Իմաստավորելով
անցյալը` դեպի ապագա

1.
Բլոգային
հաջողված աշխատանք: Շուրջ 80-ի հասնող նոր հրապարակված նյութեր, բազմաթիվ
աղբյուրների ուսումնասիրություն և մեկ տարվա ընթացքում շուրջ 70 հզ դիտում: Կարծում
եմ տպավորիչ է: Ամենակարևորը, որ բլոգը
սովորողների կողմից ընկալվում է որպես լավ ուսումնական բլոգ:
2.
Հրապարակված
հոդվածներ: Մեկ տարում «Դպիր» էլեկտրոնային ամսագրում տպվել են իմ հեղինակած
հետևյալ հոդվածները
Այժմ էլ Դիջիթեք
2014-ին ընդառաջ պատրաստվում եմ ներկայանալ ևս մեկ հրապարակումով:
3.
Հայ-վրացական
հանրակրթական կամուրջների ամրապնդում: Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ
նախագծին իմ մասնակցությունը սկսվեց Թբիլիսիից, երբ հրավեր ստանալով` մեծ խմբով մեկնեցինք
Թբիլիսի: Այնուհետև մենք հյուրընկալեցինք մեր
վրաց գործընկերներին: Նախ` վրացերենի պետական տոնի շրջանակներում, երբ ստանձնել էի
հյուրերի ընդունելության պատասխանատվությունը և Էկոտուր 2013-ի համատեղ կազմակերպումը
98 դպրոցի սովորողների ու դասավանդողների հետ:
4.
Էկոտուր 2013: Ակտիվ մասնակցություն ունեցա
Էկոտուր 2013-ի կազմակերպմանը, լինելով նաև վրաց հյուրի ընդունող պատասխանատուներից
մեկը: Եվ իհարկե Էկոտուրի ամփոփիչ ճամբարը
Զիկատարում:
5.
Ուխտագնացություն: Տարվա
կարևոր, նաև պատանեկությանս իղձերից մեկի իրականացմամբ` վերջապես տեսա պատմական Հայաստանը:
6.
Հագեցած
ճամբարային գործունեություն: Այս առումով տարին ամենահագեցածն էր` Թբիլիսի, Զիկատար,
«Անդրանիկ»
սկաուտական ճամբար, սկաուտական ճամբար Բյուրականում,
«Ասպետ»
ռազմամարզական ճամբար, գանձասարյան
ակումբային հավաք:
7.
Ակումբային
գործունեություն: 2013թ-ի հոկտեմբերից իմ գլխավորությամբ գործում է
հայրենագիտական ակումբը: Եվ,
չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին, ունենք կարևոր ձեռքբերումներ` հաղթել
ենք Սեբաստացու օրերին ընդառաջ կազմակերպված ինտելեկտուալ մրցաշարում, մասնակցել ենք
գանձասարյան
ակումբային հավաքին, լուսաբանել ենք դեկտեմբերի 6-ին կայացած մեդիաուրբաթը
և դրան նախորդող շաբաթը (1
2 3
4):
8.
Իսկ կարևոր ձեռքբերումը` այն միշտ էլ առջևում է…
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий