11.10.2012

«Հանգստյան օրերը» Տավուշի մարզում

<<Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ամենամյա աշնանային բաց հավաք. ահա այն գլխավոր պատճառը, որը մեզ ստիպեց հերթական անգամ վերցնել քնապարկերն ու վրանները և ճամփա ընկնել : Այս անգամ մեզ պետք է հյուրընկալեր Տավուշի մարզը: Առաջին կանգառը Ենոքավան գյուղի միջնակարգ դպրոցում էր: Ներկայացնելով կրթահամալիրը, կրթահամալիրում իրականցավող ծրագրերը, մեդիագրադարանը, մեդիալօիմպիադան, ակումբային գործունեությունը և պատասխանելով դպրոցի սովորողների ու ուսուցիչների հարցերին` խոսքը փոխանցեցի հաջորդ զեկուցողներին: Ելույթ ունեցան «Իզմիր» ճամբարի մասնակիցներ Հայկ Ղազարյանը և Աշոտ Փաշինյանը:
Մոտակա ամիսներին մեր բանակի շարքերը համալրող Նարեկ Մուսինյանն էլ պատմեց «Ասպետ» ռազմամարզական ճանբարի մասին: Բավականին հետաքրքիր և երբ Մարթա Ասատրյանը ներկայացրեց  էկո-հայրենագիտական ակումբը և էկոլոգիական նախագծերը, զրույցի  ակտիվ մասնակից դարձան նաև գյուղի բնակիչները:
«Դասարան անիվների վրա» ծրագրի շրջանակներում գրքեր բաժանելով ենոքավանցիներին` շարժվեցինք դեպի Լաստիվեր:
Ճանապարհը շատ երկար էր ու հոգնեցուցիչ, սակայն երբ հասանք մեր նպատակին` միանգամից հասկացանք , որ բնության   նման հրաշք տեսնելու համար արժեր մի քանի այդպիսի ճանապարհ անցնել: Ամոռանալի գիշեր անցկացնելուց հետո շարժվեցինք առաջ: Առջևում մեզ սպասում էր արդեն մարդկության կողմից ստեղծված հրաշք` Մակարավանքը: Մի չքնաղ շինություն`  հանգրվանած լեռների գագաթին: Քանի որ ժամանակը սուղ էր, իսկ մինչ Երևան վերադառնալը պետք է այցելեինք Իջևանի դենտրոպարկ, ստիպած  էինք արագացնել մեր ընթացքը: Մի քանի ժամ զբոսնելով դենտրոպարկում և լսելով տնօրեն` Մեխակ Սայադյանին շարժվեցինք դեպի Երևան:
Տուն հասանք հոգնած, բայց երջանիկ, քանի որ այսպիսի հագեցած «հագստյան օրեր» դեռևս չէինք ունեցել :

Действия:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий