2023/08/27

Հետազոտական աշխատանքի թեմաներ


1. Համամոլորակային  ժողովրդագրական խնդիրները 

2. Ժողովրդագրական խնդիրը Հայաստանում 

3. Կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները Հայաստանում 

4. Զբոսաշրջության զարգացման հեռանկանրները Հայաստանում 

5. Աշխարհագրական մտքի զարգացման պատմություն 

6. Աշխարահաքաղաքական տեսությունների արդիականությունը 

7. Մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը 

8. ԱՄՆ գերտություն դառնալու աշխարհագրական ասպեկտները 



Ուսումնական տարվա մեկնարկը Գութանասարի բարձունքին

 Ճամփորդության նպատակը՝ տեղանքի ճանաչում հանգած հրաբուխի օրինակով, ուսումնաճամաճողական քայլրաշավի կազմակերպում:

Երթուղին-Երևան-Սևանի մայրուղի-գույղ  Ֆանտան-Գութանասարի հյուսիսային լանջեր

Սովորողները ծանոթանում են տեղանքի աշխարգարհագրական առանձնահատկություններին՝ նշումներ կատարում բլոգում 

Արդյունքը՝ Բնության գրկում քայլարաշավի ու բարձունքի հաղթահարման կազմակերպում, բաց դասը բնական միջավայրում, Հայաստանի թաքնված վայրերի բացահայտում: 

2023/08/23

Ռազմամարզական ավանի վերազինման աշխատանքներ

  Արատեսի դպրական կենտրոնը ողջ  ամառվա ընթքցքում տաս հերթափոխով իրականացվեց ավագ դպրոցի  ռամամարզական ճամբարը։ Արձանագրելով յուրաքանչյուր հերթափոխի կարծիքները անհարժեշտություն առաջացավ ռազմամարզական ավանում վարժասարքերի համալրում իրականացնել, որի նպատակով մեր խումբը գործուղվեց Արատեսի դպրական կենտրոն։ 

Իրականացվող աշխատանքներ  

1. զուգափայտերի կառուցում 

2. պտտաձողերի կառուցում 

3. ճոճապարանի կառուցում 

4. վարժքանքի նստարանների կառուցում 

Մասնակիցներ 

1. Հովսեփ Աղաբեկյան 

2. Ռոբերտ Խաչատրյան 

3. Էմանուել Ագջոյան 

4. Մուշեղ Տաշչյան 

5. Աղասարյան Սերժ 

2023/08/07

Ռամզմամարզական ճամբարի ամփոփում

Օգոստոսի երկուսին մեկնարկեց 10-րդ ռազմամարզական ճամբարը, որը վերջինն էր այս ընթացքի ռազմամարզական ճամբարների շարքում։
Ճամբարային գործունեության առաջին կետը բարձունքի հաղթահարումն էր, այս անգամ ևս ընտրված էր դեպի Ցախաց Քար տանող բարձունքը։ Դեպի բարձունքը տանող ճանապարհը հեշտ հազթահարելի է, սակայն եղանակը այս տարի կարծես թե փոքրի-ինչ ավելի շոգ է նախորդների հետ համեմատ, որը փոքրինչ դադարեցնում է ընթացքը։ Ճամբարականների խմբով Արատեսի դպրական կենտրոն ժամանեցինք արդեն երեկոյան: Ընթրիքից հետո մի փոքր հանգստանալով կտրուկ անցում կատարեցինք ռազմամարզական գործունեությանը։ Երեկոյան ջերմացնող խարույկի շուրջ արդեն լսելի էին հետաքրքիր զրույցներն ու երգերը, պարերն ու կիթառի հնչյունները։

Արդեն գիշերը մեկնարկեց գիշերային «մարտական» հերթափոխը։ Նախ սովորողները ծանոթացան հերթափոխ իրականացնելու կանոններին, ապա անցան բուն գործին։ Այսպիսի հերթափոխերի իրականացումը  էապես մեծացնում է սովորողների պատասխանատվությունը, ինչպես նաև կոփում նրանց ուշադրությունը։

Հաջորդ առավոտյան օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքով՝ շարունակելով ռազմամարզական դասընթացի գործնական պարապմունքներով։ Հագեցած օրը ևս ավարտեցին խարույկի շուրջ՝ չշրջանցելով գիշերային հերթափոխը։

Արդեն երրորդ օրը  հերթը հասավ կրակային պատրաստության ու դետկային վարժանքներին։ Այս ընթացքում սովորողների ոգևորությունը բարձրացնելու նպատակով Ռոբերտ Խաչատրյանի հետ սկզբից միջև վերջ մասնակցեցինք վարժանքներին։ Իսկ կրակային վարժանքներին որքան էլ որ զարմանալի է ավելի դիպուկ գտնվեցին աղջիկները։
Ճամբարային գործունեության չորրորդ օրը կեսօրին ճամբարային հերթափոխը հանձնեցին տեխնոճամբարին ու շարժվեցինք դեպի Երևան։   Վերադարձի ճանապարհը այս անգամ անցնում էր Վարդենյաց լեռնանցքով   ու Սևանա լճի հարավային ու արևմտյան ափերով։ Չնայած ոչ այդքան նպաստավոր եղանակի հասցրեցինք կիսականաչած Սևանով ու հետաքրքիր կանգառ ունենալ Օբելյանների քարավանատանը։    

Ճամբարային գործունեության ընթացքում ընդգրկված բոլորս սովորողները մասնակցել են ճամբարային գործունեության բոլոր ձևերին՝ առանձին դեպքերում նաև գովասանքի խոսքեր լսելով։