07.09.2017

Աշխարհագրության ընտրությամբ գործունեություն

Ընտրության գործունեությունը նախատեսված է միջին դպրոցի սովորողների համար, ում հետաքրքրում է աշխարահագրությունը, աշխատանքը ինտերակտիվ քարտեզներով, տարաբնույթ ինֆորմացիայի հավաքագրումն ու հեռուստա և ռադիոնյութերի ստեղծումը, աշխարհագրական խաղերի կազմակերպումը:

Շուրջտարյա նախագծեր

  • Ռադիոնախագիծ
  • Հեռուստախաղորդումներ
  • Աշխատանք քարտեզներով
  • Աշխարհագրական մենամարտեր
    Ռադիոնախագիծ-սովորողները տարբեր երկրների մասին հավաքագրում են տվյալներ, որոնք ներկայցնում են ռադիոնյութի տեսքով, նախագծի կատարման ժամանակ հարկ է լինում նաև կատարել թարգմանական աշխատանք, յուրքանչյուր շաբաթ շ ռադիոնյութը թողարկվում է միջին դպրոցի ենթակայքում: Պատրաստի նյութը կցվում է դասի համապատասխան փաթեթին՝  հարստացնելով այն:
    Հեռուստախաղորդումներ-Սովորողները ընտելով իրենց նախընտրած  աշխարհագրական թեման ուսումնասիրում են այն, կատարում թարգմանություններ, որոնք ներկայացնում են հեռուստահաղորդումների տեսքով: Նախատեսում ենք ամսեկան մեկ հեռուստաթողարկում:
    Աշխատանք քարտեզներով-սովորողները ուսումանսիրելով ամենատարբեր թեմաներ տեսական ինֆոմացիան փորձում են տեղադրել տարածությամ մեջ (քարտեզագրում են),  օգտագործելով ոչ միայն ուրագխային, այլ նաև թվային քարտեզներ: Թվային քարտեզների շնորհիվ սովորողները հնարավորություն կունենան ստեղծել նաև ուղեցույցներ, որոնք կօգտագործվեն ուսումնական ճամփորդությունների ժամանակ:
    Աշխարհագրական մենամարտեր- Սույն նախագծով համեմատվում են երկու պետությունները՝ հաշվի առնելով այդ պետությունների մի շարք գործոններ: Յուրաքանչյուր փուլում քննարկվում է միայն մեկ գործոն: Գնահատումը կատարվում է բռնցքամարտի կանոնների համապատասխան. յուրաքանչյուր փուլում հաղթողին 10 միավոր, պարտվողին՝ 9-ը, ոչ ոքի դեքում յուրաքանչյուր մասնակից ստանում է 9-ական միավոր, իսկ ակնհայտ առավելությամբ հաղթելու դեպքում՝ համապատասխանաբար 10 և 8: Հաղողը որոշվում է միավորների հանրագումարով: 

Действия:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий