2012/12/05

ՀՀ անտառները

ՀՀ անտառները
1988թ.-ի դրությամբ Հայաստանի անտառային ֆոնդը կազմում էր 484.1 հզ հա, զբաղեցնոլով ՀՀ տարածքի շուրջ 11.2%-ը, չնայած այն հանգամանքին, որ անտառային հողերը(լեռնաանտառային դարչնագույն և գորշ) զբաղեցնում են հողային ծածկույթի 22%-ը: Հանրապետության անտառային տարածքներում հանդիպում են 118 ցեղի և 54 ընտանիքի պատկանող 323 տեսակի ծառեր և թփեր, որոնցից անտառկազմող հիմնական տեսակներն են հաճարենին, կաղնին, բոխին և սոճին: Այս չորս տեսակները զբաղեցնում են Հայաստանի ամբողջ անտառածածկույթի 86.6%-ը:

Համաձայն 1993թ. կատարված անտառհաշվառման տվյալների, կաղնիները զբաղեցնում են 120 հազ հա (35.9%), հաճարենիները` 96.6 հազ. հա (28.9%), բոխիները` 55.1 հազ. հա (16.5%), սոճուտները 17.7 հազ. հա (5.3%):ՀՀ-ում անտառային գոտին տարածվում է 500-700մ մինչև 1900-2000մ բարձրություններում` հյուսիսային շրջաններում, և մինչև 2200-2400 մ` հարավումԸնդ որում ՀՀ անտառային ֆոնդի հողերը տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ` առանձնացվում է անտառային երեք գոտի`  հյուսիսային (62%-ը), հարավային (36 %-ը) և կենտրոնական (2-%ը): Ներկայումս անատառային ֆոնդի հողերում անտառապատվածությունը կազմում է մոտ        72%: Դրանք անհավասարաչափ են բաշխված նաև ըստ մարզերի: Ամենանտառապատ մարզերն են համարվում Տավուշը (անտառային տարածքների մոտ 34%), Լոռին (անտառային տարածքների մոտ 30 %) և Սյունիք (անտառային տարածքների մոտ 16 %), Կոտայքը անտառային տարածքների մոտ 7 %):Հանրապետության անտառները տեղաբաշխված են խիստ անհամաչափ: Առաջին հերթին դրան նպաստում է Հայաստանի Հանրապետության չոր ցամաքային կլիման: Անտառային ծածկույթի տարածմքն ու զարգացման համար նպաստավոր են միայն չոր մերձարևադարձային ու չափավոր շոգ կլիմային տիպերը:   Չոր մերձարևադարձային տիպը բնորոշ է ՀՀ-ի հյուսիս-արևելյան և ծայր հարավային շրջաններիմինչև 800-900 մ բարձրություններին: Տարեկան տեղումների քանակը 300-350մմ է: Միջին հուլիսյան ջերմաստիճանը +24 - +26է, միջին հունվարյանը՝ -1 - +1: Չափավոր շոգ կլիմայական տիպը տարածվում է ՀՀ-ի նույն հատվածների մինչև 1300մ բարձրությունները: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ է, միջին հուլիսյան ջերմաստիճանը +20 - +22է, միջին հունվարյանը՝ -3, -4:Հյուսիսային շրջաններում անտառապատ տարածությունները զբաղեցնում են տարածքի 28%-ը: Այս հատվածում գերակշռող ծառատեսակներն են վրացական և արևելյան կաղնիները, ոչ շատ հաճախ հանդիպում է նաև սոճին:  ՀՀ հարավայինում հատվածում անառային տարածությունները զբաղեցնում են տարածքի 4%, որտեղ  բուսականության հիմնական տիպը հաճարենին է՝ կովկասյան հաճարենու գերակայությամբ, ոչ մեծ տարածում ունեն նաև վրացական կաղնին, հացենին, թխկին, բոխին, արջընկույզը, վայրի տանձենին, ալոճենին, հունական ընկուզենին:Հայաստանի անտառները ունեն հողապաշտպան, ջրապաշտպան և առողջապահական նշանակություն, բացի այդ հսկայական է նրանց միջավայրաստեղխ դերը, քանի որ ապրելու միջավայր են հանդիսանում մի շարք բույսերի ու կենդանիների համար: ՀՀ անտառային գոտիներում լայն տարածում ունեն սիրիական(գորշ) արջը, վարազը, հովազը, լուսանը, անտառակատուն, անտառամուկը, աքիսը, կզաքիսը, պարսկական սկյուռը: Թռչուններից տարածված են փայտփորիկը, անտառային աղավնին, կկուն, հոպոպը և այլն:    Շրջափակման, վառելիքաէներգետիկ ռեսուրսների լրիվ բացակայության և դրա հետևանքով կատարված զանգվածային ծառահատումների հետևանքով զգալիորեն կրճատվել են ՀՀ անտառածածկ տարածությունները: Ընդամենը 20 տարում 484.1 հազ հա-ից հասնելով 334 հազ հա-ի:Հատկապես մեծ վնաս են կրել Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի մարզերի անտառային զանգվածները և Երևանի, Գյումրու ու Վանաձորի կանաչ տնկարկները: Բնապահպանության նախարարության տվյալներով այդ ժամանակահատվածում հատվել է շուրջ 1.5 մլն ծառ

Եթե նկատի ունենանք, որ անտառների միջին տարիքը 90 տարի է, իսկ մատղածի բաժինը ընդամենը 6.5%, ապա Հայաստանի անտառային պաշարների վիճակը կարելի է գնահատել որպպես օրհասական: Անտառային կորուստները մասնակիորեն վերականգնվել են ի հաշիվ վերջին տարիներին իրակակացվող անտառատնկումների:Հատկապես տագնապալից է հանրապետության տարածքում կենսաբանական բազմազանության վիճակը: Դիտվում է բնական էկոհամակարգերում տեղ գտած բուսական ու կենդանական աշխարհի եզակի տեսակի անվերադարև կորուստ:Ծաղկահավաքը և դեղաբույսերի անվերահսկելի մթերումը հսկայական վնաս է հասցնում բույսերի հազվագյուտ, անհետացող և օգտակար տեսակներին: Աղքատանում են ֆլորան և ֆաունան հատկապես Խոսրովի, Շիկահողի արգելոցներում, Դիլիջանի ազգային պարկում: 

2 комментария: