2021/06/28

Ռազմամարզական ճամբարային գործունեության ամփոփում

Ինչպես և նախատեսված էր  ռազմամարզական ճամբարի մեկնակը Արատեսի ռազմամարզական ավանում տրվեց հուլիսի 25-ին: 
Ինչպես յուրաքանրյուր ճամբար՝ խոսքը հատկապես ռազմամարզակն ճամբարներին է վերաբերում, ունի իր առաջև դրված խնդիրները, որնց իրագործմանը ձեռնամուխ եղանք ճամբարի մեկնարկի առաջին րոպեներից: Ճամբարի նախապատրաստական փուլում  նախանշված էին հետևյալ խնդիրները 

  • ծանոթացում բանակային կյանքին
  • ռազմամարզական կարգապահության և անհատական պատասխանատվության բարձրացում 
  • ռազմամարզական պարապմունքների ու ռազմամարզական խաղերի ակտիվ մասնակցություն
  • արտակարգ պայմաններում գործելու ունակությունների զարգացում 

  • քայլարշավային ճանաչումներ տեղանքում
Քանի որ ճամբարային գործունեության առաջին օրը անց կացավ Հայաստանի հարավում տեղակայված զորամասերից մեկում, սովորողները ավելի քան լիարժեք պատկերացում կազմեցին բանակային կյանքի մասին: Մասնավորապես, իրենց աչքերով տեսան շարահրապարակում ընթացող պարապմունքրը, եղան զորամասի տարածքի բոլոր կետերում, ծանոթացան տվյալ զորամասում կիրառվող բոլոր զինատեսակներին: Արդեն իսկ ճաշի ժամին սովողները հնրավորություն ունեցան համտեսել զինվորների մատակարարվող սնուսնդը՝ իրական ճաշարանում: Զորամասում անց 
կացվող օրը ավարտեցինք կից կրակարանում իրականացված կրակային պատրաստությամբ: 


Զորամասում մեկնարկած ճամբարի հետագա օրերը ևս անցան առաջին օրվա տպավորությամբ, ինչ շատ օգնեց հատկապես ռազմամարզակն կարգապահության և անհատական պատասխանատվության բարձրացման հարցում: 
Արատեսի ռազմամարզական ավան հասնելուց հետո սովորողները բաժանվեցին առանձին ջոկների և յուրաքանչյուր ջոկի համար ընտրվեց մեկեկան ղեկավար: Յուրաքանչյուր օրվա վերջում ջոկերի հրամանատարների ու օգնականների փոփոխություն: Այսպիսի հերթափոխով անցնելու հնրավորություն ստացան ճամբարին մասնակցող գրեթե բոլոր սովորողները: Ճաբարի բաժանաումը ըստ ջոկերի ու ջոկերի պատասխանատուների նշանակումը մեծացնոմ է տվյալ սովորողների և անձնական պատսխանատվությունը և ռազմարզական կարգապահությունը: Ռազմամարզակն կարգապահություն և անհատական պատասխանատվության բարձրացման կարևոր դրսևորում է նաև գիշերային հերթափոխերի կազմակերպումը, որը սակայան սովորողների տարիքը հաշվի առնելով իրականացվեց մասնակի: Ռազմամարզական պարապմունքները սովորողներին բավականին հեշտ տրվեց քանի որ 2020-2021 ուսոմանական տարվա ընթացքում` ձմեռային ճամբարի ժամանակ, սովորողները արդեն ծանոթ էին ռազմամարզակն շարային պատրաստությանը:  Չնայած ռազմարզակն գույքի սուղ պայմաններին ու հնվազագույն հնրավորություններին ռազմամարզական խաղերը բավականին հետաքրքիր ու արդյունավետ անցան, քանի որ Գևորգ Հազարումյանը այդ առում ջանք չէր խնայում: 
Արտակարգ պայմաններում գործելու ունակությունների զարգացում հարցում  շատ կարևոր էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային կառույցի կողմից կազմակերպված տեսական ու գործնական պարապմունքները, որոնց ընթացքում սովորողները ոչ միայն համալրեցին իրենց գիտելիքները, այլ նաև ձեռք բերեցին նոր հմտություններ: 
Ռազմամարզական ճամբարի ընթացքում կազմակերպվեցին նաև քայլարշավեր, որոնց ընթացքում սովորողները ծանոթացան տեղանքում կողմնորոշվելու հմտություներին, ինչպես նաև սովորոցին քայլարշավի ընթացքում թվայնացված քարտեզներից օգտվել: 


2021/06/11

Արատեսյան ռազմամարզական ճամբար

 Ճամբարի տևողությունը՝ 5  օր (15.06-19.05)  

Ճամբարում իրականացվող աշխատանքների ուղությունները 

  • ռազմամարզական պապամունքներ
  • ինտելեկտուալ խաղեր
  • տեղանքում կողմնորոշման հմտություններ
  • քայլարշավեր 

Ռազմամարզական պարապմունքներ: «Մխիթար Սեբաստացի»  

կրթահմալաիրի ավագ դպրոցում ռազմամարզական ճամբարային գործունեությունը հանդիսանում է սովորողի անհատական ուսումնական պլանի անբաժան բաղկացուցիչը: Ամենատարբեր ճամբարներում ներառված ռազամամարզական բաղդրիչի շնորհիվ  սովորողները արդեն իսկ պատկերացում ունեն շարային քայլքի, ՛արային դասավորության ու դարձումների մասին: Ճամաբարային այս փուլում՝ ավելացնելով սովորողների պատասխանատվության բաժինը, կկատարվի սովորողների ջոկատային բաժանում, կկազմակերպվի գիշերային հերթապահություն, ջոկատների միջև տեղի կունենան ռազմամարզական և ինտելեկտուալ խաղեր:
Ինտելեկտուալ խաղեր:  Երկոյան սովորողների  հանգիստը արդյունավետ  կազամակերպելու նպատակով արդեն իսկ բաժանված ջոկատների միջև տեղի կունենան ինտելեկտուալ խաղեր: Այսպիսի խաղերի
նպատակներն են սովորողների մոտ խթանել սերը դեպի ինտելեկտուալ խաղերը, զարգացնել սովորողների տրամաբանությունը և որ ամենակարևորն է՝ զարգացնել թիմային աշխատանքը:

Տեղանքում կողմնորոշման հմտություններ: Ուսմնական գործունեության ընթացքում սովորողները ծանոթացել են տեղանքում կողմնորոշվելու մեթոդներին և մասամբ նաև տեղորոշիչ սարքերին: Ռազամամարզական ճամբարային գործունեության ընթացքում սովորողները հնարավորություն կունենան զարգացնելու տեղանքում կողմնորոշման հմտությունները՝ դրանց պրակտիկ օգտագործման միջոցով: Այս հնտությունները ևս կներառվեն ռազմամարզական խաղերի մեջ: Այս ընթացքում կկիրառվեն տեղորոշիչ սարքեր և  սարքերի հավելվածներ: 
 

Քայլարաշավեր: Սույն ճամբարի ընթացքում նախեսվում է երկու քայլարշավ, դեպի Եղեգիս գետի հունն ի վեր և դեպի արատեսյան հյուսիս-արևմտյան բարձունք: Բացի ռազմամարզական գործունեության բաղադրիչ լինելուց քայլարշավները նաև լավ հնարավորություն են ընձեռում տեղանքը ճանաչելու և բնական միջավայրում բաց դաս անցկացնելու համար:

 

Հ.Գ. քանի որ ճամբարին մասնակցում են 9-րդ դասարանի սովորողներ, հնարավորություն է ընձեռնվում նաև աշխարհագրության քննությանը նախապատրաստվել ՝ այդ թվում բնական միջավայրում բաց դասեր իրականացնելով: