք ներկայացնում են ինչպես տվյալ ժամանակաշրջանի ճարտապետությունը, այնպես էլ իրենց մեջ պատության մասնիկներ են կրում:
Հատկապես հիշատակության են արժանի Կոշի Ամրոցն ու Սբ. Ստեփանոս եկեղեցին, Աղձքի արքունական դամբարանը, Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցին, Արծվի թևեր հուշարձանը և, իհարկե, Աշտարակ քաղաքի եկեղեցիները: