02.02.2020

Ճամբարային հաշվետվություն


Հունվայիան ճամբարի պետք է իրականացվեին հետևյալ նախագծերը, ինչպես նաև կազմակերպվել է բնագիտատեխնիկական ստուգատեսի համակարգումն ու Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի նախապատրաստումն ու սովորողների հավաքագրումը:
9-րդ դասարանցիների հետ իրականացվող նախագծի շրջանակներում ուսումնասիրել ենք ՀՀ բնակչության վերաբերյալ ցուցանիշները, ընդ որում դրանք համեմատելով այլ երկրների ցուցանիշների հետ, որոնց վերաբերյալ սովորողները ներկայցրել են իրենց անհատական աշխատանքները բլոգներում (1, 2, 3 և այլն):
Որքա՞ն ջուր ենք օգտագործում նախագծի շրջանակներում 10-րդ դասարանի սովորողների հետ փորձել ենք պարզել յուրաքանչյուր մարդու ջրի պահանջը՝ հաշվի առնելով ջրի օգտագործման բոլոր ձևերը: Նախագծի արդյունքերը, որոնք հրապարակված են սովորղների բլոգներում(1.2. 3. 4. և այլն): Նախագիծը շարունական է քանի որ ստացված տվյալների հիման վրա նախատեսվում է կնկարահանել հոլովակ, որը կներկայացվի բնապահպանական նախագծերի ամփոփիչ ստուգատեսին:
Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում նախագծի շրջանակները սովորողների հետ կազմակերպվել է ֆիլմերի դիտումներ և քննարկուներ (1, 2), որից հետո սովորողները արտահայտել են իրենց տեսակետները ՀՀ-ում բնության և հասարակության հարաբերությունների վերաբերյալ, նախագծի արդյունքները հրապարակված են սովորողների բլոգներում (1, 2, 3), այս նախագիծը ևս շարունական է, և առանձին թեմաներ տեղ կգտնեն բնապահպանական նախագծերի ամփոփիչ ստուգատեսում:
Իզմիրի միջազգային տիրեզերագիտական ճամբարի նախապատրաստական աշխատանքների շրջանակում բացի սովորողներին ճամաբրի մասին տեղեկություններ տալուց, կազմակերպվել է կլոր սեղան քննարկում, որտեղ ճամբարի մասնակցել ցանկացողները հնարավորություն են ստացել լսելու իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Արյունքում խումբը արդեն իսկ համալրված է և սպասում ենք կազմկերպիչների հաստատմանը:
2019-2020 ուսումանական տարվա շրջանականերում ստանձնել եմ բնագիտատեխնիկական ստուգատեսի համակարգողի աշխատանքները, կոնկրետ ժամբարի ընթացքում զբաղվել եմ հայտերի ընդումնան ու դասավանդողների հետ նախագ՛երի ու անվանակարգերի պարզաբանման աշխատանքներով:
 Հունվարի 29-31-ը Ազնիվ Գալստյանի հետ կազմակերպել ու համակարգել ենք առավոտյան ընդհանուր պարապմունքները: