23.12.2019

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես 2020-նախագիծ

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից՝                          ՀՀ   ԿԳՆ
Պաշտոնական կայք`  hakobhakobyan.mskh.am
Նպատակը՝ ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտության, մաթեմատիկայի և ինժեներատեխնիկական ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:
Անվանակարգերը՝
  1. Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ
  2. Ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ, ռոբոտները առօրյայում 
  3. Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  4. Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում
  5. Բնագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված), մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
  6. ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում
  7. Բնագիտություն ուսուցման  միջավայրերի ներկայացում 
  8. Բնագիտությունն ու տեխնիկական ստեղծագործությունը ընտանիքում 
Աշխատակարգը՝
Դեկտեմբերի 26-հունվարի 6՝ ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:
Հունվարի 8— հունվարի 25՝  անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում,  նյութերի հրապարակում, լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում: 
Փետրվարի 1՝ ստուգատեսային տոն-ղափամա: