20.01.2014

Դիջիպատում

Իմաստավորելով անցյալը` դեպի ապագա
Երբ անցնում է որոշակի ժամանակ, մի պահ ետ ես շրջվում, փորձում տարիների հեռավորությունից նայել անցյալին, գնահատել արածներդ, մտածել չարածների մասին, կառուցել ապագայի պլաններ: Ու անկախ արդյունքից, հետադարձ հայացքից հասկանում ես, որ ժամանակը շատ արագ է սլանում: Կարծես թե երեկ էր, երբ միջին դպրոցի սովորող Սոնա Մայիլյանը ձայնագրիչը ձեռքին մոտեցավ ու հարցրեց, թե ինչ եմ ներկայացնելու Դիջիթեք 2013-ին, ու այսօր արդեն պատրաստվում ենք Դիջիթեք 2014-ին: Այսպիսով ` 2013-ի ձեռքբերումները.

1.      Բլոգային հաջողված աշխատանք: Շուրջ 80-ի հասնող նոր հրապարակված նյութեր, բազմաթիվ աղբյուրների ուսումնասիրություն և մեկ տարվա ընթացքում շուրջ 70 հզ դիտում: Կարծում եմ տպավորիչ է: Ամենակարևորը, որ բլոգը սովորողների կողմից ընկալվում է որպես լավ ուսումնական բլոգ:
2.      Հրապարակված հոդվածներ: Մեկ տարում «Դպիր» էլեկտրոնային ամսագրում տպվել են իմ հեղինակած հետևյալ հոդվածները
    Այժմ էլ Դիջիթեք 2014-ին ընդառաջ պատրաստվում եմ ներկայանալ ևս մեկ հրապարակումով:
3.      Հայ-վրացական հանրակրթական կամուրջների ամրապնդում: Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ նախագծին իմ մասնակցությունը սկսվեց Թբիլիսիից, երբ հրավեր ստանալով` մեծ խմբով մեկնեցինք Թբիլիսի: Այնուհետև մենք հյուրընկալեցինք մեր վրաց գործընկերներին: Նախ` վրացերենի պետական տոնի շրջանակներում, երբ ստանձնել էի հյուրերի ընդունելության պատասխանատվությունը և Էկոտուր 2013-ի համատեղ կազմակերպումը 98 դպրոցի սովորողների ու դասավանդողների հետ:
4.       Էկոտուր 2013: Ակտիվ մասնակցություն ունեցա Էկոտուր 2013-ի կազմակերպմանը, լինելով նաև վրաց հյուրի ընդունող պատասխանատուներից մեկը:  Եվ իհարկե Էկոտուրի ամփոփիչ ճամբարը Զիկատարում:
5.      Ուխտագնացություն: Տարվա կարևոր, նաև պատանեկությանս իղձերից մեկի իրականացմամբ` վերջապես տեսա պատմական Հայաստանը:
6.      Հագեցած ճամբարային գործունեություն: Այս առումով տարին ամենահագեցածն էր`  Թբիլիսի, Զիկատար, «Անդրանիկ» սկաուտական ճամբար, սկաուտական ճամբար Բյուրականում, «Ասպետ» ռազմամարզական ճամբար, գանձասարյան ակումբային հավաք:
7.      Ակումբային գործունեություն: 2013թ-ի հոկտեմբերից իմ գլխավորությամբ գործում է հայրենագիտական ակումբը: Եվ, չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին, ունենք կարևոր ձեռքբերումներ` հաղթել ենք Սեբաստացու օրերին ընդառաջ կազմակերպված ինտելեկտուալ մրցաշարում, մասնակցել ենք գանձասարյան ակումբային հավաքին, լուսաբանել ենք դեկտեմբերի 6-ին կայացած մեդիաուրբաթը և դրան նախորդող շաբաթը (1 2 3 4):

8.      Իսկ կարևոր ձեռքբերումը` այն միշտ էլ առջևում է…

Действия:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий