
Աջակից՝ ՀՀ ԿԳՆ
Պաշտոնական կայք` hakobhakobyan.mskh.am
Նպատակը՝ ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտության, մաթեմատիկայի և ինժեներատեխնիկական ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:
Անվանակարգերը՝
- Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ
- Ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ, ռոբոտները առօրյայում
- Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
- Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում
- Բնագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված), մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
- ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում
- Բնագիտություն ուսուցման միջավայրերի ներկայացում
- Բնագիտությունն ու տեխնիկական ստեղծագործությունը ընտանիքում
Աշխատակարգը՝
Դեկտեմբերի 26-հունվարի 6՝ ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:
Հունվարի 8— հունվարի 25՝ անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում, նյութերի հրապարակում, լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:
Փետրվարի 1՝ ստուգատեսային տոն-ղափամա:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий